Երևան, 15.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Հայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը

Քաղաքական

Սեպտեմբերի 17-20-ին Երևանում տեղի է ունենում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը։  2022 թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովում ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկայացրել է ժամանակակից փուլում հայկական սփյուռքի գործառույթների իր սահմանումը՝ ելնելով երկարամյա հետազոտական և գործնական աշխատանքի փորձից։ ԴԻԱԼՈԳԻ ղեկավարի կարծիքով, ամերիկացի քաղաքագետ Ռոջեր Նայի «փափուկ ուժի» քաղաքական տերմինի գործածության փոխարեն, որի սահմանումը ամերիկյան շահերի առաջմղման հայեցակարգ է հանդիսանում, ժամանակն է, որ Հայաստանը ունենա իր պետական հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ։ Իբրև տարբերակ նա առաջարկել է հայկական «հստակ ուժի» տեսությունը։ 

Ըստ նրա, ժամանակակից փուլում հայկական սփյուռքը երեք հիմնական գործառույթ ունի։ Առաջին․ աջակցություն հայկական պետականության ամրապնդմանը, ինչը միշտ հրատապ է եղել։ Այսօր՝ առավել, քան երբևէ։ Երկրորդ․ ողջ աշխարհում հայկական պատմական և մշակութային, ընդհանրապես քաղաքակրթական ժառանգության պահպանումը և զարգացումը։  Երրորդ․ ավանդ ընդունող երկրի առաջընթացում, բնակության երկրի և Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման գործում։  

Հենց այս երեք գործառույթների հանրագումարը, Յուրի Նավոյանի բնորոշմամբ, հայկական սփյուռքը դարձնում է «հստակ ուժ»։ Տարբեր երկրների հայկական կազմակերպությունները, որոնք գործում են այս գործառույթների շրջանակում, ըստ նրա սահմանման, համարվում են «հստակ ուժ» և՛ Հայաստանի և՛ բնակության երկրի համար։  

   Յուրի Նավոյանը հայտնել է, թե հասունացել է պահը, որ հայկական պետականության ուժեղացման, հայկական քաղաքակրթական ժառանգության պահպանման և երկկողմ միջպետական հարաբերությունների ծրագրերում հայության ներուժի համախմբումը քաջալերելու համար Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի հետ գործընկերությունը վարի ռազմավարական հենքի՝ Հայաստան-Սփյուռք համագործակցության պետական հայեցակարգի հիման վրա։ Նման պետական փաստաթղթի, ինչպես նաև Արտաքին քաղականության հայեցակարգի և Ռազմական դոկտրինի ընդունումը պետք է բխի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հայեցակարգից։

Նա համոզմունք է հայտնել, որ նորագույն շրջանի ավելի քան երեսնամյա պետականության փորձի հիման վրա ընդունվող այս չորս իրար լրացնող, հիմնարար և ժամանակակից չափանիշները բավարարող փաստաթղթերը նոր ազդակ կհանդիսանան համակարգված պետական շինարարության համար։ Միաժամանակ, դրանք կնախանշեն Հայաստանի և հայ ժողովրդի տեղն ու ապագան ժամանակակից աշխարհում և միջազգային հարաբերություններում։

ԴԻԱԼՈԳԻ ղեկավարը ընդգծել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում հայկական սփյուռքի կամ հասարակական դիվանագիտության դերը, բերելով թարմ օրինակներ հայ-ռուսական հարաբերություններից։

Այսպես, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքը բացվել է հենց հասարակական դիվանագիտության նախաձեռնությամբ․ 2022 թ․ ապրիլի 8-ին Միջազգային համագործակցության ռուսաստանյան խորհրդի (РСМД) և ԴԻԱԼՈԳԻ համատեղ կազմակերպմամբ Մոսկվայում տեղի է ունեցել քաղաքագիտական կլոր սեղան՝ նվիրված երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային իրադրությանը։ Միջոցառման արդիականությունը և նշանակությունը մատնանշել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձները։

        Պաշտոնական և հասարակական դիվանագիտությունների համագործակցության մեկ այլ օրինակ է հանդիսանում «Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն․ դաշնակցային փոխգործակցության 30 տարի» երկլեզվյա եռահատորյակը, որը կազմվել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հետ համատեղ և հրատարակվել Երևանում Ռուսական գրքի տան աջակցությամբ։ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների իրավա-պայմանագրային բազան կազմող համաձայնագրերի ժողովածու առաջին անգամ է հրատարակվել։ ԴԻԱԼՈԳԸ ձեռնամուխ է եղել այս աշխատանքին, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունների բնույթը պայմանավորված է հենց այն իրավա-պայմանագրային հենքով, որ գոյություն ունի ավելի քան երկու հարյուր համաձայնագրերի տեսքով։ 

Հաջող օրինակ է հանդիսանում մոսկովյան կազմակերպության կողմից հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում իրականացրած գործնական ծրագիրը․ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը հայկական այս խոշորագույն տարածաշրջանի մարզպետի գլխավորությամբ 2022 թ․հունվարին այցելել է Օմսկ։ Իսկ նույն թվականի օգոստոսին էլ Ռուսաստանի Օմսկի մարզի պատվիրակությունն է պատասխան այց կատարել Հայաստան՝ սիբիրյան այս տարածաշրջանի նահանգապետի գլխավորությամբ։  

Այս և ուրիշ օրինակները Հայաստանի ու Ռուսաստանի պաշտոնական հաստատությունների հետ Սփյուռքի փոխգործակցության նոր չափումներ են ձևավորում, ինչպես նաև նպաստում են միջպետական համագործակցության առկա օրակարգի բովանդակության կատարելագործմանն ուղղված արդյունավետ ծրագրերի մշակմանը։  

 

P.S. Այս տարի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին Յուրի Նավոյանը հրավիրվել էր իբրև պատվավոր հյուր։ Տրամադիր լինելով գագաթնաժողովի շրջանակում ակտիվ աշխատանքի, նա միջոցառման կազմկոմիտեին պատվավոր հյուրի գործառույթների պարզաբանման հարցում է արել։ Կազմկոմիտեն պատասխանել է, որ նա հրավիրված է իբրև պատվավոր հյուր, քանի որ նախորդ գագաթնաժողովին հանդես է եկել զեկուցումով, «․․․ուրախ կլինենք, եթե Դուք ներկա գագաթնաժողովի մասնակիցների հետ կիսվեք Ձեր բազմամյա փորձով, գիտելիքներով և գաղափարներով»։

Ի պատասխան ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը գագաթնաժողովի կազմկոմիտեին հայտնել է հետևյալ դիրքորոշումը․«Դուք իրավացիորեն նշում եք գագաթնաժողովի մասնակիցների հետ ԴԻԱԼՈԳԻ փորձով, գիտելիքներով և գաղափարներով կիսվելու անհրաժեշտության մասին։ Համաձայնեք, որ դրա լավագույն և արդյունավետ ձևը գագաթնաժողովում իբրև բանախոս հանդես գալն է։ Բայց քանի որ դրա հանարավորությունը մեզ չի ընձեռնվում, կփորձենք հրապարակային այլ ձևերով ներկայացնել մեր մոտեցումները»։

ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ»Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»«Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»Փոփոխություններ քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների պետտուրքերի համակարգում. «Փաստ»Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ»