Երևան, 15.Սեպտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբլին գահավիժում է Ճապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայաններին Բացառիկ վիսկի, որի ստեղծման ակունքներում... կին է. «Փաստ» Աշնանը Հայաստանում նոր հանրահավաքներ են սպասվում. «Փաստ» Պատասխանատվությունն իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցելու նոր փորձ է անում. «Փաստ» «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ» «Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ» Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ»


«Վախեր ունեն. այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանը եռում է, այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը սոցիալական տիրույթում ցուցադրում է ընտանեկան պատմություններ կամ էլ մայթերի ու ճանապարհների հարց է քննարկում: Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունն այսքան անհոգ: Քաղաքագետ Արա Պողոսյանն ասում է՝ իշխանությունների վարքագիծն ունի բացատրություն:

«Հայաստանի Հանրապետությունը օրվա իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում զրկվել է սուբյեկտայնությունից: Որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, տարածաշրջանային գործոն՝ Հայաստանն այս պահին պարզապես գոյություն չունի: Իշխանությունների գործողությունների, վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում: Նրանք ի զորու չեն և արտաքին դերակատարների կողմից լիազորված չեն կարծիք արտահայտել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար՝ ԱԳՆ-ի, կառավարության, ԱԺ նախագահի խոսույթը, կարծեք թե, բացառապես այն շրջանակում է, որտեղ իրենց թույլ է տրված խոսել: Իմ տպավորությամբ, ամենակարևոր իրադարձությունների ժամանակ նրանք լռում են այնքան ժամանակ, մինչև իրենց թույլ կտան խոսել: Սա վկայությունն է, որ Հայաստանը զրկված է գործոն լինելու հնարավորությունից, և իշխանությունների վարքագիծն էլ այս տրամաբանության մեջ է՝ զբաղեցնել ժողովրդին մանր կենցաղային խնդիրներով, որպեսզի իրենցից ակնկալիքներ չգեներացվեն, և ինչ-որ մի օր իրենց հարց չուղղվի, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, մեր երկրի շուրջ և աշխարհում, ո՞րն է Հայաստանի ռազմավարությունը տարածաշրջանում և դրանից դուրս, բարեկամ և թշնամի պետությունների հետ: Այս հարցերին իրենք չունեն պատասխաններ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Հայաստանի իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը: «Վստահ եմ, որ ցանկանում են փոխել Սահմանադրությունը, բայց գիտեն մեկ բան, որ Սահմանադրության հանրաքվեն իրենց համար կարող է լինել նաև վստահության հանրաքվե: Այն կարող է նաև ճաքեր առաջացնել իրենց իշխանության մեջ: Այս մարդկանց «սրբության սրբոցը» բացառապես իշխանությունն է, վստահ եմ՝ այն պահին, երբ կհամարեն, որ կան բարենպաստ պայմաններ հանրաքվեն իրենց ուզած սցենարով տանելու, այն կդառնա իրականություն: Պատահական չէ, որ սկսել են խոսել 2026, 2027 թվականների մասին: Բացառված չէ, որ կփորձեն ավելի շուտ իրականություն դարձնել հանրաքվեն, եթե վստահ լինեն, որ արդյունքներն իրենց համար առնվազն վտանգներ չեն ստեղծի: Պատահական չէ օրերս Ադրբեջանի կողմից հնչեցված հայտարարությունը, որ Փաշինյանը Ադրբեջանի կառավարության հետ քննարկել է Սահմանադրության փոփոխության հարցը: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանից այս թեզը հնչել է, ինչը նշանակում է, որ, այո, այն օրակարգում կա, բայց կան նաև վախեր: Շատ ենք մեր հասարակությանը պախարակում անտարբերության համար, բայց վստահ եմ, որ կան գծեր, որտեղ հասարակությունն իր ամենանուրբ բջիջներով զգում է իրեն հետապնդող դժբախտությունները: Իսկ Սահմանադրության փոփոխությունն այդ դժբախտությունների մի նոր վերակենդանացումն է լինելու, որովհետև Սահմանադրության փոփոխություն երրորդ պետության պարտադրանքով նշանակում է ինքնիշխանության վերացում, կապիտուլ յացիա»,-եզրափակում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

