Երևան, 11.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»


Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ ամիսներ առաջ արած առաջարկությունը «միս ու արյուն» է ստացել։ Համանուն կուսակցության առաջին հիմնադիր համագումարում՝ ապրիլի 5-ին, Արշակ Կարապետյանը հայտարարել էր Ազգային հպարտության տրիբունալ ստեղծելու մտադրության մասին։ Այդ տրիբունալը պետք է աշխատեր ներկայացուցչական կազմով, մասնագետ իրավաբաններով, տարբեր երկրների հայտնի հայազգի մասնագետներով և հրապարակեր իրավական մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի կատարած հանցագործությունների վերաբերյալ։

Ազգային հպարտության տրիբունալն, ի վերջո, սեպտեմբերի 25-ին հրապարակել է իր որոշումը, որը ներկայացրել է Արշակ Կարապետյանը։ Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը իշխանությանը գալուց ի վեր, պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»,- նշվում է Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ։ Որոշումն առանձնահատուկ կանգ է առնում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումների վրա, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, փաստում, որ միանգամից մի քանի առանցքային հոդվածներ են խախտվել գործող իշխանության և նրա պարագլխի կողմից։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։

«Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում»,- նշում է Ազգային հպարտության տրիբունալը։

Ազգային հպարտության տրիբունալն արձանագրում է՝ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով և որպեսզի արդարացնի ու օրինականացնի իր կատարած հանցագործությունները։ Փաստարկները ներկայացնելով՝ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

Փաշինյանը, իհարկե, ապաշխարելու որևէ միտք չունի։ Նրանից, մեղմ ասած, բարոյականություն ակնկալելու հիմքեր էլ չկան։ Գնդակն այսօր հայ ժողովրդի ներկայացուցիչների դաշտում է։ Կկանգնե՞ն նրանք, արդյոք, Արշակ Կարապետյանի կողքին, ի կատար կածե՞ն տրիբունալի կայացրած որոշումը, թե՞ կնախընտրեն անարժանապատիվ կեցվածքը, կոմֆորմիզմը, կհամակերպվե՞ն օրվա իշխանությունների դավաճանության, հայության հիմքերը խարխլելու գործողությունների հետ, թե՞ ոտքի կկանգնեն Հայաստանը թշնամուց և նրա կամակատարներից փրկելու համար։ Այս որոշումը, ինչ-որ տեղ, հասարակության համար լակմուսի թղթի դեր կարող է ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի վիրավորվելու ժամանակը. Վահե ՀովհաննիսյանՖասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից Արցախի Վանք գյուղի գյուղապետ Նարեկ Թևոսյանն արդարացվել է… Քննիչի միջնորդությամբ. Ռուբեն Մելիքյան Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը Իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար. Աբրահամյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ին Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Կուրսկի և մեկը Բելգորոդի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն«Ճանաչիր Եվրասիան. Ղրղզստան». «Եվրասիա» ԻՀԿ-ի նոր ծրագիրըԳեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Այս վարչախումբը շփվում էր միայն ԱՄՆ դեմոկրատների հետ. Ավետիք Չալաբյան«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Ռուսաստանը գտել է արևային մարտկոցներում ավելի շատ լույս գրավելու միջոց Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՍուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Թրամփի ընտրությամբ կարող է վերադասավորում լինել. Ավետիք Չալաբյան Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»COP 29-ից առաջ Իտալիայի 38 խորհրդարանականներ կոչ են արել ազատել հայ ռազմագերիներին. ՀայաՔվեՀԷԿ-երը կորցնու՞մ են իրենց առավելությունները. փորձագետները նշել են արևային և քամու էներգիայի արտադրության աճ