Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ» ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ» «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ» Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ» Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ» Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ» Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ» Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ» 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են


Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվտանգության խնդիրն այսօր մեր պետականության համար ուղղակի գոյաբանական նշանակություն է ձեռք բերել։ Ու երկրի պաշտպանության թեման գլխավորապես փոխկապակցվում է արտաքին միջավայրի կամ ռազմական ոլորտի հետ, բայց հաճախ այդպես էլ ուշադրություն չի դարձվում այլ ուղղությունների վրա, որոնք պետության հզորության և անվտանգության համար պակաս կարևոր չեն։ Օրինակ՝ այս տեսանկյունից առանցքային է մարդկանց՝ հողի վրա բնակվելը։ Տարածքը պաշտպանված է լինում դրա վրա ապրող մարդկանցով։ Բնական է, որ Արցախի ճակատագիրն այլ կերպ կարող էր դասավորվել, եթե այն մի քանի անգամ շատ բնակչություն ունենար։ Պատահական չէ, որ Ալիևը ագրեսիա սկսելուց առաջ բազմիցս է հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը դատարկվում է, մարդիկ արտագաղթում են, ու դա հեշտացնում է իրենց գործը։

Ավելին՝ նա ընդգծում էր, որ այդպիսի իրավիճակ ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի մեկուսացման ու տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելու արդյունքում։ Ընդ որում, Հայաստանի համար էական խնդիր է ոչ միայն ընդհանուր բնակչության թվի նվազումը, այլև այն, որ ժամանակի ընթացքում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերն ուղղակի դատարկվում են և մարդկանց համար բնակության առումով դառնում ոչ նախընտրելի։ Իսկ որպեսզի այդ համայնքներում մարդիկ բնակվեն, ու այդ բնակավայրերը զարգանան, պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն կենսագործունեության և զարգացման համար, այլ ոչ թե տեղի ունենա երկրի բնակչության բևեռացված տեղաբաշխում։ Պարզ է, որ բնակչության գերկենտրոնացումը ոչ թե երկրի համար խնդիրներ է լուծում, այլ խնդիրներ է ստեղծում։

Փաստացի, այսօր Հայաստանի բնակչության մեկ երրորդը բնակվում է Երևանում կամ հարակից տարածքներում։ Այսպիսի իրավիճակը պետության համար խոցելիություն է ստեղծում՝ ռեսուրսների բաշխման տեսանկյունից։ Նախ՝ կարևոր է ոչ միայն մարզերի զարգացումը, այլև հատկապես գյուղական համայնքների բարգավաճումը, բայց որպեսզի գյուղերում ապրող մարդկանց թիվն ավելանա, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, քանի որ գյուղերը կապված են օգտագործվող հողերի հետ։ Սակայն այս ուղղությամբ չկա տնտեսական շահագրգռվածություն, միայն դատարկ հայտարարություններ են արվում, և վերջ։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե գյուղական համայնքներում պետք է ժամանակակից միջավայր ստեղծել, բայց գործնական քայլերի առումով, բացի մի քանի փողոցների կիսատ-պռատ ասֆալտապատումից, ոչինչ չի ձեռնարկվում։

Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից նույնիսկ ջրի կառավարման հարցն իշխանություններն ի վիճակի չեն լուծել։ Նրանցից ավելին էլ ի՞նչ կարելի է պահանջել։ Անցյալ տարի էլ Փաշինյանը խոստովանեց, որ «այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»։ Այնինչ, վերջինս 2018 թվականին հայտարարում էր. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»: Թերևս հինգ տարվա հեռավորությունից կարելի է տեսնել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծամասնությունը ոչ միայն չի անցել կաթիլային ոռոգման, այլև շատերն ուղղակի թողել են գյուղատնտեսական գործունեությունը։ Գյուղացին չի զգում, որ պետությունը կանգնած է իր մեջքին։ Եվ պատահական չէ, որ մասնագետները բարձրացնում են այն հարցը, թե ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանն ի վիճակի չէ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը, որ մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Գյուղական համայնքների զարգացման տեսանկյունից գյուղատնտեսությանը զարկ տալու հետ մեկտեղ կարևոր է բնակֆոնդի ստեղծման հարցը, մինչև հիմա գյուղերում չեն գործարկվել մատչելի պայմաններով բնակարանաշինության ծրագրեր։ Առանց նոր բնակարաններ կառուցելու անհնար է լուծել գյուղերում բնակչության ավելացման խնդիրը։ Չկան նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ սկսած կոյուղուց և որակյալ ճանապարհներից, վերջացրած մշակութային և կրթական կենտրոններով։

Ցուցադրականություն ապահովելու համար ճանապարհներ են վերանորոգվում, սակայն մի քանի ամիս հետո դրանք արդեն քարուքանդ են լինում՝ հատկապես երբ մի փոքր ուժեղ անձրևներ են գալիս։ Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից շռայլ խոստումների պակաս չի եղել։ Օրինակ՝ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ գյուղերը պետք է ունենան կոյուղի, գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր, և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա մեր մշակույթից: Անգամ ավելորդ է խոսել դեպի գյուղական համայնքներ նոր կուլտուրա ներմուծելու մասին, երբ գյուղական բնակչությունն այդպես էլ աղքատ մնում է, ու գյուղացիներից շատերն էլ, այլ ճար չունենալով, ոչ միայն Հյաստանի այլ մասեր են տեղափոխվում, այլև մեկընդմիշտ բռնում են արտագաղթի ճանապարհը: Ցավալին այն է, որ տարբեր անիմաստ միջոցառումների, մրցույթների, համերգների ու գնումների համար իշխանությունները առանց խնայելու միլիոններով գումարներ կարող են ծախսել, բայց երբ խոսքը գյուղերի զարգացման մասին է, ապա խոստումներից բացի տակը ոչինչ չի մնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԼավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունի«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնիԼիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում«Հայ պարարվեստի լեգենդների տոհմածառը». յոթանասունից ավելի պարային խմբեր մեկ բեմում Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառերՄոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ էԿան տուժածներ և զոհ Առաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում կգործարկվի 2030 թվականին Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվ Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել Այսօր Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Մենք կրկին կլինենք անհաղթահարելի․ ԾառուկյանՈւշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կան 1 զոh ու 1 վիրավnրԻսրայելը սահմանափակում է մարդասիրական օգնության առաքումը Գազա24 ժամ ջուր չի լինի Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Կարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ Պլանային անջատումներ՝ 10։00-ից Ձյուն, օդի ջերմաստիճանի նվազում․ եղանակն՝ առաջիկայում Հայաստանում ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ավտովթար՝ Կոտայքի մարզում«Բարսելոնա»-ն կարող է ձեռք բերել Ֆրանսիայի ամենատաղանդավոր դարպասապահներից մեկին