Երևան, 11.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Ամերիկյան ընտրությունների համաշխարհային ու տարածաշրջանային նշանակությունը․ «Փաստ» Ինչո՞ւ Հայաստանը պետք է ձգտի դառնալ BRICS-ի անդամ․ «Փաստ»


«Արգիշտիիս երազանքն իրավաբան դառնալն էր». Արգիշտի Ստեփանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, համեստ ու խելացի էր Արգիշտիս: Շատ աշխույժ երեխա էր, միևնույն ժամանակ՝ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Թամարը՝ Արգիշտիի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում բացարձակ գերազանցիկ է եղել մինչև ավարտելը: «Վերջում երևի մեկ-երկու «ութ» գնահատական ունեցավ: Դպրոցն ավարտեց, առանց պարապելու ընդունվեց Սլավոնական համալսարան, բայց ուսանող լինել չհասցրեց: Բանակում իմացավ համալսարան ընդունվելու լուրը: Ես էլ դիմում գրեցի, տարկետման իրավունք ստացավ, պետք է զորացրվելուց հետո ուսումը շարունակեր, անհամբերությամբ էր սպասում այդ օրերին: Զրույցների ժամանակ անընդհատ ասում էր՝ գամ, գնամ սովորելու: Սերն անսահման էր ուսման նկատմամբ: Սիրում էր կարդալ, երբ արձակուրդ եկավ, զորամաս վերադառնալիս հետը գրքեր տարավ՝ դիրքեր բարձրանալիս հետս կտանեմ: Առաջին դասարանից իրավաբան դառնալու մասին էր երազում, շատ էր սիրում այդ մասնագիտությունը: Որևէ մեկն իր համար օրինակ չէր մասնագիտության ընտրության հարցում, դա իր երազանքն էր: «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաները առավել լավ էր սովորում, անընդհատ ուսումնասիրում էր, պրպտում, փորձում էր էլ ավելի լավ տիրապետել դրանց: Բազմաթիվ գովասանագրեր ունի, եթե առիթ լինի իր դպրոցում լինելու, ուսուցիչները կպատմեն, թե ինչպիսի աշակերտ է եղել Արգիշտին»:

Հիմա, երբ մայրիկը վերլուծում է որդու գործողությունները մարտի դաշտում, հասկանում է՝ պատմությանը լավ ծանոթ լինելն է որդու մտածողության, գաղափարների վրա հետք թողել: «Անգամ իր ուսուցիչներն են ասում՝ գիտեինք, որ Արգիշտին չի լքի իրեն վստահված դիրքը: Պատմություն լավ գիտեր, դրա համար էլ այդպես պայքարեց իր հայրենիքի համար»: Արգիշտին Թալինի շրջանի Արագածավան գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: «Շատ էր սիրում իր գյուղը: 13-14 տարեկան էր, երբ Ռուսաստան մեկնեցինք, բայց չհարմարվեց այնտեղ, չսիրեց այդ երկիրը: Անընդհատ մտածում էր Հայաստան վերադառնալու մասին: Երկու տարի գնացինք, եկանք, բայց որոշեց, որ պետք է Հայաստանում մնա ու բանակում ծառայի. «Մա՛մ ջան, ուզում եմ գնալ ու ծառայել»: Այդպես էլ արեց: Քանի որ ինքը չմնաց Ռուսաստանում, մենք էլ, բնականաբար, վերադարձանք: Դպրոցում էլ լավ էր սովորում, չէինք ուզում նաև դպրոցից տեղափոխել ու իր առաջադիմությանը վնասել»:

Արգիշտին պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 24ին: Ծառայել է նախ՝ Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Նախ ասեմ, որ շատ ծանր տարավ 44-օրյա պատերազմը, երևի վրեժը սրտում գնաց: 12-րդ դասարանում էր սովորում այդ ժամանակ: Գնացել էր զինկոմիսարիատ՝ գրանցեք ինձ, գնամ մարտի դաշտ: Պատասխանել էին, որ տարիքը չի համապատասխանում, արձագանքել էր՝ գոնե ինչ-որ բանով կօգնեմ զինվորներին: Այդ մասին հետո ենք իմացել: Այստեղ հագուստ կամ այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում, ցանցեր գործում, Արգիշտին ամեն ինչին մասնակցում էր, այդ օրերին համարյա տուն չէր գալիս: Բայց, երբ ինքը զորակոչվեց ծառայության, մտավախություններ, անհանգստություններ չուներ: Ասում էր՝ տղեն պիտի դիրքերում ծառայի: Եվ իրականում էլ իր ծառայությունը կարծես միշտ դիրքերում է անցել: Իրեն վեց ամիս չեմ տեսել, որովհետև դիրքերից չէր իջնում: Երկու օր իջեցնում էին, նորից բարձրացնում: Բայց իր համար էլ էր դա նախընտրելի, ասում էր՝ տղեն պիտի պոստերում լինի: Ամսվա մեջ 25 օրը դիրքերում էր»:

Ծառայության օրերից ընտանիքի հետ Արգիշտին չի կիսվել: Մայրիկն ասում է՝ ինչպես փոքր տարիքում դպրոցում, բակում տեղի ունեցածը տանը չէր պատմում, նույն կերպ նաև բանակի պարագայում էր: «Միայն մի բառ էր ասում՝ «սաղ տոչնի ա»: Իրենից միայն այդ բառն ենք լսել, բայց հետո ենք իմացել, որ Իշխանասարում իր ծառայությունը շատ դժվար է եղել, բայց երբեք ոչ մի բառ չի ասել մեզ: Իր տեսակով բողոքող չէր, ամեն ինչին հարմարվող էր: Չէր էլ ցանկանա՝ իմանայի, թե դժվարություններ ունի, որ չնեղսրտեմ: Իրեն երկրորդ զենք են տվել լավ հաշվարկներ կատարելու համար, բայց անգամ դա մեզ չի ասել: Այդ մասին պատերազմի օրերի իր ընկերն է հետո մեզ պատմել: Այդ զենքով է կռվել ու չի նահանջել»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11-ին ենք զրուցել իր հետ, խնդրել էր ծխախոտի գումար իրեն ուղարկել: Բայց պատերազմ սկսվեց, գումարն այդպես էլ իրեն չուղարկեցինք»:

Զրույցի ժամանակ պատերազմի մասին որևէ ակնարկ չի եղել: «Հարցրեցինք՝ ամեն ինչ նորմա՞լ է, արձագանքեց. «Հա, մա՛մ ջան, սաղ տոչնի ա»: Երկրորդ արձակուրդը չէր եկել, անընդհատ ձգձգվում էր: Այդ ժամանակ իր անունը գրել են, որ արձակուրդ ուղարկեն, բայց ասել են՝ Արգի՛շտ, գիտես, չէ՞, որ վերևը խառն է: Իրենք մի անգամ՝ օգոստոսին, Իշխանասարում կռիվ տվել էին մի քանի ժամով, այդ մարտին ևս նա մասնակցել էր, բայց մեզ ոչինչ չէր ասել: Սեպտեմբերին ինքնակամ թուղթը հետ է տվել ու ասել՝ եթե խառն է, տղերքին ո՞նց թողնեմ ու գնամ, իմ ներկայությունը պարտադիր է: Հետո բարձրացել էր դիրքեր՝ ասելով՝ ոչինչ, կիջնեմ, պապայիս ծնունդին կգնամ արձակուրդ: Վեց ամիս չէր եկել տուն, մեզ էլ չէր թողնում, որ գնայինք իր մոտ՝ գալիս եք, ի՞նչ անեք, ներքևում չեմ»:

Սեպտեմբերի 13-ի լուսադեմին մի քանի ժամ տևած պայքարից հետո Արգիշտին անմահանում է Իշխանասարում՝ փրկելով ընկերոջ կյանքը: «Այդ տղային ասել է՝ կգնաս մեր տուն ու մամայիս կասես, որ շատ էի ուզում իր երազած տղան դառնալ: Իր ավտոմատը փոխանցել է ընկերոջը, վիրավոր զինակից ընկերներին ուղղորդել է, որ իջնեն դիրքից՝ պահելով նրանց թիկունքը: Այս ամենը մեզ պատմել է այն տղան, ում կյանքն Արգիշտիս փրկել է: Մինչև հիմա գալիս է մեր տուն ու միշտ ասում՝ Արգիշտին է իմ կյանքը փրկել, բայց ես իրեն օգնել չկարողացա: Այսօր արդեն տղաներն են պատմում՝ եթե Արգիշտին կրակը չապահովեր, վիրավորներին չէինք կարողանա իջեցնել, եթե փախչեր, շատ մարդիկ չէին փրկվի»: Արգիշտիի մարմինը մնացել է չեզոք դիրքում: «Մեր 95 տղաներին փոխանցեցին, բայց Արգիշտիս նրանց մեջ չէր: Նա թուրքերի մոտ չի եղել: Իրեն փնտրում էինք, բայց նա չեզոք դիրքում՝ մեր հողի վրա էր մնացել: Վիրավորվել էր մեջքի և ոտքերի շրջանում, արնաքամ եղել, եթե իրեն կարողանային իջեցնել, գուցե փրկվեր: Օրեր անց նա տանն էր, բայց ես իրեն չտեսա, չթողեցին, որ տեսնեմ»:

