Երևան, 08.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակը՝ Հայաստանում Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ» Սիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ» «Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ» Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ» Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ» «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ» Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»


Ավիացիոն ոլորտի տխուր վիճակը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար խորհրդակցություններ ու քննարկումներ են տեղի ունեցել, բայց այս ուղղությունն այդպես էլ, ինչպես ասում են, խելքի չի գալիս։ Չկան խոշոր հայկական ավիաընկերություններ, մեր օդանավերի պարկը հիմնականում հին է, իսկ գործող հայկական ավիափոխադրողներն էլ շատ ցածր որակի ծառայություններ են մատուցում ու միջազգային շուկայում մրցունակ չեն։ Միաժամանակ բողոքներ կան, որ Երևանի միջազգային օդանավակայանում ծառայությունների գները շատ բարձր են, և սա այն պարագայում, երբ շատ մեծ ուղևորահոսք չկա, ու հարկ է այնպիսի ճկուն գնային քաղաքականություն վարել, որ գրավի ուղևորներին։

Մյուս կողմից էլ՝ ուղևորահոսքի պակասը պայմանավորված է նրանով, որ չկան համապատասխան ենթակառուցվածքներ։ Եթե լինեին այդ ենթակառուցվածքները, ապա Հայաստանը կարող էր նաև տարանցիկ ուղի դառնալ տարբեր ավիափոխադրողների համար, քանի որ մեր երկրի դիրքը բարենպաստ է՝ հաշվի առնելով, որ գտնվում ենք արևելքն արևմուտքին, հյուսիսը հարավին կապող ճանապարհների վրա։ Հաջորդ խնդիրն այն է, որ միջազգային ավիացիոն պահանջների ստանդարտները չեն պահպանվում, դրա արդյունքում էլ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է հայտնվել մինչև հիմա, և քայլեր չեն ձեռնարկվում այս իրավիճակից դուրս գալու համար։ Համապատասխան մասնագետների պատրաստումը ևս բավարար մակարդակի չէ։

Մյուս խնդիրն ավիացիոն ուղիների դիվերսիֆիկացումն է, հատկապես երբ մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտություն կա։ Դա հնարավորություն կտա կրճատել մի շարք երկրներ ուղևորման ընթացքը, ինչը կգրավի նաև այլ երկրներից ուղևորներին։ Հայաստանի ներսում ևս ավիացիոն կոմունիկացիաների զարգացման խնդիր կա։ Միայն «Զվարթնոց» օդանավակայանի պոտենցիալը բավարար չէ, անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային տարբերակներ։ Բայց Գյումրու օդանավակայանը դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց, քանի որ չկան տարբեր թռիչքային ուղիներ, հիմնականում Գյումրուց կա՛մ դեպի Երևան են թռիչքները, կա՛մ էլ դեպի Ռուսաստան։ Այս օդանավակայանում չկան անհրաժեշտ զարգացած ենթակառուցվածքներ, որոնք կհեշտացնեն թռիչքները։ Նույնը վերաբերում է նաև Կապանի օդանավակայանին։ Մտահոգիչ է, որ թռիչքների թիվը բավական քիչ է։

Օրինակ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է Երևան-Կապան-Երևան ընդամենը 12 չվերթ։ Նշված ժամանակահատվածում Երևանից Կապան է մեկնել 41 ուղևոր, հակառակ ուղղությամբ՝ 55 ուղևոր: Այնինչ, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ ավելի ինտենսիվ թռիչքներ իրականացվեն Կապանի ու Երևանի միջև, որի արդյունքում կապն ավելի արագ ու հարմարավետ կդառնա։ Բացի դրանից, շատ կարևոր է, որ Կապանի օդանավակայանը նաև միջազգային նշանակություն ստանա։ Այն նաև ռազմավարական նշանակություն ունի։ Բայց օդանավակայանն արդիականացնելու և նշանակությունը միջազգային մակարդակի բարձրացնելու ուղղությամբ քայլեր չկան։ Անգամ Իրանի ներկայացուցիչներն են հուշում, որ Հայաստան-Իրան կապի ապահովման համար կարող են օգտվել Կապանի օդանավակայանի ընձեռած հնարավորություններից։ Ադրբեջանին ոչ միայն անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի կապերը դրա միջոցով կարող են ամրապնդվել, այլև այն, որ Կապանի օդանավակայանը կարող է նաև ռազմական նպատակների ծառայել։

Օդանավակայանները նաև անվտանգային հարցի բաղկացուցիչ մասն են՝ ոչ միայն ռազմական ավիացիայի կիրառման, այլև անօդաչուների բազայի ստեղծման ու ԱԹՍ-ների փորձարկման ուղղությամբ։ Կապանի օդանավակայանն այս տեսանկյունից կարևոր աշխարհագրական դիրքում է։ Բայց անօդաչուների բազայի ստեղծման շուրջ աշխատանքներ չեն տարվում։ Ժամանակին իշխող ուժի բարձրաստիճան պաշտոնյաներն այնպիսի ԱԹՍ-ներ էին փիառ անում, որոնց օգտակարության աստիճանը իրական պայմաններում շատ ցածր է։ Ինչպե՞ս է ստացվում, որ Իրանը, պատժամիջոցների տակ գտնվելով ու տեխնոլոգիաներին հասանելիություն չունենալով, այնպիսի ԱԹՍ-ներ է ստեղծում, որոնք կարող են իրավիճակ փոխել։ Դրանց օգտակարության գործակիցը տեսել ենք Ուկրաինայում ընթացող պատերազմում։ Իսկ իրանական անօդաչուների պատսպարման համար հատուկ ստորգետնյա բազա է ստեղծվել։ Հայաստանի դեպքում կա անհրաժեշտ չափի ինժեներական միտք, իսկ արևմտյան զարգացած տեխնոլոգիաներն էլ հասանելի են, բայց ոլորտում իրական տեղաշարժ չկա։ Երկիրը մնացել է Հնդկաստանից որոշ անօդաչուներ գնելու հույսին, այնինչ այս տարիների ընթացքում կարելի էր շատ մրցունակ արտադրանք տալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակը՝ Հայաստանում Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը Զիդանը ցանկություն չունի ժամանակավոր մարզիչի կարգավիճակում վերադառնալ «Ռեալ» Կապանում բախվել են «Toyota»-ն ու «Shacman»-ըՉկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերիԻլոն Մասկի նեյրոնային ցանցն արդեն հասանելի է բոլորին Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը (տեսանյութ)Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Արտյոմ Կանևսկոն»՝ Արտյոմ Հարությունյանը ու նրան ուղեկցողները Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր Ավետիսյան«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». ԷմմիԹրամփն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Ուկրաինայի հարցում համատեղ մոտեցում ունենալու հնարավորությունը Սուպերլիգայի նախագիծը մի քանի մոլորեցված մարդկանց մտքերում է․ ՊՍԺ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի ՍարգսյանՀայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` ՀՀ շահերը պաշտպանելու. պատգամավոր Նորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՊետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց Ցանկապատ արևային վահանակներից Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»Փաշինյանը արևմտյան սադրանք է. ո՞վ կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. «Փաստ»Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիա, Վրաստան, ո՞վ է հաջորդը. «Փաստ»«Նարեկի ուժն է ինձ փոխանցվել, չէր ուզի ինձ ընկճված տեսնել». Նարեկ Օհանյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ»«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)