Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ» Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ» «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի Ամեն ինչ սկսում է արագ փոխվել. տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է. «Փաստ» Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ» «Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» «Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ»


«Խրամատային վերարկու», որ ժամանակի հետ դարձավ խիստ նորաձև ու պահանջված. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թրենչկոտ թիկնոցն իր անունը ստացել է երկու անգլերեն բառերի համակցությունից՝ trench -խրամատ, coat - վերարկու: Մակինտոշն է համարվում թրենչկոտի նախատիպը, որը հայտնվել է 1823 թվականին։ Փորձարկումներ կատարելիս շոտլանդացի քիմիկոս Չարլզ Մակինտոշը պատահաբար սոսինձ է լցրել իր թևին, և երբ փորձել է մաքրել այն, տեսել է, որ այդ նյութը վանում է ջուրը: Նոր հայտնագործությունը հարստացրել է գիտնականին։ Մեկ տարի անց նա բացել է փոքրիկ գործարան, որը գտնվում էր Մանչեսթերում։ Գործարանն սկսել է արտադրել անջրանցիկ հատկություններով ռետինապատ գործվածք, որից սկսել են անձրևանոցներ կարել։

Գործվածքը մոխրագույն էր, անդուր և զզվելի հոտով։ Շոգ եղանակին դրանք դառնում էին տհաճորեն կպչուն, իսկ ցուրտ եղանակին՝ կոշտ, ինչպես փայտի կտոր։ Չնայած դրան, այդ անջրանցիկ անձրևանոցները բավականին պահանջված էին։ Դրանք հատկապես լավ էին գնում ձկնորսները, որսորդները և կառապանները։ Մի խոսքով, բոլոր նրանք, ովքեր ստիպված էին երկար ժամանակ մնալ անձրևի տակ։ 1880 թվականին տեղի է ունեցել իրադարձություն, որը նշանավորել է թրենչկոտների պատմության մեջ երկրորդ փուլը: Անգլիացի Թոմաս Բերբերրին անջրանցիկ նոր նյութ է հորինել՝ գաբարդինը։ Այդ գործվածքը չէր պահանջում ռետինե ներծծում։ Ներսից հարթ լինելով՝ նրա երևացող կողմն ուներ թելերի հատուկ միահյուսում։ Դրանք ձևավորում էին անկյունագծային սպիներ, և անձրևի կաթիլները, ընկնելով մակերևույթի վրա, ազատ գլորվում էին՝ չմտնելով մանրաթելերի միջև։

Նման նյութից պատրաստված ապրանքներն ավելի հարմարավետ էին, թեթև և շնչող։ Քսան տարի անց՝ 1901 թվականին, Թոմասը ներկայացրել է իր առաջին թիկնոցը։ Այն ուներ օձիք, փեղկեր, կարովի գրպաններ, էպոլետներ, D տառի տեսքով պղնձե ճարմանդներ, հետևից կար ճեղք, որը ամրացված էր կոճակով։ Մոդելը ստացել է Tielocken coat անվանումը։ Շնորհիվ երկու մարդկանց՝ օդաչու Կլոդ Գրեհեմ Ուայթի և ճանապարհորդ Ռոալդ Ամունդսենի, թրենչկոտը իրական փորձարկման է ենթարկվել 1910-1911 թվականներին: Մեկը մի քանի ժամ չվերթ է իրականացրել Լոնդոն-Մանչեսթեր երթուղով, մյուսն էլ գնացել ու հասել է Հարավային բևեռ։ Գաբարդինի գործվածքով թրենչկոտը օգտագործվել է ինչպես օդաչուի, այնպես էլ հետազոտողի ու նրա թիմի կողմից: Նրանք բոլորը դրական են գնահատել այդ հագուստը։ Հետո Առաջին համաշխարհային պատերազմն է անհավանական ժողովրդականություն բերել թրենչկոտին:

Բրիտանական կառավարությունն է հետևակայիններին «թայլոկեններ» հագցրել։ Ֆրանսիական խրամատներում գտնվելու ժամանակ զինվորները այդ անձրևանոցներին կոչում էին trenchcoat՝ «խրամատային վերարկու»: Ապա օդաչուներն ու նավաստիներն են սկսել հագնել այդ անջրանցիկ արտադրանքը: 1918 թվականին թրենչկոտ բաճկոնները հանվել են բանակից։ Մնացած մոդելները որոշել են կիրառել խաղաղ բնակչության շրջանում։ 1924 թվականին Burberry-ի ոճաբանները թրենչկոտի վրա աստառ են ավելացրել: Նոր դիզայնը բաղկացած էր կարմիր, սև, բեժ և սպիտակ շախմատաձև նախշից: Դա էլ դարձել է այդ ապրանքանիշի բնորոշ գիծը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որտեղ ևս այն մասսայաբար օգտագործվել է:

1950-ականներին թրենչկոտը սկսել է վստահորեն նվաճել Հոլիվուդը։ Սկզբում այն կրում էին տղամարդ դերասանները, օրինակ՝ Համֆրի Բոգարտը «Կասաբլանկա» ֆիլմում, հետո՝ տիկնայք։ Առաջինը Մառլեն Դիտրիխն էր, որին հետևեցին մնացած դերասանուհիները։ Նման կերպ թրենչկոտը հայտնվեց կանանց զգեստապահարանում և մինչ հիմա էլ մնում է որպես հիմնական տարր: Այն նաև կարգավիճակի, սոցիալական բարձր դիրքի և էլեգանտության ցուցիչ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Երբ մեզ բռնության էին ենթարկում, 20 րոպե անց մյուս ընդդիմադիրները չպետք է Նիկոլի հետ հարց քննարկեին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել