Երևան, 11.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»


ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը եւ ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն

Հասարակություն

Երեւանի պետական համալսարանը, Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եռակողմ հուշագիր են կնքել։

Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության եւ այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է միջազգային երկօրյա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum) շրջանակում։

ԵՊՀ նշյալ ուղղությունների ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցել արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմել ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձեւաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը եւ արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու եւ շարունակական առաջընթաց գրանցելու համար.

«Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարեւորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաեւ մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատել եւ առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման եւ արդիականացման հարցում»:
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, մասնավորապես, ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարեւորագույն բաղադրիչն է։

«Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը ժամանակակից եւ հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական հմտություններն ու հետազոտական ներուժը, այլեւ՝ մեծացնում հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի եւ բուհերի համագործակցության կարեւորությունը եւ մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովել պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում եւ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում եւ տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարեւորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաեւ երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու եւ լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել եւ նպատակ ունենք նպաստել այս կարեւոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվմանն ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովմանը»,-ընդգծել է նախարար Գնել Սանոսյանը։

Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։

Այսօր Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և Բուրաս քահանայի հիշատակության օրն է Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ հավատքը. Արտյոմ ՎարդանյանՀայաստանի վիրավորվելու ժամանակը. Վահե ՀովհաննիսյանՖասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Արցախի Վանք գյուղի գյուղապետ Նարեկ Թևոսյանն արդարացվել է… Քննիչի միջնորդությամբ. Ռուբեն Մելիքյան Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը Իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար. Աբրահամյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ին Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Կուրսկի և մեկը Բելգորոդի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն«Ճանաչիր Եվրասիան. Ղրղզստան». «Եվրասիա» ԻՀԿ-ի նոր ծրագիրըԳեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Այս վարչախումբը շփվում էր միայն ԱՄՆ դեմոկրատների հետ. Ավետիք Չալաբյան«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Ռուսաստանը գտել է արևային մարտկոցներում ավելի շատ լույս գրավելու միջոց Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՍուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Թրամփի ընտրությամբ կարող է վերադասավորում լինել. Ավետիք Չալաբյան Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների