Երևան, 18.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»


Արդյո՞ք «Հայրենադարձության մասին» օրենքը կքննարկվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովը: Աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող պետությունն այդ գագաթաժողովին քննարկելու է Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, հայապահպանությանն ուղղված քայլերը, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:

Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և Սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթաժողովը կհյուրընկալի Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի: Ի դեպ, օգոստոսի սկզբից քաղաքական որոշ կառույցներ Երևանում տարբեր ձևաչափերով համաժողովներ են անցկացնում, Սփյուռքի և Հայաստանի հետ առկա խնդիրներ մատնանշում, որոշ դեպքերում՝ նաև լուծումներ առաջարկում, օրակարգ ձևավորում գագաթաժողովում բարձրաձայնելու համար: Իսկ մամուլը վերջին երկու ամսում պարբերաբար անդրադարձել է սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովին, նաև մատնանշել, որ գագաթաժողովի ժամանակ կարելի է առաջ մղել «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և քննարկել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արտառոց է, բայց մինչ օրս Հայաստանը չունի «Հայրենադարձության մասին» օրենք, թեպետ հայրենադարձության, Սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի օգտագործելու թեմաներն ամենաքննարկվողներից են մեր երկրում և արտերկրի հայկական գաղթօջախներում։

Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը նախորդ իշխանությունների կողմից որոշ նախագծեր քննարկվել են, բայց այդպես էլ միս ու արյուն չեն ստացել։ Այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որտեղ ասվել էր, թե «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում, և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, նա նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:

Իշխանությունները նաև առաջարկում են օրենքով ամրագրել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բոլոր գործառույթները, որոնց շրջանակներում ստեղծվելու է «տեղեկատվական բազա»։ Այնուհետև պետք է ստեղծվի պետական մարմին, որը կհամակարգի այդ կենտրոնի գործունեությունը։ Այսպիսով, իշխանությունը ցանկանում է ձևավորել Սփյուռքի հետ երկխոսության զարգացման՝ ՀՀ կառավարությանը կից Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն (դա կարող է լինել հանձնաժողով կամ հանձնախումբ): Այդ կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթը տեղեկատվական բազա ստեղծելն է, որը պարունակելու է աշխարհասփյուռ հայ միգրանտների և նրանց զբաղվածության մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն:

Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են օրենքի նախագիծը քննարկել հենց գագաթաժողովում՝ ստանալու նաև սփյուռքյան կառույցների հավանությունը: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ գագաթաժողովի ընթացքում նաև առաջարկվում է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Բնականաբար, Փաշինյանը գագաթաժողովին մասնակցելու համար փորձում է իրեն լոյալ խմբերին հրավիրել Հայաստան, ինչպես նաև Սփյուռքում ամրապնդել սեփական դիրքերը։ Մինչդեռ Սփյուռքում ավանդական շատ կառույցներ ընդդիմադիր են և բացասաբար են տրամադրված գործող իշխանություններին՝ նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։ Վկան՝ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական մի շարք երկրներում Փաշինյանի դեմ բողոքի գործողություններն էին: Արդյունքում մի շարք անվանի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտքի արգելքներ մտցվեցին։

Նշենք, որ այս տարի հունիսի 19-ին Փաշինյանը հանդիպել էր մի խումբ սփյուռքահայերի հետ և վիճահարույց հայտարարություններ արել։ Ըստ Փաշինյանի, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։ Նրա խոսքով, իրենց ռազմավարությունը, ՀՀ անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, և կարող են գործել միայն այնտեղ, ուր ունեն իրավազորություն և լեգիտիմություն գործելու։ Ըստ Փաշինյանի, այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

Չենք ցանկանում բարոյախոս թվալ, բայց Փաշինյանի այդ խոսքերը Սփյուռքին ուղղված վիրավորանք են թվում։ Փաշինյանի այս հայտարարությանն անդրադարձել էր հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ըստ նրա բնութագրման, հունիսի 19-ին «Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին»: Սփյուքահայ լրագրողի տեսակետով, Փաշինյանի մտքերը հեռու են իրականությունից, և նա փաստացի ոչինչ չգիտի հայկական Սփյուռքի խնդիրների մասին: Սփյուքահայ լրագրող Հարութ Սասունյանին ավելի շատ վրդովեցրել են Փաշինյանի խոսքերը՝ կապված այն հարցին, թե քանի հայ կա աշխարհում:

Հայաստանն ահռելի Սփյուռք ունի աշխարհի հարյուրավոր երկրներում։ Եթե, պաշտոնական տվյալներով, ՀՀ բնակչությունը 3 միլիոնից փոքր-ինչ ավելի է, ապա ամենամեղմ հաշվարկներով՝ աշխարհի տարբեր երկրներում 8-9 միլիոն հայ է բնակվում։

Ամենամեծ հայկական համայնքը, իհարկե, Ռուսաստանի Դաշնությունում է՝ գրեթե 2,5 միլիոն մարդ։ Ընդ որում, ՌԴ-ում հայկական համայնքը բավական կազմակերպված է, քաղաքական առումով ակտիվ մասնակցում են ներհայկական խնդիրներին, զգալի ֆինանսական և քաղաքական ազդեցություն ունեն: Հայկական ինքնության, կրթության, մշակութային և հայապահպանության առումով ՌԴ-ն առաջատարն է: Այնտեղ գործում են մեծաթիվ հայկական նախակրթարաններ, կրթահամալիրներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ:

Գրեթե 1,5 մլն հայ բնակվում է երկրորդ խոշոր գաղթօջախում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հայերն այստեղ հիմնականում կենտրոնացած են Կալիֆորնիա նահանգում, որտեղ որոշ քաղաքներում ընդհուպ մեծամասնություն են կազմում, քաղաքապետ ընտրում։ Ի դեպ, հայկական լոբբիստական կառույցները ԱՄՆ-ում շատ են: Հիմնականում այդ կառույցները փորձում են նպաստել ՀՀ արտաքին քաղաքական գործառույթներին: Այդ կառույցները լոբբիստական ահռելի աշխատանք են տանում ամբողջ աշխարհում:

Երրորդ խոշոր համայնքը Ֆրանսիան է. ըստ որոշ տեղեկությունների, 600-ից 800 հազար հայ է բնակվում Ֆրանսիայում։ Ընդ որում, այս երկրում հայ համայնքն ակտիվորեն մասնակցում է նաև տեղական ընտրություններին և, ինչպես փորձագետներն են փաստում, գրեթե ազդում դրանց ելքի վրա։ Ուստի և Ֆրանսիայի հայ համայնքը կարողանում է օրակարգ թելադրել, իսկ Հայաստանին առնչվող խնդիրներն ու հարցերը լայնորեն քննարկվում են բոլոր մակարդակներում։ Ըստ մեր աղբյուրների, Ֆրանսիայի իշխանությունը հատկապես հիմա 2 խնդիր է լուծում. հաճոյանում է հայ համայնքին նրանց ձայները ստանալու համար, մյուս կողմից՝ փորձում է տեղավորվել Հարավային Կովկասում:

Հայկական խոշոր համայնքներ կան աշխարհի այլ առաջատար երկրներում ևս, իսկ նրանց կազմակերպչական, ֆինանսական ու լոբբիստական հնարավորությունները բավական մեծ են, թեև մինչ օրս ամբողջությամբ չեն օգտագործվել ի շահ Հայաստանի և հայության։

«Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա պահպանել հայկական համայնքների ինքնությունն ու ինքնատիպությունը, հնարավորություն կստեղծի աշխարհասփյուռ հայերի համար վերադառնալ հայրենիք, նաև պետական օժանդակություն կցուցաբերի այդ հարցում։ Միևնույն ժամանակ, հարկավոր է զերծ մնալ խնդրի քաղաքական կոմպոնենտի շահագործումից, այսինքն՝ ՀՀ և Սփյուռքի հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն միայն քաղաքական բաղադրիչներով։ Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ուղղությունները, նաև հաշվի առնել տարբեր հայկական համայնքների շահերը, համադրել դրանք, օգտագործել ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։

Կարծում ենք, որ հատկապես այսօր, երբ որոշ պետություններում իրավիճակը լարված է, իսկ հայ համայնքը՝ վտանգված, «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը չափազանց կարևոր է։ Իսկ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է խորհրդարան ուղարկեն օրենքի նախագիծը, անհրաժեշտ կոնսենսուսով փոխադարձ ընդունելի ձևակերպումներ արձանագրեն, ընդհուպ խորհրդարանական ընդդիմության հետ համագործակցեն։ Այս հարցը չի կարելի ներքաղաքական պայքարի և նեղ կուսակցական շահերի միջոց դարձնել։ «Հայրենադարձության մասին» օրենքը կարող է դառնալ կարգավորիչ «օգնություն» հայկականության բանաձևի իրականացման գործում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Պատերազմից 1 տարի առաջ, միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված. երեկվա ասուլիսն էլ բացառություն չէր. Աբրահամյան Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան Վարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան Խաչատրյան Մեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Մի բաժակ «սև մահ»՝ եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին, առաջին օդորակիչը, Ռուսաստանի վերջին ցարի գնդակահարումը. «Փաստ»Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ»ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»