Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ» Եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»


«Մեր վերջին հանդիպման ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ». Ռուսլան Թովմասյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ ու խելացի երեխա էր Ռուսլանս: Սիրված էր, հարգված: Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ՝ մեծ: Ֆիզիկապես ուժեղ էր, սիրում էր մարզվել: Իր ընկերներին էլ էր «ստիպում», որ մարզվեն: Սիրողական բռնցքամարտով է զբաղվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը՝ Ռուսլանի մայրիկը:

Ռուսլանը ծնունդով Արմավիրի մարզի Շենավան համայնքից է: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, սովորել է գերազանց: «Նույն հարգանքն ու սերը նաև դպրոցում էր վայելում, ինչպես յուրաքանչյուր շրջապատում: Դպրոցն ավարտելուց հետո ֆիզիկա և մաթեմատիկա պարապեց, ընդունվեց Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական բաժին»: Ռուսլանին հետաքրքրում էր արհեստական բանականությունը: Մաթեմատիկայի հանդեպ սերը նրա պարագայում յուրահատուկ էր: Նա մասնակցել է մի շարք օլիմպիադաների, այդ թվում՝ «Կենգուրուին»: Ռուսլանը բուհ ընդունվել է, բայց ուսանող լինել չի հասցրել, քանի որ զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Այն ավարտելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո, բացի կրթությունը, այլ երազանքներ Ռուսլանը ևս ուներ:

«Ցանկանում էր գինու գործարան հիմնել»: Բայց նախ՝ պարտադիր զինվորական ծառայությունը, իսկ հետո՝ երազանքների իրականացումը: 2021 թ. հուլիսի 26-ին Ռուսլանը զորակոչվում է Հայկական զինված ուժեր: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, հետո՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Դեռ փոքրուց շատ էր սիրում զինվորականի գործը, համազգեստը: Շատ սիրով մեկնել է ծառայության, մենք էլ ենք իրեն ուրախ ճանապարհել»: Անցնելով «Երիտասարդ մարտիկ» դասընթացը՝ Ռուսլանը ծառայությունը շարունակել է ՊՆ թիվ N զորամասում՝ որպես նռնակաձիգ: Մայրիկն ասում է՝ որդին եղել է օրինակելի, կարգապահ զինվոր: Ռուսլանն իրականացրել է մարտական հերթապահություն հակառակորդի հետ անմիջական շփման և բարդ լեռնային պայմաններում: 2020 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց Հայաստանում: Տիկին Լիլիթն ասում է՝ դրանից օրեր առաջ այցելել էին որդուն: «Օգոստոսի 28-ին իր մոտ էինք գնացել:

Հրաժեշտ տալու ժամանակ մի փամփուշտ դրեց ձեռքիս մեջ՝ մա՛մ, պահի՛ր, մինչև գամ: Այն հիմա մեր տան իր անկյունում դրված է: Ծառայության ժամանակ, այդ օրը ևս որևէ բան չի ակնարկել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է: Ռուսլանիս հետ վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 23:50-ին, պատերազմի սկսվելուց րոպեներ առաջ: Ինձ հետ խոսեց, ասաց, որ հեռախոսը լիցքավորում չունի: Ընկերոջ և հորեղբոր տղայի ծնունդն էր՝ մա՛մ, իրենց էլ զանգեմ, շնորհավորեմ, հետո առավոտյան կզանգեմ ձեզ: Զանգել, տղաների հետ խոսել էր, ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել: Ու դրանից հետո էլ իրենից զանգ չստացանք»: Հարյուրավոր զանգեր այդպես էլ չհնչեցին, նույնքան զանգեր անպատասխան մնացին: Պատերազմ էր: Սեպտեմբերի 13-ին Ռուսլանը եղել է մարտական դիրքում. «Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել է բացառիկ քաջություն, կամային բարձր որակներ, հակառակորդին հասցրել է մեծաթիվ մարդկային կորուստներ: Քաջի մահով ընկել է հանուն հայրենիքի սահմանների անառիկության»: Ռուսլանն օգնել է վիրավոր ընկերոջը, նրան տարել ապահով տարածք: Իր հրամանատարի հետ կռվել են մինչև վերջին փամփուշտը:

«Մինչև սեպտեմբերի 20-ը սպասել ենք նորության, մեզ ասում էին՝ հնարավոր է, որ թաքնված լինեն, նշում, որ գուցե փախել են: Բայց երեխեքը չեն փախել, մինչև վերջ կռվել են, օգնությունն այդպես էլ իրենց չի հասել: Մինչև վերջին պահն օգնություն և զենք են ուզել, բայց որևէ մեկն իրենց օգնության չի հասել: Տղաները շրջափակման մեջ են հայտնվել»: Ռուսլանն անմահացել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում: Օրեր անց մեր 95 տղաների հետ տուն է «վերադարձել»: «Սեպտեմբերի 22-ին նոր գտել ու իմ բալին տուն ենք բերել: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չի եղել, տղաս ճանաչելի է եղել»: Ռուսլանը կրտսեր քույրիկ ունի: Հենց նա էլ ուժ է տալիս ընտանիքին ամուր լինելու, չթուլանալու: «Ապրելու այդ ուժը նաև Ռուսլանից ենք ստանում»:

Հ. Գ. - Ռուսլան Թովմասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Շենավանի գերեզմանատանը: 2023 թ.-ին Շենավանում կանգնեցվել է խաչքար-հուշարձան՝ նվիրված գյուղի անմահացած տղաներին, նրանցից մեկը Ռուսլանն է: Հայրենի գյուղի դպրոցում Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հովանավորությամբ բացվել է Ռուսլան Թովմասյանի անվան ռազմագիտության դասարան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ ԱբրահամյանԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինի Օրակարգ․ Խլելն ու «կուլակաթափ անելը» Փաշինյանի գլխում 90-ականներից են դրոշմված․ Հրայր ԿամենդատյանԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. Ալիև ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան Ակումբային ԱԱ. «Ինտեր Մայամին» և «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղացին վերջին տուրում Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագային Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Վեհափառը ճի´շտ է անում, որ խոսում է Արցախի մասին. Լիլիթ Արզումանյան Արևային ոլորտի ներկայացուցիչները կառավարությանն առաջարկում են ստեղծել մասնագիտական խումբ՝ ոլորտի մարտահրավերները համատեղ հաղթահարելու նպատակով «Խոսքը խնայողության մասին չէ». արդյո՞ք Խարկովում և տարածաշրջանում արևային վահանակներից որևէ օգուտ կա Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ․ Գագիկ Ծառուկյանը՝ Գուժ Մանուկյանի մասինԱվետիք Չալաբյանն ու Աննա Կոստանյանը Լիոնում հանդիպել են Էտյեն Բլանկի և Հիլդա Չոբոյանի հետ․ ՀայաՔվե