Երևան, 11.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»


Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հանրությանը, կարծես, առանձնապես շատ չի հետաքրքրում, թե, օրինակ՝ նույն Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ հիմնական թեզեր են գեներացվում, տարածվում ու արմատավորվում հանրային գիտակցության մեջ և ընկալումներում: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, երբ նշում ենք՝ «չի հետաքրքրում», խոսքը մասնագիտական շրջանակների, ասենք՝ թուրքագետների կամ ադրբեջանագետների մասին չի, ամենևին: Մասնագետներն, իհարկե, հետևում են հարևան երկրների զարգացումներին, քարոզվող թեզերին, պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումների հանրագումարները հրապարակային ելույթներով: Բայց լայն ընդգրկմամբ, հանրության մեծ խմբերի, շերտերի առումով, մարդիկ հիմնականում անտեղյակ են մնում այդ ամենից:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ «խաղաղության խաչմերուկի», «խաղաղության պայմանագրի», առհասարակ՝ «խաղաղության» ագրեսիվ քարոզչությամբ փաշինյանական իշխանություններին ու նրանց շահերն սպասարկողներին հաջողվել է մշուշել հանրային կարծիքն ու ընկալումները Հայաստանում... Իսկ ի՞նչ կա իրականում Թուրքիայում, իրականում թուրքական հանրությանը, առավել ևս՝ ադրբեջանականին ի՞նչ նարատիվներ են փոխանցվում, ի՞նչ են նրանք ասում իրենց ժողովուրդներին, ինչի՞ են նախապատրաստում, ինչպե՞ս են մեկնաբանում նաև մեզ հայտնի որոշակի իրադարձություններ, ի՞նչ շեշտադրումներով: Ահա, այդ ամենին Հայաստանում հաճախ մակերեսայնորեն են նայում և շատ քիչ են ուշադրություն դարձնում, ու շատ քչերն են ուշադրություն դարձնում: Վերցնենք թեկուզ այնպիսի աղմկահարույց իրադարձություն, ինչպիսին էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնած Փաշինյանի հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Թուրքական գրեթե բոլոր հիմնական լրատվամիջոցները, հսկայական լսարան ունեցող մեկնաբանները (կարծիք ձևակերպող-ձևավորողները) առանձնահատուկ ընդգծել են փաստը, որ Փաշինյանն իր ոտքով է գնացել (եկել) Նյու Յորքում գտնվող «թուրքական տուն», այն է՝ Թուրքիայի տարածք: Դա թուրքական մեկնաբաններն ընդգծում են որպես Հայաստանի խեղճության, թուլության և Թուրքիայի հզորությունն ընդունելու, Թուքիայի ու թուրքերի առաջ խոնարհվելու հանգամանք: Հատուկ ընդգծում են, թե Փաշինյանն այնքան խելացի է, որ հրաժարվում է Հայոց ցեղասպանության հարցից, որ Արևմտյան Հայաստանը հայրենիք չի համարում, որ երջանկացած է Էրդողանի ընդունելությանն արժանանալու, նրանից իր՝ թուրքական տիրապետության մասին գիրքը նվեր ստանալու համար: Ավելին, թուրքական մեկնաբանները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում «նախկիններին», մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նրանց համարում ազգայնականներ, ռևանշիստներ, նշում, որ նրանք երազում էին «մեծ Հայաստանի» մասին, բայց, այ, Փաշինյանը իրատես է և հասկանում է, որ Հայաստանը չի կարող ունենալ և չունի որևէ այլ հեռանկար, քան թուրքական վիլայեթ դառնալը, Թուրքիային ու Ադրբեջանին Սյունիքը որպես միջանցք նվիրելը:

Այսինքն, թուրքական հանրային կարծիքի ձևավորման վրա աշխատող կառույցներն ու հարթակները, իրենց պետական քաղաքականությանը համահունչ, տարածում ու արմատավորում են մի քանի հիմնական թեզ, եթե կարելի է այդպես ասել: Նախ՝ ըստ թուրքական քարոզչական թեզերի, չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն, և Հայաստանն ու հայերը որքան շուտ դա ընդունեն, այնքան՝ լավ, բնականաբար, առաջին հերթին՝ Թուրքիայի ու թուրքերի համար: Այդ համատեքստում ողջունում են Փաշինյանին ու նրա գլխավորած իշխանությանը, այդ իշխանության ղեկավարներին: Նրանց թուրքերը հիշատակում են որպես գրեթե հրապարակավ Հայոց ցեղասպանությունն ուրացած գործիչների: Ընդհանրապես, թուրքերին չափազանց հուզում ու հետաքրքրում է հարցը, որ Հայաստանը պաշտոնապես ուրանա Հայոց ցեղասպանությունը, հայտարարի, որ նման բան չի եղել, առնվազն՝ վիճելի ինչ-որ բաներ հայտարարվեն, ինչը, ի դեպ, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարբերաբար անում են՝ արդեն մեր հանրային դաշտ նետելով խայտառակ թեզեր՝ ցեղասպանության զոհերի թիվը պարզելու, ոչ թե Թուրքիային, այլ երրորդ երկրների պատճառ բերելուն և այդպես շարունակ:

