Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ» «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ» Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ» Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ» Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ» «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ» ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»


Ինչո՞ւ են տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե՛ սոցցանցերում, թե՛ տեղեկատվական այլ հարթակներում հաճախ կարելի է հանդիպել դժգոհություններ՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ: Իսկ մի քանի դեպքերում, կարելի է ասել, տեղի ունեցան աղմկահարույց հոսանքազրկումներ, օրինակ՝ կառավարության նիստի ժամանակ 2023 թվականի նոյեմբերի 23-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ այս տարվա օգոստոսի 7-ին, Աբովյան քաղաքի մարզադաշտում օգոստոսի 20-ին: Թե այս, թե՛ այլ անջատումների ժամանակ մեղադրանքի սլաքները հիմնականում ուղղվում էին դեպի ՀԷՑ-ը: Երեկ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը նշեց, որ կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատումը եղել է ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով և ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր:

Ընդ որում, Դարբինյանը նշել է, որ ԲԷՑ-ի հոսանքազրկումները, որպես կանոն, կարճատև են, բայց շատ մասշտաբային են, ու դրանց արդյունքում ամեն անգամ հոսանքազրկվում է հանրապետության մոտ 1/3-ը, ուստի աղմուկն էլ միշտ մեծ է լինում: Ինչ վերաբերում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատմանը, ապա պարզվում է, որ մինչև հայտնի վթարի օրը թատրոնում մի քանի անգամ հոսանքազրկումներ էին տեղի ունեցել (ոչ ներկայացման պահին): «Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց էր կատարել և պարզել, որ խնդիրը իրենց բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ է կապված: Այդ ամենը մանրակրկիտ բացատրել էին թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման: Թատրոնը անտեսել էր մեր մասնագետների կարծիքը, որից հետո տեղի էր ունեցել բոլորիդ հայտնի վթարը, ավելին՝ որոշել էին վթարի համար ՀԷՑ-ին մեղադրել:

Վթարից հետո ևս մեկ անգամ մեր մասնագետները տեղում ուսումնասիրել էին պատճառը ու նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորից է»,-նշեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ հավելելով, որ արդյունքում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԷՑին՝ խնդրելով, որ ընկերությունն իր բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն և իրենց միջոցներով չեն կարող դա անել։ Կոնֆերենցիաների լիգայի խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտի հոսանքազրկման հետ կապված նշվեց, որ մինչև հայտնի խաղը ՀԷՑ-ը ստացել էր համապատասխան գրություն ՀՖՖ-ից՝ իրենց սեփականություն հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ: Տրանսֆորմատորը ՀՖՖ-ի դիմումի հիման վրա անջատվել էր, արդյունքում խաղի օրը ամբողջ բեռն ընկել էր մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը չդիմանալով ծանրաբեռնվածությանը՝ անջատվել էր:

Խոսելով հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհին, ապա, ըստ ՀԷՑ տնօրենի, ԵրՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։ Հրդեհից հետո այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, ու էլեկտրասնուցումն ապահովել է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ «Հրդեհից առաջ թվով 9 բաշխիչ ենթակայան և շուրջ 32 922 բաժանորդ ունեին երկկողմանի էլեկտրամատակարարում, իսկ վթարից հետո վերը նշված ենթակայանը և բաժանորդները մնացին միակողմանի էլեկտրասնուցմամբ, որը հանգեցրեց վթարների վերացման ավելի երկար ժամանակի և բաժանորդների հոսանքազրկման՝ այն պարզ պատճառով, որ միակողմանի սնուցման մալուխի վթարման դեպքում էլեկտրամատակարարումը հնարավոր էր լինում վերականգնել միայն վթարված մալուխը նորոգելուց հետո, քանի որ բացակայում էր երկրորդ սնուցումը ԵրՀԷԿ-ից:

Նշեմ, որ այս ժամկետում հնարավոր դարձավ թեկուզ ընդհատումներով, բայց էլեկտրամատակարարում ապահովել մեր բաժանորդներին միայն Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի շնորհիվ, մասնավորապես՝ 2016-2020թթ. Ծիծեռնակաբերդ ենթակայանից 17 ուղեգծով մալուխներ ենք հասցրել Կենտրոն, որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ հավաքել էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեման»,-ասաց Դարբինյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ վթարների մոտ 34 %-ն այսօր տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով։ «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր ու գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում: Իհարկե, նման մեծածավալ շինարարության ժամանակ, որը կատարվում է մեր երկրում, նման դեպքերից խուսափել հնարավոր չէ»,-տեղեկացրեց Դարբինյանը՝ նշելով, որ 1456 վթարից 492-ը եղել է այլ կազմակերպությունների կողմից մալուխների վնասման պատճառով։

Ամփոփելով նշվածը ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը հիշեցնեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգետիկ համակարգում կարևոր, բայց միակ օղակը չէ, որին վերաբերում են էլեկտրաէներգիայի անջատումները: «Ինչպես տեսնում ենք, էլեկտրաէներգիայի անջատման պատճառ կարող են հանդիսանալ արտադրող կայանները, բարձրավոլտ ցանցերը, տարբեր կառույցների սեփական տնտեսությունը և այլն»,-ասաց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը Երդվյալ թշնшմիներ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The TelegraphՌուսական շուկայում խախտումներով հայկական կnնյակների մասնաբաժինը հասել է 85 տոկոսի. հայտարարությունՌունի Բարջին տեղափոխվեց «Բարսելոնա». պաշտոնական ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Չինական Moonshot AI-ը բաց աղբյուրով մոդել է ներկայացրել՝ վերագտնելու շուկայի դիրքերը Կասանդրա սերիալի հերոսուհին կիսվել է նոր ֆոտոշարքով՝ խոստովանելով, որ իր համար բարդ է նայել տեսախցիկինԱդրբեջանն ու Թուրքիան ուս ուսի տված վստահ և հաջողությամբ շարժվում են դեպի ապագա. ԱլիևԿարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել Ադրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտ Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ գործը. Թրամփ Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունԴոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն մի փոքր էժանացել է ՆԳ նախարարը կգործուղվի Վրաստան Միայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա Սողոմոնյան Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից Ամեն ինչից ակնհայտ է՝ Փաշինյանը համաձայնել է այսպես կոչված «միջանցքին»՝ Սյունիքի մարզով անցնող մի նախագծի, որը փաստացի նշանակում է հայկական տարածքի ինքնիշխան վերահսկողության փոխանցում արտաքին ուժի. Օսկանյան Պետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Հայտնի է շանը մեքենային կապած բյուրեղավանցու ինքնությունը. մանրամասներ Զրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր Ավետիսյան Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Նիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան «Ես միշտ երազել եմ խաղալ մեկ այլ դարաշրջանի դեր». Աննա Մանուչարյանը՝ նոր սերիալի մասին (լուսանկարներ) Ստրադիվարիուսի ջութակները` Կապանում Կապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիա Արդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունը Փաշինյանը փորձում է նեղը գցել արցախցիներին Արևմուտքից հավաստիացումներ են պահանջել՝ Սամվել Կարապետյանի դեմ արշավը շարունակելու Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ԱՄՆ-ը բացահայտում է իր իրական նպատակները Ուտեստ, որի թե՛ ծագումը, թե՛ անվան ստուգաբանությունը շատ վիճելի են. «Փաստ»Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն դրամի գումար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒԼԻՍԻ). Վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան չվերթ իրականացնող օդանավը. «Փաստ»Եկեղեցու վրա այս նողկալի հարձակումները, ցանկացած ընդդիմության ոչնչացնելու և լռեցնելու այս ցանկությունը, ի վերջո, Փաշինյանին կհասցնեն վերջնակետին. «Փաստ»ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ «Հիմա իր գերեզմանին էլ եմ կարոտ մնացել». լեյտենանտ Հովհաննես Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Մատաղիսում. «Փաստ»Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»«Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»