Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ» Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ» Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ» Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ» Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ» Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ» «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)


3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)

TV

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:   

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է  պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։

Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն:

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը  շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ»Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ Անդադար տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին