Երևան, 18.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արմավիրի մարզի որոշ բնակավայրերում` հունիսի 19-ին և 20-ին, Կապանի, Երևանի որոշ հասցեներում` հունիսի 19-ին Ադրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ» Անօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ» Մշտական անպատրաստություն. «Փաստ» Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»


Ինչպես է անցել թագավորական ամենատարօրինակ հարսանիքը. Արքայադուստրն ու «շամանը»

Lifestyle

Նորվեգիայի թագավորի ավագ դստեր՝ արքայադուստր Մարթա Լուիզայի հարսանիքի հյուրերի թվում են եղել ինֆլյուենսերներ, ռեալիթի շոուների աստղեր և հեռուստահաղորդավարներ: Մարթա Լուիզան եռօրյա տոնակատարություններից հետո ամուսնացել է ամերիկացի ինքնակոչ շամանի հետ, հայտնում է AP-ն։

52-ամյա Մարթա Լուիզը և Դուրեկ Վերեթը, ով պնդում է, որ Կալիֆորնիայից վեցերորդ սերնդի շաման է, ամուսնացել են Նորվեգիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկի՝ Գեյրանջերի գեղատեսիլ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է ֆյորդում՝ ապշեցուցիչ տեսարաններով:

шам.jpg (67 KB)

Հինգշաբթի սկսված տոնակատարություններից հետո բուն հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել փարթամ սիզամարգի վրա տեղադրված մեծ սպիտակ վրանում: Հյուրերը լրատվամիջոցներին պատմել են, որ միջոցառմանը ելույթ են ունեցել նորվեգացի և ամերիկացի արտիստներ։

«Դա ֆանտաստիկ էր: Այն նման էր Հոլիվուդին ու Գեյրանջերին»,-գունեղ արարողությունը նկարագրել է նորվեգացի հեռուստահաղորդավար Հարալդ Ռոնեբերգը: «Մենք ծիծաղեցինք, ծափ տվեցինք և հուզվեցինք։ Ամեն ինչ հիանալի էր»:

шам1.jpg (54 KB)

Զույգը վաճառել է իրենց հարսանեկան լուսանկարների իրավունքները բրիտանական Hello-ին, իսկ ֆիլմ նկարահանելու իրավունքները՝ Netflix-ին: Գործարքները նորվեգական ԶԼՄ-ներում բողոքի ակցիաներ են առաջացրել, որոնցում ասվում է, որ դրանք հակասում են տեղական սովորույթներին:

шам3.jpg (70 KB)

87-ամյա Հարալդ թագավորը, ում առողջական վիճակը վերջին տարիներին վատացել է, թագուհի Սոնյայի և Նորվեգիայի թագավորական տան մյուս անդամների հետ մասնակցել է դստեր հարսանիքին։ Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան և նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը, ներկայացնում էին Շվեդիայի թագավորական տունը իրենց եղբոր՝ արքայազն Կարլ Ֆիլիպի և նրա կնոջ՝ արքայադուստր Սոֆիայի հետ միասին: Հարսանիքին եվրոպացի թագավորական այլ անդամներ չեն եղել։

шам4.jpg (79 KB)

Հարսանիքը տեղի է ունեցել զույգի գործողությունների լայնածավալ քննադատության և Նորվեգիայի թագավորական ընտանիքի աջակցության թուլացման ֆոնին:

Մարթա Լուիզը և 49-ամյա Վերեթը լրատվամիջոցների ուշադրությունն են գրավել իրենց այլընտրանքային համոզմունքների պատճառով: Նա չորրորդն է Նորվեգիայի գահի հերթում, սակայն 2022 թվականին հայտարարել է, որ այլևս պաշտոնապես չի ներկայացնի Նորվեգիայի թագավորական տունը։
Արքայադուստրը (նա պահպանել է տիտղոսը), հայտարարել է, որ կարողանում է խոսել հրեշտակների հետ, մինչդեռ Վերեթը պնդում է, որ շփվում է հոգիների լայն շրջանակի հետ և ունի մեդալիոն, որն օգնում է խուսափել կախարդանքներից և բուժել հիվանդությունները:

шам5.jpg (56 KB)