Արգիշտիից հետո ծանր օրերում նրա քույրիկը դարձավ ծնողների ուժը՝ կյանքը շարունակելու, իսկ մեկ տարի անց տիկին Թամարն իմացավ, որ կրկին մայրանալու է: Ասում է՝ չպլանավորված հղիություն էր, լուրն՝ անսպասելի: Ու հիմա Արգիշտիի փոքրիկ եղբայրը դարձել է ընտանիքի նոր ուժը: «Բառեր չկան այս ցավը նկարագրելու: Արգիշտիս է ուժ տալիս վերևից: Երբ փոքրիկիս մասին հարցնում են, ասում եմ՝ երևի այդ հարցում էլ Արգիշտիիս մատն է խառը: Տեսնում էր, որ չենք կարողանում առանց իրեն ապրել ու մեզ «ուղարկեց» փոքր եղբորը»: Մայրիկը նաև նեղսրտում է, որ այսօր ոչ ոք չի հիշում այդ օրերի պատերազմի մասին, այն բախում ու հարձակում են որակում, շատերն անգամ չգիտեն, որ այդ օրերին մի քանի ուղղությամբ ռազմական գործողություններ են եղել:

Հ. Գ. - Արգիշտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Արագածավանի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից Մեր կրթաթոշակառու Էդուարդ Դայանը առաջին մրցանակակիրԱրցախի Վանք գյուղի գյուղապետ Նարեկ Թևոսյանն արդարացվել է… Քննիչի միջնորդությամբ. Ռուբեն Մելիքյան Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը Իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, հավելյալ խոցելիություն է ստեղծել ՀՀ-ի համար. Աբրահամյան Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել նոյեմբերի 11-ին Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք Կուրսկի և մեկը Բելգորոդի շրջանի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ավիացիոն«Ճանաչիր Եվրասիան. Ղրղզստան». «Եվրասիա» ԻՀԿ-ի նոր ծրագիրըԳեղարքունիքում քույրը կանխել է եղբոր ինքնասպանությունը. նրանց հայրն օրեր առաջ է ինքնասպան եղել Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել Այս վարչախումբը շփվում էր միայն ԱՄՆ դեմոկրատների հետ. Ավետիք Չալաբյան«Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Ռուսաստանը գտել է արևային մարտկոցներում ավելի շատ լույս գրավելու միջոց Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը Երևանում սոցիալական բում առաջանալուն «5 պակաս» վիճակ է․ Արմեն Հովասափյան«ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ Տիգրան Ավետիսյանի «Սխալ երկիր» ալբոմի հանրային ներկայացումը ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը «Լոկոմոտիվը» հաղթանակ տոնեց․ Սևիկյանը և Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը «Մենք չենք մոռանա, չենք ների». ռուս օդաչուները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանում իրենց ընկերներին Լարսում սպասող հայկական բեռնատարների թիվն ավելացել է 150-ով․ «Սպուտնիկ Արմենիա» Հայտնի չէ, թե երբ է կայանալու Սնուփ Դոգի հետաձգված համերգը. Սնուփ Դոգը նշել է Երևանում նախատեսվող համերգի կարևորությունը Ռուսաստանը ձեռք է բերել մինչև 120 կմ հեռահարությամբ նոր ռումբեր Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Վարդան Գալստյան-«Թել-թել» Մոսկվան պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստանին սպառնում է ամբողջական և վերջնական կապիտուլյացիա․ ՀՀՄ Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ Ռուս մարմնամարզուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Նոյեմբերի 9-ը սկիզբ դրեց դիմակներ պատռելու գործընթացին․ Աննա ԿոստանյանՍուր շնչառական վարակների քանի դեպք է արձանագրվել. ինչ պատկեր է նախորդ տարվա համեմատ Ռուսաստանի օդային տարածքում այս գիշեր 50 անօդաչու թռչող սարք է խոցվել. ՌԴ ՊՆ Երբ սեփական պատմությունդ լավ չես սովորում, այն պատժում է հենց քեզ․ Մհեր Ավետիսյան Թրամփի ընտրությամբ կարող է վերադասավորում լինել. Ավետիք Չալաբյան Ազգային ժողովում թեժ է լինելու. իշխանությունը պատրաստվում է արտահերթի Չորս տարի առաջ այս օրն ավարտվեց 44-օրյա պատերազմը Պատահական չէ իրանցի փորձագետների հետ համաժողովը Կապանում անցկացնելը. Ծառուկյան Թրամփի վարչակազմում Հայաստանի հետ աշխատող պաշտոնյա կլինի Ընդդիմությունը պատրաստվում է ֆորս-մաժորային սցենարների Տեղեկություն փոխանցելու միջոցից՝ դասական երաժշտական գործիք․ «Փաստ»COP 29-ից առաջ Իտալիայի 38 խորհրդարանականներ կոչ են արել ազատել հայ ռազմագերիներին. ՀայաՔվեՀԷԿ-երը կորցնու՞մ են իրենց առավելությունները. փորձագետները նշել են արևային և քամու էներգիայի արտադրության աճ