Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


Ինչպիսի՞ պատմություն ունի սալօջախ–վառարանը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոհանոցում հիմնական ու ամենակարևոր պարագան, երևի թե, վառարանն է, հիմա՝ սալօջախը։ Այն անցել է էվոլ յուցիայի երկար ճանապարհ, մինչև մեզ ծանոթ ձևին հասնելը: Կրակը ժամանակին դարձել է մարդկության սոցիալական էվոլ յուցիայի կարևոր պահ: Հին ժամանակներից մարդիկ կրակի օգնությամբ համեղ ուտելիքներ են պատրաստել, տաքացել, պաշտպանվել գիշատիչ կենդանիներից։ Ժամանակի ընթացքում վառարանների կարիք է առաջացել, քանի որ բաց կրակն ունի բազմաթիվ թերություններ և անարդյունավետ է։ Առաջին վառարանները պատրաստվել են խոր փոսերի տեսքով, որոնց ներքևում կրակ է վառվել, իսկ վերևում դրվել են կաթսաներ կամ խորովել կենդանու միս։ Ավելի ուշ ջերմության ավելի լավ փոխանցման համար հողե վառարանները պատել են կավե շաղախով և շարել քարով։

Վառարանի ամբողջ մուրն ու ծուխը մնացել է տանը, ուստի ածխածնի օքսիդից մահացության բարձր ցուցանիշ է եղել։ Ծխնելույզները հայտնվել են շատ ավելի ուշ՝ միայն XII դարում։ Վերածննդի դարաշրջանում տեղի է ունեցել գործառույթների տարանջատում. հյուրասենյակում տաքանալու համար բուխարի են սարքել, իսկ վառարանը, այսինքն՝ փաստացի արդեն սալօջախը տեղափոխել են խոհանոց։ Սկզբից վերջինիս մակերեսը ծածկվել է սրբատաշ քարերով, ապա՝ մետաղյա թիթեղներով։ 1742 թվականին հայտնվել է փոքր մետաղական վառարանը։ Դրա ստեղծողը եղել է ամերիկացի քաղաքական գործիչ և գյուտարար Բենջամին Ֆրանկլինը։ Նման վառարանը ծառայում էր միայն տարածքը տաքացնելու համար, իսկ ավելի մեծածավալ վառարանները դեռ օգտագործվում էին սնունդ պատրաստելու համար։

1800 թվականին Բենջամին Թոմփսոնը ստեղծել է առաջին չուգունե վառարանը։ Այն ջեռուցվում էր ածուխով։ Հաջորդը եղել է «Ռեյնջմաստեր» վառարանը, որը միայն մի փոքր ավելի մեծ էր, քան ժամանակակից վառարաններն են: Այդ գյուտի համար Ուիլ յամ Ֆլավելը Լոնդոնի միջազգային ցուցահանդեսում ստացել է տասնհինգ մեդալ: «Ռեյնջմաստերի» տարբերակիչ առանձնահատկություններն էին միաժամանակ պատրաստելու մի քանի ռեժիմները և վառելիքի խնայողության առկայությունը: 20-րդ դարի սկզբին վառարաններն արդեն պատրաստվում էին պողպատից՝ ծածկված էմալով, և ունեին չորս այրիչ։ Առաջին գազօջախը ստեղծվել է 1825 թվականին բանվոր Ջեյմս Շարփի կողմից։ Նա դա հորինել էր կնոջ աշխատանքը հեշտացնելու համար, ուստի առաջին օրինակը տեղադրել էր իր տանը։

Գազօջախների շահագործման ժամանակ հաճախ են նկատվել դժբախտ պատահարներ՝ գազի հետ ոչ ճիշտ վարվելու պատճառով։ Ուստի, գազօջախների մասսայական արտադրությունը սկսվել է միայն 1836 թվականին, սակայն բնական գազի բարձր գնի պատճառով դրանք այնքան էլ տարածված չէին Եվրոպայում։ Իրավացիորեն դրանք կարողացան գնահատել միայն Միացյալ Նահանգների բնակիչները, որոնք չունեին այդ բնական ռեսուրսի պակասը։ Ամերիկայում տասը տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան տասնչորս միլիոն գազօջախ։ Հետագայում Կանադայում 1883 թվականին ստեղծվել է էլեկտրական վառարանը, որը համարվում է ներկայիս վառարանների նախատիպը։ Դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 25 տարի անց Էմիլ Ռոտենաուի կողմից: Սովորական այրիչների փոխարեն օգտագործվել են մետաղական թիթեղներ, որոնք դրվել են վառարանի ոտքերի վրա։

Դրանք կերակուր պատրաստելու ժամանակ ծառայել են որպես հենարան։ Այդ սարքը ավելի քան կես ժամ տաքացվում էր հոսանքով և էժան չէր, չնայած դրան, այն գնել ցանկացողներին վերջ չկար։ 1945 թվականին ամերիկացի ֆիզիկոս Պերսի Սփենսերն էլ հայտնագործել է միկրոալիքային վառարանը։ Առաջին սարքերը տեղադրվել են բանակային ճաշարաններում։ Միկրոալիքային վառարանները մեծ ու ծանր էին։ Ճապոնացի գիտնականները դրանք կատարելագործել են՝ ավելացնելով պտտվող ափսե և ինտեգրված կառավարման համակարգ։ Ներկայում մեր նախնիների ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տնային տնտեսուհի խոհանոցում ունի անփոխարինելի օգնական՝ վառարան–սալօջախ, որը ներդաշնակ է խոհանոցի մեջ և կատարում է իր հիմնական գործառույթը, այն է՝ սնունդ պատրաստելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիտլերը Հայաստանի բարեկամը չէր. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը 3 մլրդ դոլար է ծախսելու արևային և հողմային կայանների համար 25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» Հնդկաստանը հայտնել է` ինչ է մտադիր անել. Պակիստանին դա դուր չի գա Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից Երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