Այդ թուրքական քաղաքաքարոզչական թեզերն ու դրանց շրջանառումը, բնականաբար, ոգևորությամբ են ընդունվում թուրքերի կողմից: Հաջորդը՝ թուրքական քարոզիչները, մատնացույց անելով Փաշինյանին ու նրա հայտարարությունները, առանձնահատուկ շեշտում են, որ հայերը վերջապես հասկացել են, որ ավելի լավ է՝ կուշտ փորով ապրել, քան թե դիմադրել թուրքական զավթողական ու հակահայ քաղաքականությանն ու դրա ծավալմանը: Պարզ ասած՝ թուրքերը, բնականաբար, ուրախանում են, որ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը կառուցվում է «կուշտ փոր» ունենալու և ազգային ինքնությունից հրաժարվելու խայտառակ թեզերի վրա: Ադրբեջանական քարոզչությունն ու իրենց հանրությանը ներշնչվող նարատիվները թուրքականից, կարծես, այնքան էլ չեն տարբերվում ընդհանուր առմամբ: Բայց այստեղ էլ կան նրբություններ: Ադրբեջանական քարոզչությունը հիմա շատ ավելի ագրեսիվ տոնայնությամբ շեշտադրումներ է անում Հայաստանից հարյուր միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ պահանջելու վրա (օկուպացիայի համար), ծաղրական տոնայնությամբ շեշտվում է, թե՝ «ռուսները ձեզ չպաշտպանեցին», միայն պարսիկներն են ձեր հույսը մնացել, բայց նրանց հարցն էլ կլուծվի: Հայաստանը շարունակաբար նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան», խոսում են այդ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, Փաշինյանին մի կողմից ծաղրում են, մյուս կողմից՝ մուննաթ գալով «հիշեցնում» այս կամ այն պայմանավորվածության ու դա կատարելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը չեղյալ հռչակելու, Հայաստանի բանակը ցրելու մասին են խոսում ու այդպես շարունակ: Եթե հակիրճ, ապա այսպիսին են Թուրքիայում ու Ադրբեջանում իրականում տարածվող «գաղափարները» այս պահի դրությամբ: Այդ համատեքստում կուզենայինք ուշադրություն հրավիրել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների նոր՝ «Իրական Թուրքիա» հեռուստանախագծի վրա, որը կոչված է համակարգված ներկայացնել թուրքական, ադրբեջանական առանցքային լրատվամիջոցներում հայկական թեմայով անդրադարձները: Այսինքն՝ օգնում է հանրության լայն շերտերին՝ հասկանալ, թե Թուրքիայում ու Ադրբեջանում ինչ են շնչում և արտաշնչում մեր երկրի ու մեր ազգի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ին Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Կուրսկի և մեկը Բելգորոդի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն«Ճանաչիր Եվրասիան. Ղրղզստան». «Եվրասիա» ԻՀԿ-ի նոր ծրագիրըԳեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Այս վարչախումբը շփվում էր միայն ԱՄՆ դեմոկրատների հետ. Ավետիք Չալաբյան«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Ռուսաստանը գտել է արևային մարտկոցներում ավելի շատ լույս գրավելու միջոց Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՍուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Թրամփի ընտրությամբ կարող է վերադասավորում լինել. Ավետիք Չալաբյան Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»COP 29-ից առաջ Իտալիայի 38 խորհրդարանականներ կոչ են արել ազատել հայ ռազմագերիներին. ՀայաՔվեՀԷԿ-երը կորցնու՞մ են իրենց առավելությունները. փորձագետները նշել են արևային և քամու էներգիայի արտադրության աճ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Բեռլինյան պատի քանդումը, աշխարհում առաջին ծալովի պարաշյուտը, «բյուրեղապակյա գիշերը»․ «Փաստ»Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ»Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»Ցանկացած կորուստ վերականգնել, հետ բերել հնարավոր է՝ բացի երկու կորստից՝ զոհված մարդկանցից ու կորցրած ինքնությունից. ՀայաՔվեԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում ավելի պրագմատիկ և իրավիճակային կդառնա՞. «Փաստ»