Երևան, 15.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ» Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ» «Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ» Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ» Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»


Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները մեծապես կախված են աշխարհաքաղաքական դերակատարների դասավորությունից։ Մեր տարածաշրջանում ներկայացված են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք իրենց ներազդեցությունն են ունենում։ Նաև դրա արդյունքում է, որ խախտվել է մինչ Արցախյան պատերազմը եղած ստատուս քվոն, և ուժերի բալանսը թեքվել է հօգուտ Ադրբեջանի։ Իսկ Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը իր հետ բերում է նաև Թուրքիայի ազդեցության հավելյալ մեծացում։ Այս իրավիճակում ընթանում են «բանակցային» գործընթացներ, այսպես ասած, «տետ ա տետ»:

Այսինքն, փաստացի որևէ միջնորդական առաքելություն չի գործում։ Երևանն ու Բաքուն ժամանակի ընթացքում խաղաղության պայմանագրի վերաբերյալ միմյանց առաջարկներ են փոխանցում։ Այս պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում, թե տարածաշրջանային այլ երկրների ճնշումները կարող են խանգարել Հայաստան-Ադրբեջան երկխոսությանը։ Նորություն չէ, որ ՀՀ իշխանությունները կողմ են առանց միջնորդների բանակցությունների շարունակմանը, իսկ դա ենթադրում է, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում միջազգային երաշխիք ու երաշխավոր չի լինելու։

ՀՀ իշխանությունների գերխնդիրն է ամեն կերպ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, որպեսզի հանրությանը ցույց տան, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բացման ուղղությամբ։ Ու մեծ հաշվով իրենց համար կարևոր էլ չէ, որ այդ խաղաղության պայմանագիրը կարող է չգործել ու դառնալ ընդամենը Ադրբեջանի կողմից ճնշման գործիք։ Ըստ պաշտոնական հայտարարությունների, ներկայում արդեն պայմանագրի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, ու Փաշինյանը նշում էր, թե իրենք առաջարկել են ստորագրել այդ մասը՝ որպես խաղաղության պայմանագիր, սակայն, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կտրականապես չի համաձայնում։

Ինչո՞ւ, որովհետև դեռ ճնշում գործադրելու տեղ ունի, մինչև որ Հայաստանին կապիտուլ յացիա պարտադրի։ Բայց ամենատարօրինակն այն է, որ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները խոսում են ոչ թե ադրբեջանական ճնշումների, այլ հայ-ադրբեջանական երկխոսության վրա տարածաշրջանային երկրների ճնշումների մասին։ Ընդ որում, կոնտեքստում ոչ այնքան Թուրքիան է, որը ամենամեծ ճնշումներն է բանեցնում և շահագրգիռ կողմ է, որքան Իրանն ու Ռուսաստանը: Բայց շատ ավելի ուշագրավ է նաև, որ խոսք չկա արտատարածաշրջանային ուժերի՝ մասնավորապես Արևմուտքի ճնշումների մասին։ Ի՞նչ է, ՀՀ իշխանությունների «դուխը» չի՞ հերիքում խոսել Արևմուտքի երկդիմի քաղաքականության մասին, երբ նավթի ու գազի համար սիրաշահում են բռնապետ Ալիևին։

Ստացվում է, որ երբ Իրանը կամ Ռուսաստանը խոսում են իրենց շահերի մասին, դա ճնշում է, իսկ երբ ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի ղեկավարը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ապա դա ճնշում չէ։ Կամ՝ եթե սկզբնական շրջանում Արևմուտքից միջնորդական դեր էին ստանձնել, ինչո՞ւ նույնը չեն կատարում նաև հիմա։ Թե՞ իրենց ձեռնտու է, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ տարածաշրջանային ուժերը Հարավային Կովկասի գործընթացների վրա ավելի մեծ ներազդեցություն ունեն, քան արտատարածաշրջանային դերակատարները։ Իսկ ներազդեցությունն ու շահերի համադրումը ճնշում որակելը, մեղմ ասած, արդարացված չէ: Ընդ որում, եթե Հայաստանի իշխանությունների ակնարկները վերաբերում են Թուրքիային, ապա նրանք միանգամայն իրավացի կլինեին, բայց այդ դեպքում պետք է պարզ ու հստակ արտահայտվել, այլ ոչ թե ընդհանրական:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու խաղացողներին, այսինքն՝ Իրանին ու Ռուսաստանին, ապա նրանք գործնական հողի վրա ներկա են, իրենք ոչ մի կերպ չեն ցանկանա հեռանալ, իսկ արտատարածաշրջանային ուժերը իրավիճակի փոփոխության պայմաններում շատ հանգիստ կարող են լքել տարածաշրջանը։ Սա մենք բազմաթիվ իրավիճակներում տեսել ենք։ Որոշակի իրավիճակում նույն արևմտյան ուժերը կարող են քաշվել Հարավային Կովկասից, այն իրենց համար մեծ հարված չի լինի։ Իսկ տարածաշրջանային ուժերի համար ազդեցության կորուստը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank ՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը որպես խափանման միջոց ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետԲառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը. Մհեր ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»Սվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Ռուսաստանը պարզապես օգտագործվում է, մինչդեռ Թուրքիան Հարավային Կովկասն արդեն տեսնում է որպես իր նահանգ». «Փաստ»Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ «Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ Ծառուկյան Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից. «Փաստ»Արցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվե«Եթե չվերադարձա, մամայիս ու պապայիս կասեք, որ իրենց շատ եմ սիրում». Հակոբ Սողոյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում. «Փաստ»Հնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ»Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ»«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»Կգործարկվի ձերբակալված անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»Բրնձողները.... «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ»48 համարի ավտոբուսը բախվել է շինության պատի, կան տուժածներ ԱՄՆ-ն հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգ և զորքեր կուղարկի Իսրայել Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամQR կոդով վճարումը․ Հայկ ԿոստանյանԸստ Wildberries-ի ղեկավարի՝ ամուսինն է 37 մլն ռուբլի գողացողը (տեսանյութ)Ջասթին Բիբերը Շոն «Դիդդի» Քոմբսի սկանդալի պատճառով մեկուսացել է ընկերներից Էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 317 հատՓեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Գազայում և Լիբանանում Ծանրամարտի գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցել ես. ԽուրշուդյանՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՎրաստանում այսօր 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները իրազեկման երթ են իրականացրելԵրևանում և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի մարմինը՝ հրազենային վնասվածքով AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըվՍրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ. ՇարմազանովՆախագահ Սերժ Սարգսյանից իշխանությունը չզավթվելու պարագայում, այսօր Հայաստանը կլիներ տարածաշրջանային զարգացումների թիվ մեկ շահառուն և գլխավոր գործոնը, և ոչ թե մուրացիկի և ուրացողի խայտառակ վիճակում՝ ինչպիսին որ հիմա է․ Արտակ ԶաքարյանFastex-ը ՝ Future Economy Summit-ի հովանավոր․ լավագույն աշխատանքները կպարգևատրվեն FTN-ներով Հեծանվասպորտի Հայաստանի չեմպիոնները Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը հասել է ռեկորդային 33 տոկոսի Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ Եվրաքվեին պաշտոններ են խոստացել