Անդրադառնալով տարածաշրջանին՝ ընդգծում է, որ Իրանը հստակ է հայտարարել՝ պատասխան լինելու է: «Ինչպիսին կլինի պատասխանը, գիտեն բացառապես Իրանում: ԱՄՆ-ն (և ոչ միայն) բազմիցս տարբեր ժամկետներ է նշել, թե երբ կարող է Իրանը «պատասխանել» Իսրայելին, բայց այդ ժամկետներն իրականություն չեն դարձել: Կարծում եմ՝ Իրանն այս պահին գնում է հոգեբանական պատերազմի սկզբունքով: Հոգեբանական պատերազմի իմաստը հակառակորդին բարոյապես մաշեցնելն է, նրան ստիպել կատարել ավելի մեծ ծախսեր, քան նա ի զորու է, և անհրաժեշտ պահին հարվածել: Իմ ուսումնասիրությունների ընթացքում իրանական քաղաքականության վերջին առնվազն 30 տարվա ընթացքում չեմ հիշի Իրանի կողմից չմտածված քայլեր, շտապողականություն, արկածախնդրություն, հիմա էլ բացառություն չէ: Վստահ եմ, որ Իրանը բավականին խորքային մոտեցում ունի այս հարցում և գնում է դեպի անսպասելին»,-նշում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է իր «Chamran-1» հետազոտական ​​արբանյակի հաջող արձակման մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը Վարչախումբը կազմաքանդում է ՀՀ անվտանգային համակարգը, բայց կա՛ այլընտրանք․ Ավետիք Չալաբյան Wildberries-ում զանգվածային խափանում է տեղի ունեցել Sony Pictures-ը ներկայացրել է առաջիկա «Վենոմ. վերջին պարը» ֆիլմի վերջնական թրեյլերը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Ղազախստանը հայտարարել է երկիր 526 տոննա ռուսական ցորեն ներկրելու փորձը կասեցնելու մասին Առաջիկա օրերի եղանակը Ռուբլին գահավիժում էԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի հարաբերություններում վերջին առաջընթացը և վերահաստատում կայուն խաղաղության կարևորությունը․ Պետդեպ Անցել է ընդամենը չորս տուր, սա երկարատև մրցավազք է․ Կարվախալը՝ «Բարսելոնայից» հետ մնալու մասին Ճապոնիայում 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայաններին Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ է մեջբերում՝ մոլորեցնելով հանրությանը Քըլըչը Հայաստանի հարց է քննարկում՝ առանց Երևանի մասնակցության Փաշինյանի սիրտը նոր շոու է ուզում Մոսկվայի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին Բացառիկ վիսկի, որի ստեղծման ակունքներում... կին է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Փաստ» Ինչպես ընտրել արևային մարտկոցներ և ինչին պետք է ուշադրություն դարձնել Աշնանը Հայաստանում նոր հանրահավաքներ են սպասվում. «Փաստ» ԶՊՄԿ-ի բացահանքի առօրյայից. թրթուրավոր ապարաբարձիչի և հսկա ինքնաթափերի սինխրոն աշխատանքը Պատասխանատվությունն իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցելու նոր փորձ է անում. «Փաստ» Հայ գերիների ազատման համար աշխարհասփյուռ հայերի ջանքերը պետք է միավորվեն. Օկամպո «Մե՛րս, չնեղվես, չվախենաս, շատ հեռու եմ, երրորդ գիծ եմ». Գորիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում. «Փաստ» «Նիկոլը գործում է հետևյալ կերպ՝ ավելի լավ է կործանեմ Հայաստանի Հանրապետությունը, քան կորցնեմ վարչապետի աթոռը». «Փաստ» Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Քաղաքացիները շարունակում են խաբվել. ի՞նչ պետք է անի պետությունը. «Փաստ» Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել. «Փաստ» ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար. «Փաստ» Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ» Կեսարյան հատումների աճը զսպելու համար ԱՆ-ն նոր ծրագիր է մշակել Հրապարակվել է ՔԿՀ-ներում օգոստոս ամսվա ընթացքում հայտնաբերված արգելված իրերի թիվը Մարգո Ռոբին դարձել է Chanel No.5-ի նոր դեմքը Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են. Լուիս Մորենո ՕկամպոSotheby's-ում 6,9 մլն դոլարով հազվագյուտ Աստվածաշունչ է վաճառվել Շոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն Ընը Վերջին մեկ օրում արձանագրվել է 20 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկարսպասված՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերանԱսիայի ամենահզոր թայֆունը Վիետնամում դարձել է 226 մարդու մահվան պատճառԿրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարդն է, որը սոցցանցերում 1 մլրդ հետևորդ ունի Մեկ ոստիկանի կյանքից զրկել է, 4-ին` վիրավորել․ 41-ամյա տղամարդը կալանավորվեց․ մանրամասներ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում՝ նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում ենՎրաստանում Արցախը Թուրքիայի կազմում է․ ինչ քարտեզ է պատկերված Թուրքիայի դեսպանատան պատինFastex-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի տիտղոսային հովանավոր Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան