Երևան, 15.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Արարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Քրիստինե Խ․-ն հիվանդանոցում մահացել է Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ» Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ» «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ» «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»


Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Քաղաքական

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։

Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։

Գրիգորյանի խոսքով` առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։

«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը` հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ` պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Գրիգորյանի տեղեկություններով` Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը` ցույց տալու` իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։

«Ադրբեջանը մատնանշում է Արցախի 3 տարածքներ. «Դամաղլի 1» հանքավայրը, որը, ես ենթադրում եմ, Դրմբոնն է, Լաչինի «Գալաչա» ՀԷԿ–ը և Չարդախլիի հանքավայրը, որը, ենթադրում եմ, Կաշենն է, որն իրենց կարծիքով` ՄԱԿ–ը դատապարտել է, թե Հայաստանն այս հանքավայրերը շահագործելով` վնաս է պատճառել ԼՂ–ի շրջակա միջավայրին։ Նաև ասվում է, որ ՀՀ–ի հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում»,– ներկայացրեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ ԼուկաշենկոՊատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըԽնայում ենք միասին․ IDBank և ԻդրամԱրարատբանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր Andron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ ԶաքարյանGlobal Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Մինչև 21։00-ն ջուր չի լինի Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառությունԱլիևի հայտարարությունները կարող են խանգարել COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը. Բորել Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Պարագլուխը հետևողական և համակարգված կերպով պետություն չունենալու ինֆորմացիոն ֆոն է ստեղծում. Դավիթ ՍարգսյանԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերը Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում «Հինգ ցենտանոց» գաղտնազերծված ըմպելիք, որ գրավեց ամբողջ աշխարհը. «Փաստ»Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն հիվանդանոցում մահացել է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը. «Փաստ»ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնել Նախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Ստեփանակերտում կյանքից հեռացած կնոջ մարմինը դեռ չի փոխանցվել Հայաստանին