Նրանք նշանվել են 2022-ին: Հարսանիքից հետո Վերեթը թագավորական տիտղոս կամ պաշտոնական պարտականություններ չի ունենա։

2019 թվականի համաձայնագրում Մարթա Լուիզը և Վերեթը համաձայնել են չօգտագործել Մարթա Լուիզի թագավորական կապը կամ նրա տիտղոսը առևտրային նպատակներով:

шам6.jpg (66 KB)

Սակայն այս տարվա սկզբին Մարթա Լուիզը պիտակավորել է ջինի շշերը իր տիտղոսով և ժամանակին թողարկել է ապրանքանիշը իր հարսանիքի համար՝ հակասելով թագավոր Հարալդի հրահանգներին, որ նա չպետք է օգուտ քաղի իր թագավորական կարգավիճակից: Ի վերջո, պիտակը փոխվել է:

Մարթա Լուիզը երեք երեխա ունի գրող և դրամատուրգ Արի Բենի հետ նախորդ ամուսնությունից, որից նա բաժանվել է 2017 թվականին՝ 14 տարվա ամուսնությունից հետո։

Սուրը ձեռքիս էլ կզոհվեմ Էջմիածնում․ Ավետիք ՉալաբյանՀետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է Թեհրանում պայթյուններ են որոտացել Իշխանությունն առաջնորդվում է` մարդ լինի հոդված կճարենք սկզբունքով. Տիգրան ԱբրահամյանԼավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար. Իշխան Սաղաթելյան Եկեք բոլոր հարցերը թողնենք մի կողմ և զբաղվենք բացառապես ՀՀ անվտանգության ճարտարապետության կառուցմամբ․ Մհեր Ավետիսյան Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա Հայաստանը կարող է սուբսիդավորել մարտկոցներով արևային կայանների ծրագիրը Եկեղեցու և կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ ՀայաՔվեի քայլերի մասին «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահել Մայր Աթոռում. Դավիթ Սարգսյան Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները Դրանց դատը Նյուրնբերգից մարդաշատ եվ հոդվածաշատ է լինելու․ Հրայր Կամենդատյան Անկարայում Փաշինյանը ձգտում է ստանալ ինդուլգենցիա՝ իր իշխանությունը պահելու նպատակով․ Վարդան Օսկանյան Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում ինքը Հայաստանն է. Սամվել ԿարապետյանԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը Փաշինյանը գործում է Բաքվի բռնապետի ուղիղ ցուցումով. Ավետիք Չալաբյան ՎԵՆՈՒՍՈՒՄ մեգազեղչեր են Կանանց աջակցությունն ուժեղացնում է կազմակերպությունները. Կոնվերս Բանկի ներկայացուցիչը մասնակցել է WEP-ի աշխատաժողովինՀայաստանի իշխանությունները հետևողականորեն կազմաքանդում են Հայաստանի Հանրապետությունը. Վահե ՀակոբյանՓաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմ Փաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում Թուրքիայում Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին. թյուրքագետ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Գիշերվա ընթացքում իրանական հարձակումներից տուժած գրեթե 100 մարդ է տեղափոխվել Իսրայելի հիվանդանոցներ Վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից․​ Սամվել Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան Սպասվում է անձրև, կարկուտ․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Մարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ ՍրբազանՓաշինյանը պոռնկությունից թող չխոսի, իր աչքի գերանը թող հանի, Եկեղեցին մեծ հեղինակություն է վայելում. Ավետիք Չալաբյան Արմեն Աբազյանը ազատվել է պաշտոնից վարչախմբի պարագլխի ապօրինի հրամանը չկատարելու պատճառով. Մենուա ՍողոմոնյանԻրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Ակնհայտ է, որ վարչախմբի հոգևարքը խորանում է, այն անցել է բացարձակ ապօրինի գործողությունների, որի համար անխուսափելի պատիժ է կրելու. Ավետիք ՉալաբյանՏոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Մայր Աթոռը հայտարարություն է տարածելԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»«Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդ և աջակից լինելը դարձել է գործող կառավարիչների կողմից թիրախավորման հերթական առիթ․ Արտակ ԶաքարյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրաԿրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել