Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ Կարապետյան

Քաղաքական

Ադրբեջանը շարունակաբար մերժում է Հայաստանի առաջարկները՝ շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելու, իսկ պաշտոնական Երևանն աննկուն համառությամբ, ոտնահարելով հայ ժողովրդի արժանապատվությունը, կրկին ու կրկին նույնն է պնդում։

Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին հայտարարել է, թե կա էական տեղաշարժ, ՀՀ-ի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են 8-րդ հանդիպման հաղորդագրության մեջ: Տարածաշրջանում իրադրության գնահատման ու տևական խաղաղության հաստատման առումով կարևոր է տարածաշրջանայի կոմունիկացիաների բացումը:
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նորից է հիշել «Խաղաղության խաչմերուկը», նշել, թե Հայաստանը պատրաստ է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ու երկաթուղային կապի հաստատումն ապահովել։

Ըստ Փաշինյանի, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ձեռնամուխ լինել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը: Հայաստանի իշխանությունն այդ համատեքստում կրկին մեղադրել է Ռուսաստանին։ «Պատրաստ ենք՝ ներառյալ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովմանը: Այս գործընթացին խանգարում է այն, որ մեր ոչ բոլոր գործընկերներն են պատրաստ հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից: Քննարկվում է այն, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկը» տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ-ում պետք է ապահովեն երրորդ ուժեր, դա կապ չունի իրականության հետ»,- ասել է Փաշինյանը՝ մեջբերելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդացության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա այնպիսի դրույթ, որով ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։ Ուստի Փաշինյանի գավառամիտ վայրիվերումները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ։

Վարչապետը հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի 13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ:

Ադրբեջանն արձագանքել է այս հայտարարությանը, նշել, թե Փաշինյանի հայտարարությունները և՛ «խաղաղության համաձայնագրի» նախագծի, և՛ ընդհանրապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անընդունելի է անվանել Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել «խաղաղության համաձայնագրի» նախագիծ՝ չհամաձայնեցված դրույթների վերացումով։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ է կրում Հայաստանը և ինչպես է կազմակերպվելու վերահսկողությունը տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ»,- ասել է Հաջիզադեն։

Բաքվից նաև անդրադարձել են ռազմագերիների հարցին, ասել, թե Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել նրանց։ Ադրբեջանցի մեկ այլ պաշտոնյա՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ Բաթումիում է հայտարարել, թե Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին՝ նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։  «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նկատում է Կարապետյանը։

Նախկին նախարարի կարծիքով, Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը, հավելելով, որ 1994 թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։ «Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ, եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, կա հայաատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։

Հնդկաստանը 3 մլրդ դոլար է ծախսելու արևային և հողմային կայանների համար 25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումը «Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» Հնդկաստանը հայտնել է` ինչ է մտադիր անել. Պակիստանին դա դուր չի գա Փրկարարները կասկածելի հետք են նկատել գետում․նոր մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետացման դեպքից Երկրաշարժ է գրանցվել Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. Կոստանյան