Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»


Որքա՞ն են Հայաստանի իշխանությունները նստելու երկու աթոռի վրա. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն «Տագնապալի լուրեր Կովկասից. Փաշինյանն սկսել է Կիևի հետ զենքի առևտուր անել» վերնագրով հոդվածում գրում է, որ միանգամից մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն, Երևանն իբր սկսել է Ուկրաինային խորհրդային զենք մատակարարել։ Ըստ լուրերի, Հայաստանը պայմանագիր է կնքել Եվրահանձնաժողովի հետ և պարտավորվել Եվրոպա ուղարկել 210 մլն եվրոյի խորհրդային արտադրության տանկերի և ՀՕՊ համակարգերի հրթիռներ, և դրանց տեղափոխումն իբր կատարվելու է վրացական նավահանգիստներով։ Բայց դա դեռ ամենը չէ: Ասում են, որ, բացի դրանից, Երևանը Կիևին կփոխանցի իր գործող հակաօդային պաշտպանության համակարգերը և 152 մմ-ոց հրետանին։

Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի՝ առանց այդ էլ ոչ անամպ հարաբերությունները սկսեցին արագորեն վատթարանալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կրած պարտությունից հետո։ «Մեղադրանքներ թափվեցին Ռուսաստանի հասցեին: Մեզ ասացին, որ դուք՝ ռուսներդ, մեզ համար պետք է կռվեիք, քանի որ շատ եք։ Եվ ես նման մեսիջներ լսել եմ հայկական պետության բավականին բարձրաստիճան ներկայացուցիչներից,- svpressa.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- այսպես թե այնպես, Ռուսաստանն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, մեղավոր Երևանի ռազմական ֆիասկոյի համար»: Դրանից հետո Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և բռնեց Արևմուտքի հետ մերձեցման կուրս։ Շահերը համընկել են, Արևմուտքը պարզապես տարբերակներ էր փնտրում Ուկրաինայում սպառազինությունների զինանոցը համալրելու համար, իսկ Երևանին, հավանաբար, խոստացել են փոխարենը մատակարարել ՆԱՏՕ-ի տիպի հրետանի։

Մասնավորապես, քննարկվում է ֆրանսիական CAESAR հաուբիցների տրամադրումը Հայաստանին, և ոչ միայն այդ։ Ճիշտ է, երբ ԵՄ-ն հրաժարվեց քննարկել Հայաստանի անվտանգության հարցը, Երևանը հասկացավ, որ կա նաև Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Բայց այս տարվանից Հայաստանը մուծումներ չի կատարել ՀԱՊԿ-ին և փաստացի սառեցրել է իր մասնակցությունն այս կառույցում, չնայած շարունակում է իր բոնուսները ստանալ ԵԱՏՄ-ից։ Որքա՞ն է Հայաստանը նստելու երկու աթոռի վրա, եթե Հայաստանը շարունակի նույն կուրսը դեպի ԵՄ և ՆԱՏՕ, իսկապե՞ս կսկսվի Երևանի և Կիևի ռազմական համագործակցությունը։ Այս հարցում, ընդունենք, որ տեսակետները տարբեր են։ Հիպոթետիկորեն հայերը կարող են, ինչպես ասում են, «մաքսանենգ ճանապարհով իրենց հնացած «made in URSS» սպառազինությունը ուղարկել Ուկրաինայի զինված ուժերին»։ Բայց, ըստ որոշ փորձագետների, այնտեղ արդեն ուրիշ չափորոշիչներ են, օրինակ՝ արկերի դեպքում մենք մի տրամաչափ ունենք, նրանք՝ այլ։ «Ես զգույշ կլինեի Ուկրաինային հին խորհրդային զենքի մատակարարումների թեմայի հարցում, քանի որ այսօր դրա պաշտոնական հաստատումը չկա,- ասել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը, սակայն Հայաստանի շուրջ կան սակարկություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Այսօր Երևանում ամենամեծ դեսպանատունն ամերիկյանն է։ Հայերի ամենամեծ սփյուռքն ապրում է Ֆրանսիայում և սերտ կապեր կան այդ երկրի հետ, այդ թվում՝ քաղաքական մակարդակով։ Հայերը ֆրանսիացիներին գրեթե հարազատ են համարում։ Միևնույն ժամանակ, Գյումրու մեր ռազմաբազան դեռ մնում է Հայաստանում, իսկ մեր սահմանապահները մինչ այժմ լքել են միայն «Զվարթնոց» օդանավակայանը»։ Ինչպես նշել է ռազմական քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևը, իրեն հայտնի է դարձել, որ Հայաստանը, այնուամենայնիվ, սկսել է Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել։ Փոխարենը Հայաստանին խոստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զենք մատակարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանը անպատասխան չի թողնի Հայաստանի այդ ոչ բարեկամական գործողությունները: Իսկ պատասխան իսկապես արդեն կա։

Պարզվել է, որ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների մոտ 90 %-ը սպառման համար անվտանգ չէ, նաև Հայաստանից Ռուսաստան մտնող բանջարեղենն ու մրգերը գերազանցում են թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առավելագույն թույլատրելի չափերը։ Ի՞նչ այլ գործողություններ կարելի է սպասել Ռուսաստանից Հայաստանի ոչ բարեկամական քայլերից հետո, և ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել Կովկասում հակառուսական լարվածության նոր պոտենցիալ աղբյուրը չեզոքացնելու համար, svpressa.ru-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել քաղաքագետ, ազգամիջյան հակամարտությունների մասնագետ Եվգենի Միխայլովը։ «Միանգամից մի քանի աղբյուրներից տեղեկություններ են ստացվել Հայաստանի տարածքից Ուկրաինա զենքի ներկրման մասին։ Կարծում եմ՝ եթե դա այդպես է, ապա Հայաստանը անցել է «կարմիր գիծը»։ Եթե դա հաստատվի, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս մղվի թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից։ Նաև պետք է Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցվի ու փակվի սահմանը»,- ասել է նա:

svpressa.ru.- Մոտ 10 միլիոն հայ ապրում է Հայաստանից դուրս: Հայկական Սփյուռքի ամենամեծ օջախներից մեկը Ռուսաստանում է։ Ոչ ոք հստակ թվեր չգիտի, սակայն մոտավոր հաշվարկներով մեր երկրում 2,5 միլիոն հայ կա՝ ներառյալ, իհարկե, Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողները։

- Եվ այդ հարցը հրատապ լուծման կարիք ունի, քանի որ մենք վստահ չենք, որ բոլոր հայերն են վերջին շրջանում մտել Ռուսաստան բարեկամական մտադրություններով։ Եվ մոտ ապագայում անխուսափելիորեն էլի հայ փախստականներ կհոսեն Ռուսաստան, և դա՝ հենց որ սկսվեն Թուրքիայի տարածքային պահանջները, որոնք նա վաղուց է ներկայացնում Հայաստանին:

svpressa.ru.- Կապված կատարվածի հետ՝ կարելի՞ է խոսել Կովկասում Ռուսաստանի դիրքերի կորստի մասին:

- Հայաստանը համակարգված և առանց կտրուկ շարժումների նվազեցնում է կապերը և, համապատասխանաբար, կախվածությունը Ռուսաստանից։ Գործընթացը կարող է տևել մի քանի տարի, սակայն վերջնական նպատակն այլևս կասկած չի հարուցում։ Հիմա գլխավորը ուկրաինականին նման լարվածության նոր օջախի առաջացումը կանխելն է։ Իսկ դա պահանջում է պետական մակարդակով վճռական գործողություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ Եվրաքվեին պաշտոններ են խոստացել Պետրակովը խնդիրը չէր, հետևանքն էր. ՀՖՖ ղեկավարությունը պետք է պատժվի Վարչախումբը ժողովրդին պատրաստում է նոր պատերազմի Փաշինյանը Պիղատոսի պես ձեռքերը լվաց Արցախից․ Մենուա Սողոմոնյան