Երևան, 05.Նոյեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ» Հետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ» Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ» ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ» «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ» Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ» Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ» Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ» Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»


«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ քանիցս զրուցել ենք ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի, Հայաստանի վարած քաղաքականության մասին: Նա մշտապես ընդգծել է՝ այն վտանգավոր է, հանգեցնելու է ավելի աղետալի հետևանքների, ինչը տեղի ունեցավ 2023 թ.-ին:

«Մշտապես խոսել եմ ադրբեջանա­-արցախյան հիմնախնդրի համատեքստում, այլ մասնագետներ խոսել են այլ հիմնախնդիրների համատեքստում: Բայց որևէ բան չի փոխվում: Մեր խոսքը որևէ ազդեցություն ունեցե՞լ է Նիկոլի վարած քաղաքականության վրա: Չի ունեցել: Հիմա խոսում է «Խաղաղության խաչմերուկի» մասին: Այդ մարդու ասածներն ինձ համար որևէ առումով արժեք չունեն: Ասել եմ մի բան և հիմա կրկնում եմ՝ այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը և առավելապես նպաստելու է Հարավկովկասյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկմանը, ինչը որ տեղի է ունենում: Ուզում եք անունը դրեք «Խաղաղության խաչմերուկ», ուզում եք անունը դրեք «Խաղաղության շրջան», ինչ ուզում եք անունը դրեք:

Դրանից որևէ բան չի փոխվելու: Այդ մարդու խոսքերը մեկնաբանելն այլևս անշնորհակալ գործ է: Նա ընդգծված վարքագիծ ունի. մի բան է ասում, հետո ասում է՝ ես նման բան եմ ասե՞լ, կամ՝ այդպես չեմ ասել: Ուղղակի աղետ է, որ այդպիսի մարդը գտնվում է Հայաստանի Հանրապետության ղեկին: Արցախի հիմնախնդրի մասով այս մարդն ասում էր՝ ինչ ուզում ենք, դա էլ բանակցում ենք: Հիմա էլ նույն վիճակն է. ինչ ուզում, այդ էլ բանակցում է: Բայց հիշեցնեմ, որ 2018 թ.ին ասում էր՝ ժողովուրդ ջան, եթե Արցախի հարցով որևէ լուծում լինի, որը համարեմ ընդունելի, իրատեսական և այլն, կգամ Հանրապետության հրապարակ, կասեմ՝ այս է իրավիճակը, հիմա ո՞ր ճանապարհով ենք գնում: Կասեք այս ճանապարհով ենք գնում, կգնանք, կասեք, որ չենք գնում, չենք գնա: Բայց, ի հակառակ դրան, չունենալով Արցախի հայության, Արցախի ընտրված վարչակազմի կողմից լիազորություն, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին ստորագրում է Արցախի Հանրապետության՝ սահմանադրորեն ամրագրված տարածքները թշնամուն հանձնելու մասին փաստաթուղթ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ եթե ունենար գործնական ռեսուրսներ իր ձեռքի տակ, միջոցներ կձեռնարկեր այդ մարդուն իշխանությունից հեռացնելու համար: «Բայց դեռևս չունեմ այդ միջոցները: Այս ձևով խոսք եմ ուղղում մարդկանց, որոնք սրտացավ են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա նկատմամբ. որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանի հետ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հետ, շուտափույթ, անհապաղ ձեռնարկել գործնական միջոցներ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Մեզ համար այսօր հրամայական է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Թշնամին մեր երկրի տարածքից օկուպացրել է, ըստ պաշտոնական տվյալների, 200 քառակուսի կիլոմետր տարածք: Այս մարդն ասում է՝ դա ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունենք: Սա կարող է նշանակել, որ Իլհամին իմաց է տալիս՝ կարող ես էլի տարածք վերցնել, ռազմական ճանապարհով դա հետ չենք բերելու, փորձելու ենք խաղաղ ճանապարհով հետ բերել: Իսկ պատմությունը չի արձանագրել մեկ դեպք, երբ թուրքը կամ նրա կովկասյան տեսակը՝ ադրբեջանցի կոչվածը, հային մեկ միլիմետր հող խաղաղ ճանապարհով վերադարձնի:Պատմության մեջ նման դեպք չկա: Հերիք չէ՝ թշնամին զբաղեցրել է ռազմավարական բարձունքներ, դեռ մի բան էլ այդտեղից գերիշխող դիրք ունի մեր թիկունքում գտնվող բնակավայրերի, հաղորդակցության ուղիների, ճանապարհների նկատմամբ: Այս պարագայում «Խաղաղության խաչմերուկ» քննարկելը ժամանակավրեպ է: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայ ժողովրդի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Մյուս կողմից՝ ունենք բառացիորեն «եռացող» տարածաշրջան: Իսրայելը (և ոչ միայն նա) ամեն կերպ ցանկանում է մեր հարավային հարևան Իրանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանին: «Ռազմական ոլորտի մասնագետ չեմ, բայց, այնուամենայնիվ, իրանական բանակը տարբեր չափանիշներով գերազանցում է Ադրբեջանի բանակին: Այս իմաստով նա դժվար թե համարձակվի Իրանի նման երկրին հարվածներ հասցնել: Տեղի ունեցող իրադարձությունները կցանկանայի կապել ադրբեջանա­-արցախյան հակամարտության հետ: Չեմ կարող պնդել, որ Արցախն Ադրբեջանին տալը լրիվությամբ Արցախի և Հայաստանի քաղաքական ղեկավարության կամքով կամ համաձայնությամբ է եղել: Միջազգային ասպարեզում ստեղծվեց մի մթնոլորտ և այնպես արվեց, որ Ադրբեջանը կարողանա տիրել Արցախին, ընդ որում, կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարի համար սա ինչ-որ առումով երազի պես մի բան էր, որ նա Արցախի մասով հասավ այս արդյունքներին:

Բայց հիմնական խնդիրը փաստորեն այն էր, որ Իսրայելը կարողանա այդ տարածքները որպես հարթակ օգտագործել՝ այնտեղ իր ռազմական ներկայությունն ունենալու համար: Կա տեղեկություն, որ, օրինակ՝ Ջրականի հատվածում Իսրայելն ունի ռազմական ներկայություն: Իհարկե, նա հերքում է դա, Ադրբեջանը նույնպես ասում է, որ նման բան չկա: Հնարավոր է, որ սա ուղղված լինի հենց Իրանի դեմ: Չեմ կարծում, որ Ադրբեջանն ինքն իր նախաձեռնությամբ, իր սպառազինությամբ, զինուժով հարվածներ կհասցնի Իրանին: Այդ տարածքն ավելի շատ կարող է օգտագործել Իսրայելը՝ Իրանին հարվածներ հասցնելու նպատակով»,-հավելում է քաղաքագետը:

Հայաստանն իրադարձությունների կիզակետում է և հիմա, կարծես, ավելի շատ է զգում Արցախի՝ որպես թիկունքի ֆիզիկական բացակայությունը: «Արցախը Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել յան սահմանների համար վահանի դեր է կատարել: Որպեսզի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները լինեին ամուր, պաշտպանված, պետք է թույլ չտային, որ այդ վահանը ճկվեր, իսկ հետո տապալվեր: Թույլ տրվեց, և վահանը ճկվեց ու տապալվեց: Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները թշնամու համար մերկացել են: Այս իմաստով այդ սահմանները հիմա դարձել են առավել խոցելի: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի հատվածներից թշնամին հեռու էր գտնվում մի քանի հարյուր կիլոմետր, հիմա այդ հեռավորությունը մի քանի մետրի է հասել: Թշնամին կանգնած է Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա: Հիմա ենք գնահատում, թե Արցախն ինչ արժեք է ունեցել: Հիմա ուզում եմ խոսքս ուղղել նաև այն ծնողներին, մարդկանց, որոնք տարիներ շարունակ, նաև Կենտրոնական զինվորական հավաքակայանի առջև միտինգներ էին անում, թե մեր երեխաներն ինչո՞ւ պետք է Արցախում ծառայեն:

Այ, սրա համար պետք է ծառայեին: Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզի բնակիչները կարողացել են 2530 տարի շարունակ իրենց տան դռներն առանց կողպելու գիշերը հանգիստ քնել: Բոլորս ենք հիշում, թե ինչպես նախորդ տարի թուրքը մտավ Սյունիք և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանեց: 2018 թ.-ից առաջ՝ վերջին 25 տարվա ընթացքում նման դեպք եղե՞լ է: Հիմա բոլորս մեր կաշվի վրա զգում ենք, թե Արցախն ինչ դեր է կատարել: Արցախը առաջին հարվածը պատրաստ է եղել վերցնել իր վրա և թույլ չտալ, որ թշնամին հասնի Հայաստանի հյուսիս-արևել յան սահմանները: Վարչակազմի քաղաքականությունը կարելի է քննադատել, բայց այս պարագայում նաև խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք հարց էին բարձրացնում, թե ինչու իրենց երեխաները պետք է Արցախում ծառայեն»,-եզրափակում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 31.3 միլիարդով. Պապոյան Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»Չեչնիայում գործարկվել է Ռուսաստանում առաջին արևին հետևման համակարգով արևային էլեկտրակայանը Ապագա ընտրություններում հաղթող ուժերը․ Վահե ՀովհաննիսյանՀետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ»Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ»ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»Պատգամավորները չեն միջամտել. «Փաստ»Հայ պատանի թավջութակահարի տպավորիչ ելույթը Չինաստանի ազգային օպերային թատրոնում. «Փաստ»Ներթիմային նոր զարգացումներ. «Փաստ»Մենք քաղաքական «տանիք» փնտրելու կարիք չունենք. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է տարածվող լուրերը. «Փաստ»Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ»Առաջարկի ընդունումը կարող է կանխել մեր հայրենակիցների հավելյալ աղքատացումը․ «Հայաստանը ես եմ»-ի՝ պահանջը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության խաղային լիգայի շրջանակներում կազմակերպված ֆուտզալի առաջնությունում հաղթած թիմն Արցախից էրԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԼավ հիշում եք, որ «հեղափոխության» առաջին ամիսներին, երբ մարդկանց մոտ էյֆորիկ վիճակները շատ բարձր էր, խոստանում էին ամեն գնով հասնել բուհերի ապաքաղաքական վիճակի Լրատվամիջոցը հերքել է «Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի» վերնագրով հոդվածը. բնակելի թաղամասը ընդերքի խնդիր չունի«Երաժշտություն հանուն ապագայի» hիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում «Ներկայացման ժամանակ կանացի հագուստով դուրս եկա բեմ, հայրս տեսավ, նյարդայնացավ, կեսից դուրս եկավ». Անդրանիկ Հարությունյան Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Փեզեշքիանը Բաքվում կմասնակցի COP29-ին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Ռուսները հայտնել են պատերազմում «դադարի» մասին. ի՞նչ է հայտնիԼիբանանի հայ համայնքը Գագիկ Ծառուկյանի ուշադրության առանցքում«Հայ պարարվեստի լեգենդների տոհմածառը». յոթանասունից ավելի պարային խմբեր մեկ բեմում Անհաբեր սպասում ենք համատեղ աշխատանքին. Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահին Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Ցեղասպանության ճանաչումը մեզ համար անվտանգային նշանակություն ունի. Արմեն Մանվելյան Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն՝ առավել արժեքավոր և երկարակյաց ծառերՄոսկվայում գեներալ է ձերբակալվել. ո՞վ էԿան տուժածներ և զոհ Առաջին արևային էլեկտրակայանը տիեզերքում կգործարկվի 2030 թվականին Մոլդովական խորամանկություն. ինչպես հաղթել ընտրություններում՝ սփյուռքի շնորհիվ Վիճաբանություն՝ Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է Անդրանիկ Քոչարյանի հարցը կքննարկեն այս շաբաթ Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել Այսօր Վրաստանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին 19-ամյա Թաթուլ Ղ․-ն, 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, 50-ամյա Գոհար Խ.-ն և 77-ամյա Ռաֆիկ Ն․-ն մահացել են Մենք կրկին կլինենք անհաղթահարելի․ ԾառուկյանՈւշիի ոլորաններում բախվել են «Range Rover»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կան 1 զոh ու 1 վիրավnրԻսրայելը սահմանափակում է մարդասիրական օգնության առաքումը Գազա24 ժամ ջուր չի լինի Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան Կարևորելով գիտության դերն ու որակյալ կրթությունը` ԶՊՄԿ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Մայր բուհի հետ Պլանային անջատումներ՝ 10։00-ից