Երևան, 19.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»


«Անկեղծությունն է բանալին». Հուսիկ Արայի՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքն ընթերցողի սեղանին է. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թ.-ից կյանքի կոչված Գրքի երևանյան միջազգային փառատոնն այս տարի էլ երեք օր շարունակ իր շուրջը համախմբեց գրողներին ու ընթերցողներին: Քննարկումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ, թատերական ներկայացումներ և գրական ստեղծագործությունների ընթերցումներ: Եվ սա ամենը չէ: Հաճելի հանգամանքներից մեկը նաև այն է, որ ընթերցողները հնարավորություն են ստանում իրենց սիրելի ու նախընտրելի գրքերը ձեռք բերել զեղչերով: Սա լավ հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հարմարվում էլեկտրոնային տարբերակով գիրք ընթերցելու նորագույն տեխնոլոգիաներին և ցանկանում են շոշափել գիրքը, վայելել դրա բույրը: Այս տարի փառատոնի իրականացման հիմնական վայրերից մեկը Հայաստանի ազգային պատկերասրահն էր՝ Որմնանկարների սրահը:

Հետաքրքիր զգացողություն էր սրահում նստած ունկնդրել մեր ժամանակների հեղինակներից Հուսիկ Արային, երբ ներկաները խնդրեցին նրան ընթերցել իր իսկ ստեղծագործություններից մի քանիսը: Հուսիկ Արայի նոր՝ «Երբ սիրում եմ քեզ» գիրքը հիմնականում ամփոփում է բանաստեղծի սիրային և հոգևոր թեմաներով գրված վերջին շրջանի բանաստեղծությունները: Այն նաև մի քիչ երևանյան է, քանի որ հեղինակը գրքում ներառել է «Երևան՝ նռնագույն քաղաք» շարքը: Սիրուց ծնված են Հուսիկի գործերը: Նա վստահ է՝ սերը մեզ հետ ծնվում է, մեզ հետ մեռնում:

Գուցե նաև չի մեռնում, այլ տեղափոխվում է մեկ ուրիշ աշխարհ: «Սերը վիճարկման տեղ չունի: Եթե մտածում ես՝ հայրենի՞քս, թե՞ սիրած էակս, ուրեմն չես սիրում»: Իսկ ինչպե՞ս են ծնվում սիրով լեցուն գործերը: «Ներսումդ պետք է փոթորիկ լինի, որ գրես: Առանց փոթորկի չի կարող ոչինչ գրվել: Պիտի քամի լինի, որ ջուրը շարժվի: Սերն էլ է փոթորիկ, ցավն էլ է փոթորիկ: Արցախի հայաթափումը, օրինակ՝ ստիպեց, որ ցավից գրեմ»: Ինչո՞ւ են ժամանակակիցներից ոմանց, այդ թվում՝ Հուսիկին շատ ընթերցում, սոցցանցերում կիսվում նրա տողերով: Նա վստահ է՝ պատճառն անկեղծությունն է: «Պետք է անկեղծ լինել: Ես իմ կյանքում էլ եմ անկեղծ ապրել, իմ գրի մեջ էլ եմ անկեղծ: Անկեղծությունն է բանալին: Ինչո՞ւ են մինչ օրս սիրում, ընթերցում Սայաթ-Նովային, Նահապետ Քուչակին: Նրանք սրտից են խոսում»: Ամենա-ամենա հարցերից մեկն է հնչում՝ ինչո՞ւ ենք քիչ կարդում: Հուսիկը վերհիշում է խորհրդային տարիները, երբ գրական ստեղծագործությունները նաև թերթերի միջոցով մտնում էին մարդկանց տներ, և նրանք կարծես ակամա ծանոթանում էին հեղինակներին ու նրանց ստեղծագործություններին, քանի որ թերթերից շատերն ունեին գրական անկյուններ:

«Շատերը կհիշեն, որ քաղաքի կենտրոնական, ամենաերևացող հատվածներում գրախանութներ էին: Գրախանութներ կային անգամ հեռավոր գյուղերում: Հիմա, ավաղ, այդպես չէ: Հայաստանում խոշոր քաղաքներ կան, որտեղ գուցե մեկ գրախանութ անգամ չկարողանաս գտնել, որտեղ գիրք է վաճառվում: Բայց սրան զուգահեռ նաև ավելի ազատ է գրականությունը, չկա գրաքննություն: Քիչ-քիչ ավելանում են նմանատիպ միջոցառումները, նման միջոցառումներ պետք է ամեն տարի անցկացվեն ու ոչ միայն Երևանում ու խոշոր քաղաքներում, այլ Հայաստանի ամեն մի անկյունում: Գրքեր ու հեղինակներ շատ կան, պետք է վերցնել ու կարդալ և համոզված եղեք՝ կգտնեք ձեր սիրելի պոետին»: Ու մինչ տաղավարներից մեկում Հուսիկ Արան մակագրում էր գրքերն ընթերցողների համար, երկու դպրոցահասակ աղջիկ, նրա գիրքը ձեռքներին, սպասում էին իրենց հերթին. «Գիրքն ընկեր Ղազարյանին եմ նվիրելու, գիտեմ, որ այս նվերը շատ կհավանի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը տիրոջ փնտրտուքի մեջ է. Արմեն Մանվելյան Այսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ Ծառուկյան Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանԱհաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավորԶովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանըԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Բացառիկ տեսանյութ՝ սպանության վայրից. իրավապահները մտել են Կաթնաջուր գյուղի դաշտԱնչելոտին գնահատել է «Բարսելոնայի» չեմպիոնությունը Լա Լիգայում Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան «Պաշտոնապես պատրաստ եմ ամռանը». Վաչե Թովմասյանի ֆոտոշարքը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ ՀոլանդՀրդեհ Վանաձոր քաղաքումՎեհափառը մեկնել է Բելառուս․ նա կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունըՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկելՀայկ Եսայանը շնորհավորում է Հեռահաղորդակցության օրվա առթիվ և հայտարարում 5G ցանցի գործարկման մասինԶելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ոչ լռություն, ոչ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել էՏիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսը` «ՀայաՔվեի» աջակցությամբՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Ռուսաստանում մեկնարկել է երկրում առաջին ճկուն արևային մոդուլների արտադրությունը «ԱԺ-ում եղած խուլիգանությունը վկայում է չարիքի իշխանության վախերի մասին»․ Բագրատ Սրբազան Ինչո՞ւ է ահաբեկվել գործող իշխանությունը Մարուքյանի առաջադրումից Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին Ձախողված այց Տիրանա. Եվրոառաջնորդների արհամարհական վերաբերմունքը Փաշինյանին Մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը, որին մասնակցում էր նաև ԶՊՄԿ-ն Հանձնվել չկա՛, հիասթափվել չկա՛, կոտրվել չկա՛․ Մհեր Ավետիսյան Նախաձեռնող հայ տնտեսվարողն արտագաղթում է. Հրայր ԿամենդատյանՏեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման խորհրդի հերթական նիստըՈւժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»Կորցրած տարածքներ ու փողաբեր ասֆալտ` սա´ է Նիկոլը. քաղաքացիՌուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ»