Երևան, 17.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ» Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ» Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ» Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»


Awesome Sunrise մրցույթն ամփոփվեց․ Ջերմուկում և Զանգակատուն համայնքում ջերմացնող համակարգ և արևային կանգառ կկառուցվեն

Հասարակություն

Shtigen Group-ի ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են։ «Sun collector» և «Արևային կանգառ» նախագծերի հեղինակները դրամաշնորհ (300 000-ական դրամի չափով) ստացան իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

Ջերմուկում իրականացվելիք «Sun collector» նախագծի հիմքում թիթեղյա տարաներից կազմված արևային սարքի ստեղծումն է, որը հարմար կլինի կիրառել ջեռուցման նվազ հնարավորություն ունեցող վայրերում՝ հեռավոր գյուղերում կամ դիրքերում՝ ներսի օդը տաքացնելու համար։ Իսկ «Արևային կանգառը» կկառուցվի Զանգակատուն համայնքում։ Այստեղ, շնորհիվ արևային մարտկոցների, մշտապես լուսավոր կլինի, ճամփորդողներն էլ հնարավորություն կունենան դադար առնել։  

«Արևային կանագառը նախագծելիս ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել, դեռ ավելին՝ ուզում եմ, որ այս ծրագիրը ոգևորիչ լինի  համայնքները զարգացնելու, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից օգտվելու և բնության մասին հոգ տանելու տեսանկյունից։ Այս կանգառը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկներին, որտեղ կարող են հանգստանալ, շունչ քաշել, պատսպարվել արևից ու անձրևից։ Այստեղ միշտ լուսավոր կլինի՝ բջջայինը լիցքավորելու հնարավորությամբ»,- նշեց «Արևային կանգառ» նախագծի հեղինակ Գևորգ Մարգարյանը։ 

«Sun collector»-ի հաղթող Գոռ Ավագյանն էլ կարևորեց գաղափարի՝ այլ մարզերում ու բնակավայրերում տարածվելու հեռանկարը․ «Ջերմուկում արդեն սկսել ենք հավաքել թիթեղյա տարաները, որ սկսենք կյանքի կոչել նախագիծը։ Մարդիկ շատ ոգևորված են՝ լսելով, թե ինչ նպատակ ունենք։ Հույս ունեմ՝ գաղափարն ընթացքում կզարգանա ու կտարածվի, և այլ համայնքներ ևս կսկսեն նման նախագծեր իրագործել»։

Awesome Sunrise մրցույթը Shtigen Group-ի «Արևածագ» նախագծի և Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության համագործակցության արդյունքն էր։ 

Ծրագրի նպատակը Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման) համախմբելն էր՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ՝ այդպիսով նպաստելով էներգետիկ անկախության գաղափարի տարածմանը։

Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից 2 տասնյակ հայտ է ներկայացվել։

«Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ ու բնապահպանական մարտահրավերները ստիպում են մեզ համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք այս նախագիծը։ Մեր կազմակերպությունը նախկինում ուներ բնապահպանական նախագծեր ֆինանսավորելու փորձ, սակայն սա առաջին անգամ էր, որ բնապահպանականին զուգահեռ նաև էներգետիկ լուծումներն էինք հաշվի առնելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում ամենամեծ պատմություն ունեցող ընկերությունը՝ Shtigen-ը, պարզվեց՝ ունի այն բոլոր մտահոգություններն ու արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվել։

«Դեռ Արցախում էինք որոշել իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Բայց սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը,- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները լիարժեք համընկնում էին»,- ասաց Արփի Հարությունյանը։

Մրցույթն ամփոփվեց Shtigen-ի գրասենյակում, հաղթողները ստացան հավաստագրերը, կազմակերպիչներն էլ քննարկեցին համատեղ նոր ծրագրեր իրագործելու հետագա քայլերը։ 

Մի բաժակ «սև մահ»՝ եթե ունեք ամուր նյարդեր և ավելի ամուր ստամոքս. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒԼԻՍԻ). Եվրոպայում առաջին լեռնային երկաթուղին, առաջին օդորակիչը, Ռուսաստանի վերջին ցարի գնդակահարումը. «Փաստ»Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Ձևական խաղաղություն. Ադրբեջանը դառնում է Իրանի ու Ռուսաստանի վրա ճնշման գործիք. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը Կհաջողվի՞ ապացուցել իր եզակիությունը. «Փաստ»ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան «Մեր երկար սպասված տղան էր Մհերս, շատ հարգանքով էր, պարտաճանաչ ու կարգապահ». կրտսեր սերժանտ Մհեր Քոչինյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ»Ամառային զորակոչի անցկացման ժամկետը այս տարի էլ կերկարաձգվի 15 օրով. ո՞րն է պատճառը. «Փաստ»Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ»Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ»Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»«Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան Արագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Դասական երաժշտության կամուրջ` Կապանից դեպի աշխարհ. Կապան Ֆեստ 2025-ը կայացավ Ավստրիական Ալպերում 10 շաբաթական երեխան ողջ է մնացել մոտ 50 մետր բարձրությունից ընկնելուց հետոԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի Էդքան միամի՞տ եք. Նիկոլը Հայաստանի կառավարումն արդեն արտապատվիրակել է Թուրքիային. Էդուարդ Շարմազանով Փաշինյանը Հայաստանը դարձրել է բռնապետություն. Մենուա Սողոմոնյան Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան «Ռեալը» հրաժեշտ է տալիս Լուկաս Վասկեսին Ամենայն հայոց կաթողիկոսն օծյալ է, ոչ ոք չի կարող նրան հեռացնել. Արմեն Մանվելյան «ՀայաՔվեի» Ստեփանավանի գրասենյակը 8-12 տարեկան երեխաների համար կազմակերպել է անվճար ամառային դպրոց