Երևան, 24.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ» Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. Պուտին Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան Ինչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»


ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նաև գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն են, քանի որ այն ունի աշխարհում ամենամեծ ազդեցությունը, ամենախոշոր տնտեսությունը, ամենազարգացած տեխնոլոգիական սեկտորը և ամենահզոր ռազմական ուժերը։ Եվ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծից շատ հարցեր են կախված։ Դրա համար էլ աշխարհի տարբեր մասերում ուշի ուշով հետևում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացներին։ Նախագահի թեկնածու Հարիսը, չնայած որոշակի արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, հիմնականում հավատարիմ է մնում գործող նախագահ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը այն համատեքստում, որ շարունակելու է աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում և համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։
 
Մինչդեռ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոս և հույս չդնեն, որ ԱՄՆ-ը պետք է միշտ ապահովի իրենց անվտանգությունը։ Այս ամենի արդյունքում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներսում կարող են խորանալ տարաձայնություններն ու ֆրակցիոնիզմը։ Մյուս կողմից էլ՝ մամուլի հրապարակումների համաձայն, որոշակի ԵՄ պաշտոնյաներ այնպիսի դիրքորոշում են հայտնում, որ Թրամփի հաղթանակը իրենց համար ավելի օգտակար է, քանի որ առիթ է տալու մտածել Եվրոպայի համար ինքնուրույն պաշտպանական համակարգի մասին, որը հնարավորություն կտա դիմակայել առկա մարտահրավերներին։ Տնտեսական առումով ևս եվրոպացիներն անհանգստանալու առիթ ունեն Թրամփի ընտրվելու դեպքում, քանի որ արդեն նրա պաշտոնավարման մեկ ժամկետը ցույց է տվել, որ Թրամփը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարելու և տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար բարձրացնելու է մաքսատուրքերը նաև ԵՄ-ից որոշակի արտադրանքի ներմուծման համար։
 
Լատինական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես ուշադիր հետևում են: Թրամփի երկրորդ վարչակազմը կարող է վերսկսել լարվածությունը միգրացիայի և առևտրի շուրջ՝ ազդելով հատկապես Մեքսիկայի և Կանադայի վրա: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընտրության դեպքում էլ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվելու է, ինչը պայմանավորված է տնտեսական մրցապայքարով և Թայվանի հարցում Չինաստանի մտադրությունները զսպելու հանգամանքով։ Ուստի, անկախ նրանից, թե նախագահի որ թեկնածուն է հաղթանակ տանելու, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին շարունակվելու է, իսկ համագործակցությունը Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների հետ խորանալու է։ Արևմուտքը շարունակելու է Չինաստանին զսպելու համար օգտագործել այնպիսի միջազգային հարթակներ, ինչպիսիք են Քառակողմ անվտանգության երկխոսությունը (QUAD) և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը։
 
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձելու է ավելի խոր փոխգործակցության դաշտ ստեղծել Հարավային Ասիայում Չինաստանի հիմնական մրցակցի՝ Հնդկաստանի հետ։ Բայց եթե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ վարչակազմը համեմատաբար մեղմ դիրքորոշում է որդեգրելու Չինաստանի նկատմամբ, ապա Թրամփի հաղթանակը խոստանում է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Պեկինի նկատմամբ, երբ կվերսկսվի ինտենսիվ տնտեսական մրցակցությունը և, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, առևտրային պատերազմը։ Իսկ այսպիսի իրավիճակը կարող է ազդել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա՝ ազդելով նաև կապիտալի, ապրանքների ու ծառայությունների հոսքերի վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները ստիպելու են ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ գտնել չինական արտադրության համար՝ արագացնելով մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման համաշխարհային միտումը:
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ապա իր փոխնախագահ եղած ժամանակ Հարիսը շարունակական աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողություններին հակազդելու և Եվրոպայի անվտանգության առումով ԱՄՆ-ի գործուն մասնակցության հարցում: Այս մոտեցումը շարունակվելու է նաև նրա ընտրության պարագայում, և այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ձևավորված լարվածության ֆոնի թուլացում պետք չէ ակնկալել։ Այլ հարց է, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի հարցում։ Նա հիմնական շեշտը դնում է պատերազմի դադարեցման ջանքերի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գրավված տարածքները կարող են այդպես էլ մնալ Ռուսաստանին։ Ու, ընդհանրապես, Թրամփը դեմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության շարունակմանը։ Նրա թիմն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացման կամ հարկատուների կողմից վճարված միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարները կարող են ավելի նպատակային օգտագործվել։
 
Պարզ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվելքի միջավայրն ազդելու է նաև մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։ Ուստի, կարևորվում է նաև այս մասով ԱՄՆ հայկական համայնքի գործունեությունը։ Ամերիկահայերի քվեն ևս կարող է վճռական լինել ընտրությունների վերջնական արդյունքի հարցում։ Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփն անդրադառնում է Արցախի թեմային՝ ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, ապա նաև հեռախոսազրույց ունենում Արամ Ա կաթողիկոսի հետ։ Բայց այս ամենը արտաքին քաղաքականության տեսանկյունից կապիտալիզացնելու խնդիր կա։ Առավել ևս ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հետ սերտորեն աշխատելու և կապեր հաստատելու խնդիր կա՝ հաշվի առնելով ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև այն հանգամանքը, որ նրանց ձայները Կոնգրեսում կարող են վճռական նշանակություն ունենալ մեր շահերին առնչվող որոշումների ընդունման համար:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Այսօր առավել քան երբևէ հայ առաքելական եկեղեցին ունի իր հետևորդների համախմբման և աջակցության կարիքը. Նաիրի ՍարգսյանԱրցախի հոգեբանների միության վերածնունդն ու առաջին հավաքը՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում Կրծքով պաշտպանելու ենք Մայր Աթոռը. Արմեն ՄանվելյանՇրջանառության հարկն այսօր ահռելի մեծ է, մենք կնվազեցնենք. Հրայր ԿամենդատյանՍամվել Կարապետյանի տան բակից տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել«Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է Ամիր Նադերին Կրակոցներ՝ Գյումրիում. կասկածյալը հայտնի է քրեական պատմություններով Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս Իսրայելը հարվածել է Իրանին՝ Ֆորդոյի ուրանի հարստացման կայան տանող ճանապարհներն արգելափակելու նպատակով ԶՊՄԿ-ն նոր գործընկերություն է սկսում Սյունիքի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան / Teach for Armenia» կրթական ծրագրի հետ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ Ստեփանավան քաղաքում անցկացվեց MMI արևելյան մարտարվեստի 9-րդ միջազգային մրցույթը Լոռեցիները խիստ դժգոհ են սելավից կրած ավերածությունների դիմաց փոխհատուցումներից. Մենուա Սողոմոնյան Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթություններըԵրեկ «ՀայաՔվեի» եվրոպական շրջագայության շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպում ունեցանք Ժիլբեր-Լյուկ Դեվինազի և Գևորգ Քեփենեկյանի հետ․ Չալաբյան Փառք Աստծո, եկեղեցին շատ ավելի բարձր է կանգնած, քան քաղաքականությունն է. Նաիրի Սարգսյան Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը Նավթի գները կտրուկ աճում են Արարատ Միրզոյանը մեկնում է Չինաստան Ավստրալիան կկառուցի աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը Մեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո Հաղորդավարուհի Անժելա Հարությունյանն ու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի եղբայրն ամուսնացել են Յուրաքանչյուր անձ, եթե 100% համոզված չէ իր արտահայտած մտքին կամ տարածած տեղեկության ճշմարտացիությանը, պարտավոր է ԼՌԵԼ․ Մհեր Ավետիսյան Երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել. Հայկ ԿոստանյանՀունիսի 1-20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար Պետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը. Գարեգին Բ Այստեղ ենք, պատրաստ ենք և կալանավորվել, և նահատակվել. Հայր Ասողիկ Հայաստանը միանում է Չարլի Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի նվիրված համաշխարհային ցուցադրությանըԻրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինԻրանն առաջին անգամ Իսրայելի դեմ օգտագործել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ«Nissan»-ը վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաներիԷրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիԱստրախանի մարզում արևային էներգիայի արտադրության մեջ միլիարդավոր ռուբլիներ կներդրվեն. կհայտնվի ևս մեկ արևային էլեկտրակայան Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին