ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Բացվել է էլեկտրալամպերի առաջին գործարանն աշխարհում. «Փաստ»
Հասարակություն
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ծերերի համաշխարհային օր, Բուսակերության համաշխարհային օր, Բժիշկների համաշխարհային օր, Կամերուն՝ Միավորման օր, Կիպրոս՝ Անկախության օր, Չինասատան՝ ՉԺՀ-ի առաջացման օր, Նիգերիա՝ Անկախության օր, Տուվալու՝ Տուվալուի օր, Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1387- երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ:
1827- Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը: Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում: Գերի են վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
1866– ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:
1878 –ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը:
1883– վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը:
1905 – վախճանվել է գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը:
1924- ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը:
1992- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները Լաչինի միջանցքը հետ գրավելու անհաջող փորձ են սկսել, որը շարունակվել է 19 օր:
1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ:
2010- Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վերջապես տեղադրվել է խաչը:
2011- Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել է շուրջ երկու տասնյակ վրան, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին:
2013-փակ գաղտնի քվեարկությամբ 103 կողմ և 3 դեմ ձայներով Ազգային ժողովը Գևորգ Կոստանյանին հաստատել է գլխավոր դատախազի պաշտոնում:
2018 - Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
2018 –վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
2019- Երևանում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որի ավարտին միկրոավտոբուսում Նիկոլ Փաշինյանը սելֆի է արել և հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ վերնագրելով «Ճանապարհային սելֆի»։
2019-վախճանվել է կանադահայ անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը:
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել է ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող: Ռուսաստանի և ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին՝ լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը:
2021- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։
2023-Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել արցախցիների բռնի տեղահանումից հետո առաջին հանրահավաքը՝ կազմակերպված Ազգային կոմիտեի կողմից, որը նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր՝ կապված Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 331– տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտ էր Ալեքսանդր Մակեդոնացու և պարսկական թագավոր Դարեհ 3-րդի բանակների միջև: Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:
208 –ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը:
1684 -վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը:
1795 - Ֆրանսիան նվաճել է Բելգիան:
1847 -Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայում հայտնի է որպես «Siemens AG»:
1880 - Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը:
1881 -Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը:
1911– վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը:
1912– ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլ յովը:
1924- ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը:
1930 -Մոսկվայի Կրեմլում բոլ շևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին:
1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:
1960 -ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը:
1964 -Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը:
1969– բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայում մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ:
1971 -ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ-ուորլդը»:
1979 -Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ:
1992-Ռուսաստանում սկսել են բաժանել սեփականաշնորհման սերտիֆիկատներ՝ վաուչերներ:
1996 -ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից:
2017-իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե:
2022 -Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը դեռևս մայիսին կորցրած Դոնեցկի մարզի Լիման քաղաքը հետ է գրավել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում