Երևան, 23.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ» 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ» Խաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ» Նպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ» «Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ» Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ» «Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»


«19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա՝ ինչպես թռավ իմ ձեռքից». կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Զորիկս շատ խելոք, խելացի երեխա էր: Ընկերասեր էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Սիրում էր ֆուտբոլը, իրենից ավելի տարիքով տղաների հետ ֆուտբոլ էր խաղում: Երեք երեխա ունեմ, իրենց միայնակ եմ պահել, մեծացրել: Զորիկս ինը տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: Դժվարություններ ունեցել եմ, բայց ամեն ինչ արել եմ, որ իմ երեխաները որևէ բանից հետ չմնան», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Զորիկի մայրիկը: 

Նշում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց շատ ընդունակ էր: «Իմ տղան շատ փոքր էր՝ հինգուկես տարեկան, երբ դպրոց գնաց: Իր ձևով էր սովորում: «Պատմություն» առարկան էր շատ սիրում, նաև ուսուցչուհուն և, իհարկե, սովորում էր այդ առարկան: Վաղ տարիքից՝ 13 տարեկանից աշխատել է»: Վայոց ձորի մարզի հայրենի Գլաձորի դպրոցն ավարտելուց հետո Զորիկն ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Մեկ տարի սովորեց բուհում և զորակոչվեց բանակ: Ասում էր՝ մա՛մ, կգամ, և՛ կսովորեմ, և՛ կաշխատեմ: Իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, այն էլ՝ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ»: Զորիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ.-ի հունիսի 21ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Գորիսի «Զանգեր» զորամաս:

«Զորիկս լավ էր տրամադրված ծառայությանը, ասում էր՝ տղամարդ եմ, պետք է ծառայեմ: Իր դասընկերը զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Ասում էր. «Մա՛մ, երեխեքը զոհվեցին, պիտի գնանք, որ իրենց վրեժը լուծենք, պետք է անպայման ծառայենք»»: Արմավիրի ուսումնական զորամասում Զորիկի ծառայությունը լավ է անցել, իսկ ահա «Զանգերում», մայրիկի խոսքով, նա չէր հարմարվում: «Անգամ տեղափոխվելու մասին է խոսել մի քանի անգամ, բայց որոշ ժամանակ հետո զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, հարմարվել եմ, այստեղ էլ կմնամ ծառայելու: Տղաները շատ երկար ժամանակով էին մնում դիրքերում, հերթափոխն ուշ-ուշ էին անում, շատ մանրամասներին չտրվելով՝ զինվորին ծնողն էր պահում»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ սկսվեց:

«Օգոստոսի 25-ին տղաս արձակուրդ էր եկել: Զորամաս վերադառնալու օրն ընկերոջն ասել էր՝ Ռոմա՛ն, չեմ ուզում գնալ, բայց հետո ինքն իր ասածին արձագանքել էր՝ եթե չգնամ, զինգրքույկիս մեջ «նիգոդնի» կգրեն: Ինձ էլ է ասել, որ չի ուզում վերադառնալ ծառայության: Կանխազգացո՞ւմ էր, թե՞ ինչ, չեմ կարող ասել: Երեխաս արձակուրդ եկավ, մեկ ամբողջ օր պառկեց, չեմ կարող ասել, որ հիվանդ էր, բայց շատ թույլ էր: Մեզ հետ կարծես չշփվեր, շատ չխոսեր, մի տեսակ էր: Դա հստակ զգացել եմ: Իսկ նախքան պատերազմի սկսվելն իր ընկերոջն էր զանգել՝ ոնց որ թե շարժ կա, ընկերն էլ արձագանքել էր՝ Զորո՛, դա միշտ էլ եղել է»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ զրուցել է սեպտեմբերի 12-ին՝ կեսօրին մոտ. «Հեռախոսները լիցքավորելու համար դիրքից դիրք էին գնում, որ կարողանային զանգել մեզ»:

Զորիկը զոհվել է Իշխանասարում սեպտեմբերի 13-ին: Տուն է «վերադարձել» օրեր անց՝ մեր 95 տղաների հետ: Նա իր ընկերների հետ մինչև լուսաբաց պայքարել է թշնամու դեմ՝ թիկունքը բաց, առանց օգնության, բայց չմտածելով անգամ նահանջի մասին: Իշխանասարում մարտնչող տղաների սխրանքի մասին, ավաղ, քիչ է խոսվում: Տպավորություն է, թե չեն ցանկանում սեփական բացթողումներն ի ցույց դնել, որոնք տղաների կյանքն արժեցան: Հարուցված քրեական գործերն էլ տեղից չեն շարժվում, բազմաթիվ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն հնչում: «Իր զորամասից Զորիկիս մարտական ուղին էին ուղարկել, մի գրություն, որտեղ ներողամտություն էին հայտնում, որ չեն կարողացել ներկա գտնվել որդուս մահվան տարելիցին, մեկ օր անպայման կայցելեն: Միայն մեկ անգամ են Զորիկիս այցելել՝ մի հրամանատար մի քանի ժամկետային զինծառայողի հետ: Իսկ վերադասը, շուտով տղայիս զոհվելու երկրորդ տարին կլրանա, դեռ չի այցելել: Որևէ հարցի պատասխան իրենցից չենք ստացել: Չեն գալիս, որ ասեն, թե ինչ պայմաններում են զոհվել մեր երեխաները:

Եռագույնով ծածկված որդուս դրեցին իմ առջև, իմ երեխայի դեմքը չեմ տեսել: Անգամ քննիչն էր հետաքրքրվել, թե ո՞վ է վերցնելու Զորիկի պատմությունը, երբ տեղեկացրել էին, թե՝ տղայի մայրիկը, խնդրել էր ինձ նկարները, փաստաթղթերը ցույց չտալ»: Ապրելու ուժի մասին: «Զորիկիցս հետո ինձ ապրելու ուժ իմ երեխաներն են տալիս՝ իմ աղջիկն ու տղան: Պետք է ուժեղ լինեմ, որ նրանց իրենց նպատակներին հասցնեմ: Աղջիկս ամուսնացած չէ, պետք է իրեն ամուսնացնեմ, փոքր տղաս պետք է բարձրագույն կրթություն ստանա: Ուզում է եղբոր նախընտրած՝ ֆուտբոլի ուղղությամբ շարունակել կրթությունը: Դա թողել եմ իր ցանկությանը, ինչպես ինքը կորոշի: Ֆուտբոլի հանդեպ սերը տղաներս իրենց հայրիկից են ժառանգել, նա էլ էր ֆուտբոլ խաղալ շատ սիրում, գյուղում անցկացվող ցանկացած խաղի ժամանակ նա դարպասապահ էր:

Տղաս ուզում է նաև ծառայել բանակում, չնայած օրենքով ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից: Ասում է՝ ո՞նց կարող եմ եղբորս գործը կիսատ թողնել: Քանի ամիս եղբայրս չի ծառայել, պետք է լրացնեմ: Ես էլ իրեն միշտ ասում եմ՝ եղբայրդ իր պարտքը կատարել է հայրենիքի առաջ, հասկացողը հասկանում է, որ մենք հիմա այդ տղաների անձնազոհության շնորհիվ ենք ապրում: Իհարկե, ուժ է տալիս նաև այն, որ շարունակեմ հոգ տանել իմ որդու գերեզմանի մասին»: Տիկին Արմինեն հետաքրքիր մի միտք է արտահայտում. «Երբ ամուսինս մահացավ, երեխաներս ուժ տվեցին, որ կարողանամ կյանքը շարունակել, հանուն նրանց երազանքների ապրեցի:

Զորիկիս զոհվելուց հետո էլ հանուն իմ մյուս երեխաների եմ ապրում: Երեխաներից որևէ մեկը մյուսի բացը չի լրացնում, բայց թուլության պահերին հենց իրենք են մեզ սթափեցնում: Ապրում ենք, բայց թե ինչպես, միայն մենք գիտենք: Գնում եմ աշխատանքի, մի փոքր ցրվում, գալիս տուն, անկյունը տեսնում, սկսում երեխայիս հետ զրուցել: Նստում եմ տղայիս կողքին, մինչև քունս տանի, գնամ քնելու: Սա է իմ կյանքը: 19 տարի անքուն գիշերներով իմ երեխային պահեցի, հետո չիմացա, թե ինչպես թռավ իմ ձեռքից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Զորիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գլաձորի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելՈւկրաինայի տարածքում 695 հազար ռուս զինվորականներ կան. ԶելենսկիԱրարատի մարզում Դարբնիկ գյուղում բախվել են «Լադա»-ն և «Renault»-ն․ կան վիրավորներԻրանի գերագույն առաջնորդը երեք հնարավոր իրավահաջորդների է պատրաստել, որոնք պետք է փոխարինեն նրան իր մահվան դեպքում. The New York TimesԹրամփի հատուկ բանագնացը հանդիպել է Լուկաշենկոյի հետ Բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱրցունքներ ու պայքար․ բռնցքամարտի բաց առաջնությունը` ՔաջարանումԻրանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ միջուկային զենք չի ունենալու. Մակրոնը՝ Փեզեշքիանին«Բավարիան» հաղթեց «Բոկա Խունիորսին» և ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆումԻսրայելը, մեր հարևան Իրանի վրա hարձակվելով, տարածաշրջանը կանգնեցնում է լիակատար աղետի եզրին․ Թուրքիայի ԱԳ նախարարՊատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ) Անի Երանյանի և Մհեր Բաղդասարյանի նոր լուսանկարները Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան