Երևան, 12.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ» Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»


Կաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձը ցույց է տալիս, որ գործող իշխանություններն ընդունակ չեն լուծել նույնիսկ ընթացիկ խնդիրները, ու կոնկրետ կետերով կարելի է փաստել, որ բոլոր ուղղություններով տապալվել են՝ սկսած անվտանգությունից։ Այս իշխանությունների գործողություններն ավելի շատ ցուցադրականության շրջանակներում են, քան բովանդակության։ Տպավորություն է, որ Փաշինյանի իշխանությունը միայն լավ օրվա համար է, երբ կարելի է ոչինչ չանել ու վայելել։ Պարզ է, որ ամենապայծառ ժամանակներում ամեն ինչ կարգին է, բայց մի փոքր փոփոխություն, անակնկալ իրավիճակ ու վերջ՝ աղետալի իրադրությունն անխուսափելի է։

2018 թվականից սկսած Փաշինյանը հպարտանում է, թե որևէ իշխանություն այս ծավալի ասֆալտ չի արել։ Բայց կարճ ժամանակ անց պարզվում է, որ ասֆալտի որակն այն չէ, ու հաջորդ տարի այն քանդվում է։ Ճանապարհների ջրահեռացման համար հսկայական գումարներ են տրամադրվում, բայց մի փոքր ուժեղ անձրև է գալիս, անմիջապես ճանապարհներն ու անցումները հեղեղվում են, ասֆալտը ճաքեր է տալիս, թեքվում ու դեֆորմացվում է։ Գուցե ձեռնտու է, որ ասֆալտի որակի վրա ուշադրություն չդարձվի, ի վերջո, եթե որակն այն չէ, ապա կարելի է ամեն տարի ասֆալտ անել ու համարել վիճակագրական ցուցանիշ։ Մյուս կողմից էլ՝ խայտառակ վիճակում է ճանապարհների կահավորումը։ Եթե որևէ հատվածում ասֆալտապատում է արվում, ապա դրանից հետո ամիսներ շարունակ ո՛չ գծանշում կա, ո՛չ եզրաքարերն ու եզրասյուներն են տեղադրվում, ինչը սարսափելի դժվարացնում է երթևեկը հատկապես գիշերային ժամերին:

Մյուս կողմից՝ հորդառատ անձրևից հետո ճանապարհներին քարերի ու ավազի կույտ է առաջանում։ Ոմանք կարող են հարցնել, թե ինչպե՞ս հնարավոր է ավազի ու քարերի դեմն առնել։ Պատասխանը պարզ է, բազմաթիվ մասնագետներ ոչ մեկ անգամ նշել են այդ մասին. այնպես կահավորել, որ ճանապարհների քարալցումը հասցվի նվազագույնի։ Դա նաև ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրների արդյունք է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Երևանի մասին է, թեպետ հաճախ քննարկվում է հենց Երևանի փողոցների հարցը: Վիճակը տխուր է նաև այլ բնակավայրերում, նաև՝ հանրապետական նշանակության կամ միջպետական ճանապարհների առումով: Եթե ջրահեռացումը նորմալ կազմակերպված չէ, ապա ջուրը իր հետ քար ու ավազ է լցնելու ճանապարհներին։ Լուրջ ահազանգ էր Դեբեդ գետի վարարումը, որը միջպետական նշանակություն ունեցող ճանապարհը հեղեղեց ու քանդեց։

Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ հեղեղումներից, բնական աղետներից, բայց կարևոր է, թե որքանով ես պատրաստ դրանց: Ի մասնավորի, եթե ժամանակին ճանապարհը համապատասխան կահավորում ստացած լիներ, պատնեշներ դրվեին, այդքան ծանր իրավիճակ չէինք ունենա։ Ու, ընդհանրապես, շինարարական կահավորմանը պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Երբ եթե մի փոքր ուժեղ քամի է լինում, Երևանում ու այլ քաղաքներում ավերածություններ են տեղի ունենում։ Կամ էլ արդեն «սովորական» է դարձել, որ մի փոքր անբարենպաստ եղանակային պայմանների, ամպրոպի ու կայծակի դեպքում տևական ժամանակ էլեկտրաէներգիան անջատվում է, հոսանք արտադրող կառույցներում վթարներ են լինում։

Վերջերս նույնիսկ դեպք եղավ, որ ատոմակայանն անջատվեց Հայաստանի էլեկտրական համակարգից, ու պատճառը կայծակն էր։ Սարսափելի է մտածել, թե ինչ է սպասվում ձմռանը: Բավական է մի փոքր ձյուն գա, և Հայաստանի ճանապարհները, այդ թվում՝ մայրաքաղաքում, միանգամից կաթվածահար են լինում, բազմաթիվ պատահարներ են գրանցվում։ Տպավորություն է, որ Հայաստանը արաբական որևէ երկիր է, որտեղ ձյուն հազվադեպ է լինում ու անակնկալ մատուցում։ Իշխանությունները չգիտե՞ն այս ամենի մասին: Իհարկե գիտեն: Բայց նրանք ոչինչ անելու ունակ չեն: Նրանց միակ հոգսն իրենց աթոռն ու գրպանն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից