Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Խաղաղության պայմանագրի մեծացող փուչիկը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ արդեն 4 տարի շարունակ ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը նախապատրաստում են «խաղաղության դարաշրջանին»։ Բայց Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե նույնիսկ այդ պարագայում չի երաշխավորում, որ իրական խաղաղություն է լինելու, ուղղակի իրենց հանձնառությունն է չշեղվել խաղաղության օրակարգից։ Ու եթե նախկինում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հաստատման օրակարգի հիմնական հարցը վերաբերում էր Արցախյան հակամարտությանը, ապա ներկայում Արցախյան հիմնախնդիրն ընդհանրապես խաղաղության օրակագից դուրս է եկել։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ անում են, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որ հետո հանրությանը ցույց տան, թե՝ տեսեք, խաղաղության ճանապարհին հաջողություններ են արձանագրում, կեցցեն իրենք։

Դրա համար էլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարում էր, թե իրենք Ադրբեջանին առաջարկել են վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր։ Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ կնքվի էլ նման պայմանագիր, ապա Ադրբեջանի համար այն կարող է լինել ընդամենը թղթի կտոր։ Նույնիսկ Տավուշում իրականացված սահմանազատումը և սահմանաքարերի տեղադրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանը Տավուշի հատվածից ևս ագրեսիայի չի դիմի։ Փաշինյանը վերջերս Կիրանցի դպրոց կատարած այցելության ժամանակ փորձում էր համոզել, թե վտանգ չկա, երկու կողմից էլ սահմանապահներ են կանգնած։ Բայց սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց շրջանում անվտանգության հետ կապված վստահություն, բնականաբար, չկա։ Ու այդ բնակիչներից շատերն ուղղակի հեռանում են։ Առանց չափազանցնելու կարելի է նշել, որ սահմանամերձ բնակավայրերը կանգնած են դատարկվելու վտանգի առաջ։

Վտանգի զգացողությունը հատկապես սուր է, երբ Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ իրեն ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ նոր կապիտուլ յացիա։ Դրա համար էլ Բաքվից հայտարարություններ են հնչում, թե հայկական կողմը փորձում է որոշ կետեր պայմանագրից դուրս թողնել։ Դրան հետևում է ադրբեջանական պահանջների շարքը։ Ադրբեջանի ղեկավարությունը տևական ժամանակ է, ինչ ընդգծում է, թե խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Դրան զուգահեռ առաջ է տարվում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցը։ Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ու եթե նույնիսկ այս պահանջներն էլ Հայաստանը բավարարի, դրանց նոր պահանջներ են հետևելու։

Քանի որ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների, Ադրբեջանն իրեն ավելի ազատ է զգում և, տեսնելով ՀՀ իշխանությունների զիջողականությունը, փորձում է ճնշել այնքան, ինչքան հնարավոր է։ Մինչ այդ այլ ուղերձներ են հնչում արտաքին դերակատարների կողմից։ Ընդհանուր առմամբ, թե՛ Ռուսաստանից և թե՛ ԱՄՆ-ից խոսում են արցախցիների վերադարձն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ու ռուսական կողմն անգամ ակնարկում է նոյեմբերի 9-ի հայտարարության վերականգնման մասին, երբ նորից կգործարկվի Լաչինի միջանցքը, կապահովվի արցախցիների վերադարձը, և նրանց անվտանգության ապահովման համար պայմաններ կստեղծվեն։ Պատահական չէ նաև, որ ռուսական կողմը Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու նպատակներ ունի։

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրին՝ Ֆրանսիային, ապա պարզ է, որ Փարիզն արցախահայության վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության կողմից է հանդես գալիս։ Նման շեշտադրումներ են արվում նաև ԵՄ պաշտոնյաների կողմից։ Ստացվում է, որ այս հարցում Արևմուտքի ու Ռուսաստանի մոտեցումները հանընկնում են։ Մնում է միայն թեմային ընթացք տրվի ու համապատասխան միջազգային մեխանիզմներ ստեղծվեն արցախահայերի իրավունքների վերականգնման համար։ Սակայն զարմանալին այն է, որ հայկական կողմից որևէ արձագանք չկա միջազգային խաղացողների այս հայտարարություններին։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում ընդունել իրենց ուղղված գնդակի փոխանցումը ու շարունակում են ընդգծել, թե երկկողմ ձևաչափով բանակցություններն արդյունավետ են։ Ավելին, նրանք պնդում են, թե անիրատեսական են համարում Արցախ վերադարձը: Խոսուն փաստ է, այնպես չէ՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ»500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ»Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը