Երևան, 12.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ» Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով


«Այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանություններն ինտենսիվորեն հայտարարում են, որ դիվերսիֆիկացնում են մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առանձնակի ուժգնությամբ շահարկել այն միտքը, որ մեկ կենտրոնից կախվածությունը, նկատի ունենալով Ռուսաստանը, ճիշտ չէ: Ավելի հաճախ բավականին կտրուկ էին Ռուսաստանի դեմ արված հայտարարությունները, ընդհուպ նրան ուղղված մեղադրանքները տարբեր հարցերում: Սակայն օրերս ականատես եղանք իշխանությունների տրամադրությունների փոփոխության: Մասնավորաբար՝ հայտարարեցին, որ վարչապետի մակարդակով Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Հաջորդիվ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների ձերբակալությանը: Ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի իշխանությունների տրամադրության նման տատանումները:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը նշում է՝ այնպես չէ, որ վեկտորի այս տատանումները նորություն են գործող իշխանության համար: «Պարբերաբար առնչվում ենք այդ երևույթին, երբ ռադիկալ հակառուսականությունից հետո նկատվում են ընդգծված ժեստեր դեպի Ռուսաստան: Բացի դա, նույն հակառուսականության գծի մեջ հաճախ ավելի շատ բախվում ենք ագրեսիվ հռետորաբանության, բայց ոչ այդ հռետորաբանությունից բխող ինչ-որ հստակ գործողությունների և այլն: Իրականում սա այս իշխանության կողմից սովորական դարձած պրակտիկա է, երբ նույն հարցերի վերաբերյալ տրվում են խոստումներ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում՝ ունենալով ընդամենը մեկ հիմնական նպատակ, այն է՝ սեփական իշխանության պահպանումը: Ելնելով արտաքին ազդակներից՝ իշխանությունը շատ հեշտությամբ, առանց որևէ բարդույթներ ունենալու իր հռետորաբանությունն է փոխում, գործողություններ կամ ռևերանսներ է անում այս կամ այն ուղղությամբ՝ ընդամենը տրվելով այդ պահի միտումներին: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու են հենց այսօր նկատվում այդ դրական ռևերանսները դեպի Ռուսաստանի Դաշնություն, կարելի է մի քանի հիմնական գործոն առանձնացնել:

Առաջին՝ կարծես կարող է տպավորություն լինել, որ Արևմուտքն այնքան էլ մեծ պատրաստակամություն չունի այս ուղղությամբ ինչ-որ իրական ջանքեր գործադրելու և, օրինակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ խնդիրներ ունենալու, հակասությունների մեջ մտնելու և այլն: Եվ հետևաբար՝ Արևմուտքից չեն ստանում այնքան աջակցություն, ինչքան որ ակնկալում են ստանալ: Երկրորդ՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ ինչքան մոտենա Միացյալ Նահանգներում նախընտրական շրջանը, այնքան ավելի օրակարգում հետ է մղվելու տարածաշրջանը, Հայաստանը և այս իշխանությունն՝ առավել ևս: Բավական է ընդամենը հիշել, թե 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆում ընտրություններ էին, Թրամփը որքանո՞վ էր տեղյակ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս անգամ ևս բացառություն չի լինելու, և Արևմուտքի ներգրավումը, աջակցությունը պակասելու է: Փոխարենն ակնհայտ է Ռուսաստանի ցանկությունը և նպատակն ակտիվացնել իր ջանքերը և առնվազն չզիջել սեփական դիրքերը:

Հետևաբար, այս փուլում այս իշխանությունն իրավիճակը գնահատել է այնպես, որ իշխանությունը պահպանելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, ինչը ցույց է տալիս, որ իրականում այդ քայլերն էլ միայն հռետորաբանության մեջ չեն, այլ գործողությունների, որոնցից մեկը ԵԽ նախարարների կոմիտեի այդ հայտարարությանը չմիանալն էր այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Արևմուտքը հստակ ուներ ակնկալիք, որ Հայաստանը պետք է այդ հայտարարությանը միանա»,նշում է մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչ հետևանքներ են ունենում իշխանության այս քայլերը մեր երկրի համար: «Առաջ են գալիս հեղինակային շատ լուրջ խնդիրներ, որովհետև եթե պահի իրավիճակից ելնելով անընդհատ փոփոխում ես քո քաղաքականությունը, բոլորի համար դառնում ես անհասկանալի, անկանխատեսելի: Պատահական չէ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ փորձագիտական շրջանակները պնդում են, որ այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը գործընթացներում, և պարզապես ամեն կողմը փորձում է օգտագործել Հայաստանի իշխանություններին իր շահերից ելնելով»,-հավելում է նա: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելը կամ ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը կարո՞ղ է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպես, օրինակ՝ ֆինանսական միջոցների չտրամադրումը և այլն:

«Չեմ կարծում, որ սրանք Հայաստանի կողմից արված այնպիսի ռադիկալ, կոշտ քայլեր են, որպեսզի Արևմուտքը շատ սուր արձագանքի: Կարող են լինել դիվանագիտական աղբյուրներով որոշակի արձագանքներ, որոնք տեսանելի լինեն կամ չլինեն հանրության համար: Գուցե իշխանությունն ունի Արևմուտքի արձագանքի որոշակի ակնկալիք, այսինքն՝ այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Սա ևս բացառված չէ: Բայց, ամեն դեպքում, այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք Վրաստանի պարագայում ենք այժմ տեսնում, Հայաստանի պարագայում չենք տեսնի»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում