Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ» Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ» Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ» Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ» Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ» «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Թրամփի դիրքորոշումը, ինչպես նաև նրա կադրային որոշումները կարող են խնդիրներ ստեղծել Բաքվի համար. «Փաստ»


Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը

Հասարակություն

Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Ucom-ն այս տարի հանդես է գալիս որպես  գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Միջոցառման անցկացման ու նպատակների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել են  միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Հայաստանում գիտատեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար ՀՀ կառավարությունը հատկապես կարևորում է  հետազոտությունների և մշակումների՝ R&D ուղղության զարգացումը։ Վերջին շրջանում դրան են միտված նաև օրենսդրական մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ R&D աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Եվ, բնականաբար, առավել արագ արդյունքներ կգրանցեն այն գիտնականները, հետազոտողներն ու կազմակերպությունները, որոնք կառաջարկեն   AI գործիքներով լուծումներ, իսկ հաջողություններ կգրանցեն այն կառավարությունները, որոնք կկարողանան ճիշտ օգտագործել արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները՝ կարևորագույն պայման համարելով նաև AI-ի զարգացման հետ եկող ռիսկերին դիմակայելու համար հակազդեցություն ունենալու հնարավորությունները», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

«Դեռևս 2019 թ. Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել էր արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի և ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում, և ԱԲ-ի համատարած կիրառումը շուտով կդառնա իրականություն՝ հաշված տարիների ընթացքում։ Արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա հատկապես արդյունաբերության, կառավարման և կրթության ոլորտներում։ Այն, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական մյուս ոլորտները, առաջիկա տարիներին կլինի առանցքային՝ երկրի տնտեսությունում և մեր առօրյա կյանքում։ Կշահեն այն ընկերությունները և պետությունները, որոնք կգտնվեն տեխնոլոգիական առաջընթացի առաջնագծում և կստանան առավելություն գլոբալ մրցունակության ասպարեզում։ Մարդկային կապիտալն ու տաղանդները կլինեն առանցքային գործոններ՝ հաջողության ճանապարհին», - իր ողջունի խոսքում ասել է Արմեն Բալդրյանը։ 

«Այս թվային դարում շատ կարևոր է հետևել բոլոր նորամուծություններին, հետ չմնալ միտումներից։ Կարծում եմ շատ օգտակար են այսպիսի հանդիպումները, որոնք թույլ են տալիս փորձով փոխանակվել, գաղափարներով կիսվել, նոր կապեր ձեռք բերել։ Ucom-ը որպես հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերություն, որն ուղիղ կապ ունի բարձրագույն տեխնոլոգիաների հետ, ուրախ է թե՛ աջակցել և թե՛ մասնակցել նման նախաձեռնությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 7-րդ անգամ ենք կազմակերպում Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Ամեն տարի ընտրում ենք այնպիսի թեմա, որն այդ ժամանակահտվածի համար ամենաարդիականն է, մարտահրավերներով լին, բայց միևնույն ժամանակ բոլորիս համար հետաքրքիր։ Այսօր բոլորն են խոսում Արհեստական բանականությունից, դրա հետևանքներից և ազդեցությունից։ Մենք հրավիրել ենք տարբեր ոլորտների և ուղղությունների էքսպերտների, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով և տեսլականով, այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենա տնտեսության և կրթության վրա Արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները։ Վստահ ենք, որ շատ հետաքրքիր և հագեցած օր է մեզ սպասում, նաև հաջորդ օրը ունենալու ենք B2B հանդիպումներ մեր էքսպերտների հետ։ Սիրով հրավիրում ենք բոլորին», - ասել է իր խոսքում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի երեք ելույթներն ու երեք պանելային քննարկումները նվիրված են լինելու հետևյալ թեմաներին՝ Industry.ai, Invest.ai և Impact.ai։ 

Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու՝ «Infosys» ընկերության հիմնադիր, ՀՀ պետական մրցանակի 2023 թվականի դափնեկիր Նարայանա Մուրթին  և Կենտրոնական և հյուսիսային Եվրոպայում գործող SIEMENS EDA-ի տնօրեն Սաշա Ահնեն։

Նշենք, որ գագաթնաժողովի ինովացիոն գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որը միջոցառման շրջանակում կազմակերպում է մասնավոր հատվածի համար B2B ձևաչափով հանդիպումներ՝ խթանելու գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառությունն ու նպաստելու նոր գործարար կապերի ստեղծմանը։

Միջացառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։ Գործընկերների թվում են նաև EasyPay, Visa, Synopsys ընկերությունները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Staffmedia-ն։

Միջոցառման մասնակցությունը անվճար է՝ հաստատված տոմսերով։ Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ՝ https://bit.ly/3M2rcLT։ 

Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»Առաջին անգամ մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ. «Փաստ»Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»Պահեստազորի փոխգնդապետին քաղաքական նկատառումներով թույլ չեն տվել մտնել հոսպիտալ. «Փաստ»Հայաստանում հիմնվել է ոչ օլիմպիական մարզաձևերի միություն Ռոնալդոն նշել է այն ֆուտբոլիստի անունը, որն ապագայում մեծ աստղ կդառնա Կուրսկում իրավիճակը մոտ է հանգուցալուծմանը․ Պեսկով «Հեզբոլլահը» հայտարարել է Սիրիային աջակցելու մասին Արմավիրում հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ) Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը Անահիտ Սիմոնյանը դիմել է ոճափոխության Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ) Խոսենք փաստերով. Ինչո՞ւ ապրել Հայաստանում և ինչպե՞ս ապրել վարչախմբին հեռացնելուց հետո Մասկը Թրամփի վերընտրվելու համար ծախսել է առնվազն 260 միլիոն դոլար. CNN Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ Վինիսիուսն ու Ալաբան վերսկսել են մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը Թիրախը, իհարկե, Դամասկոսն է. Էրդողանը՝ Սիրիայում իրավիճակի մասին ՌԴ-ում առգրավվել է 570 կգ կոկաին՝ նախատեսված ԵՄ տեղափոխման համար (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով Ձեր այցը պատմական է. Հայաստանը ձեռքը մեկնել է ԱՄՆ-ին. Պենտագոնի ղեկավարը՝ Պապիկյանին ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել ռուսական մի շարք ակումբների վրա Երեւանը տոնում է Լեւոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար «Կոլեկտիվ»՝ տարօրինակ ու զվարճալի կերպարներով. Արման Մարությանը նոր սիթքոմ է նկարում Սա իրավունքների իրացման հարց է, ոչ թե ստամոքսի կամ փողի խնդիր. արցախցիների խնդիրը չի լուծվում Սա գավառական մտածողությամբ բռնապետություն է․ Հովհաննես Իշխանյան Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը Այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց. Հրանտ Մելիք-Շահնազարյան Փաշինյանը Կանադայի վարչապետի հատուկ բանագնացի հետ հանդիպմանն ընդգծել վերջինիս դերը Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում Շենգավիթում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել (տեսանյութ) Մարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա Սողոմոնյան Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըAMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսին Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը. Ավետիք Չալաբյան Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիՌոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ Անդադար տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան Բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ, փոխշահավետ հարաբերություններ ունենալ․ Մենուա Սողոմոնյան