Երևան, 09.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ են Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա «Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան օրինակ գրում է CNN-ը, իսկ Ադրբեջանն էլ այնքան հզոր չէ, որքան ասում են ռեստորաններում». «Փաստ» «Բարի էր, բոլորին ձեռք մեկնող, աշխույժ, Սերժին բոլորն են սիրում». սերժանտ Սերժ Հակոբքեխվյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Հադրութում. «Փաստ» Հարաբերությունների «հոսանքահարումներ»՝ եռացող տարածաշրջանում. «Փաստ»


Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետից կազմված հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայաստանի անկախությունն արձանագրող այս կարևոր փաստաթղթում տեղ են գտել հայ ժողովրդի պատմական ձգտումները։ Դրանում նշվում է ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին, այլև այն, որ Հայաստանը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ընդ որում, Հայաստանի անկախության մասին հռչակագիրը համակարգային նշանակություն ունի, քանի որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է, որը Սահմանադրության հետ մեկտեղ կազմում է մեկ միասնական ամբողջություն. Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Ու պատահական չէ, որ Սահմանադրությունը սկսվում է հենց Անկախության հռչակագրին կատարված հղումով։ Այդպիսով հռչակագրում ամրագրված նպատակները դարձել են Սահմանադրության մաս։ Հիմա այս հանգամանքը անհանգստության տեղիք է տալիս ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ, փաստացի, ՀՀ գործող իշխանության շրջանում, որը ձգտում է ամեն գնով՝ թեկուզ հայ ժողովրդի պատմական ձգտումներից հրաժարվելու հաշվին, կարգավորել հարաբերություններն Անկարայի ու Բաքվի հետ։ Թերևս Սահմանադրության նախաբանի մեջ Անկախության հռչակագրին արված հղումն է պատճառը, որ Փաշինյանն արդեն տևականորեն ձգտում է փոխել Սահմանադրությունը։ Ու պատահական չէ, որ նա հայտարարում էր, թե Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի, բայց Սահմանադրության մեջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։

Բայց Սահմանադրություն փոխելը և Անկախության հռչակագրին վերաբերող մասը հանելը հեշտ գործ չէ, քանի որ, ի վերջո, նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Իսկ ժողովրդի դիրքորոշումն այս հարցում, թերևս, պարզ է, ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է դառնալ նաև Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ օրակարգում է պահում սահմանադրական փոփոխությունների հարցը, ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ է ձևավորում, սակայն դեռևս չի համարձակվում գնալ ամբողջապես նոր Սահմանադրությունը ներկայացնելու և հանրաքվեի դնելու գործին՝ գիտակցելով, որ այն կարող է ազդարարել իր վերջի սկիզբը։ Այս պայմաններում Փաշինյանը մեկ այլ տակտիկա է որդեգրել՝ առաջ տանել այն քաղաքական ուղեգիծը, թե Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը լիովին առանձին փաստաթղթեր են։

Դրա համար էլ հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23ին, իր ուղերձում նշում էր, թե Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։Բայց, եթե նա այդքան համոզված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության մաս չի կազմում, ապա ինչո՞ւ է իր ձևավորած ու իրեն ենթակա ՍԴ-ն օրերս հատուկ որոշում ընդունում, թե Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի: Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենց այդպիսի որոշումը պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։ Բայց խնդիրն այլ է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում թվարկված են ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ-ն կարող է քննել։

Եվ Անկախության հռչակագրի հարցում ՍԴ-ն ուղղակի իրավասություն չունի, քանի որ իրավասություն չունի փոխելու նաև ՀՀ Սահմանադրության տեքստը։ Թերս դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ իրավաբաններ այս որոշումն ուղղակի գնահատում են որպես հակասահմանադրական։ Բայց հարցն այն է, թե ինչու են ՍԴ դատավորները որոշել իրենց վրա վերցնել այսպիսի որոշման պատասխանատվությունը, որը խնդրահարույց է։ Պարզ է, որ դրանով նաև Ադրբեջանի պահանջն է իրագործվում։ Ու գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է, որը կարող է ներկայացնել այս որոշումը՝ փորձելով ցույց տալ, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չի լինի, երբ պայմանագիր կնքվի, որում Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Հենց սրա մասին էին շատերն ահազանգում այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա ճնշումներ էին գործակվում, որպեսզի ժամանակին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին հեռացնեն ու դատարանում նոր կազմ ձևավորեն։

Եվ 2020 թվականին հակասահմանադրական ճանապարհով՝ ԱԺ-ի միջոցով սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունները փաստացի վերացրին դատական համակարգի հակակշիռները, իսկ երբ այդ հակակշիռները մնային, նրանք այսքան հանգիստ չէին զիջումներ անի ու հետո լեգիտիմացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքից Պատրաստվում են մեծ զիջումների, հիմա մեկուսացնում են դիմադրողներին. Աննա Գրիգորյան Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Ինչ են պայմանավորվել Սյունիքի այսպես կոչված միջանցքով, որ կալանավորում են ընդդիմադիրներին.պատգամավոր Ոսկու գինը անկում է ապրում Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Գեղեցկություն, ուժ և նպատակ. Վիցցե Միսս տիտղոսին արժանացած հայուհիների հաղթանակի ճանապարհը Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Աբու Դաբիում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ՀՀ մարզերի և Երևանի մի քանի հասցեներում գազ չի լինի․ հուլիսի 9-11-ը Մեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո. Վահե Հովհաննիսյան Գազայում Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամվա ընթացքում 95 մարդ է զոհվել Փյունիկի հայտացուցակը՝ ԿԼ-ի որակավորման առաջին փուլի համար ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումը ՊՆ զորամասում պայթյունից 8 վիրավոր կա․վարժական հավաքի մասնակիցներ ենՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Չկա» Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԱԺ-ում այսօր տեղի ունեցածի առնչությամբ հատուկ ասելիք չկա էլ` ո´չ ՔՊ-ի պահվածքում նոր բան կար, ո´չ էլ նրանց գործողություններում. ԱբրահամյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը