Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»


Զինվորին բանակից ազատելու դիմաց 13․000 դոլար․ 8 անձ դատարանի առաջ է

Հասարակություն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով հիմքեր ստեղծելու համար մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, տալու, պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի, ինչպես նաև կաշառքի պատրվակով գումար ստանալու և կոռուպցիոն բնույթի այլ հանցանքներ կատարելու դեպքեր:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Գ. Մ.-ն մտադրվել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում իր որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը և այդ նպատակով դիմել է իր մտերիմ, ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Բ. Հ.-ին, ով համաձայնել է օժանդակել համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու հարցում: Դրանից հետո, տեղեկանալով, որ իր ծանոթի ընկերը՝ Ա. Մ.-ն, մտերիմ հարաբերություններ ունի Երևանում գործող բժշկական կենտրոնների մեկի բժիշկ Ս. Հ.-ի հետ, իր ծանոթի միջոցով դիմել է Ա. Մ.-ին՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը վերոհիշյալ բուժհաստատության բժիշկների միջոցով կազմակերպելու համար:

Այդ նպատակով Ա. Մ.-ն հանդիպել է բժիշկ Ս. Հ.-ի հետ, ով պատրաստակամություն է հայտնել քննարկել զորակոչիկին կեղծ հիվանդության հիմքով 13.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Այնուհետև զորակոչիկի հայրը 2023 թվականի հունիսի 17-ին Բ. Հ.-ին փոխանցել է հիշյալ կաշառքի գումարը, որը վերջինս իր հերթին փոխանցել է Ա. Մ.-ին:

2023 թվականի հուլիսի 26-ին Բ. Հ.-ն Ա. Մ.-ին տեղեկացրել է, որ նրա որդուն տարկետում են տրամադրել զինվորական ծառայության զորակոչից: Սակայն քննությամբ պարզվել է, որ Ս. Հ.-ն զորակոչիկին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու գործընթացը կազմակերպելու համար իրականում որևէ իրավասու պաշտոնատար անձի չի դիմել և կաշառքի միջնորդության պատրվակով պայմանավորված գումարը՝ 13.000 ԱՄՆ դոլարը, Ա. Մ.-ից չի պահանջել ու ստացել, իսկ վերջինս այդ գումարն օգտագործել է սեփական կարիքների համար՝ դրանք տանուլ տալով խաղատանը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ զորակոչիկ 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակում հետազոտման նպատակով, ուղեգրվել է վերը նշված նույն բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մ.-ն կրկին հանդիպել է Ս. Հ.-ին և քննարկումներ ունեցել վերջինիս հետ, ապա զորակոչիկի հորը՝ Ա. Պ.-ին տեղեկացրել, որ հնարավոր է նրա որդու՝ զինվորական ծառայությունից ազատելու հարցը վերջնական լուծում ստանա:

Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար, ինչը բժիշկ Ս. Հ.-ն ընդունել է և 2023 թվականի հուլիսի 3-ին Ա. Մ.-ի միջոցով ստացել զորակոչիկի հոր կողմից տրված 300 ԱՄՆ դոլար կաշառքը:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դիմաց «B» և «C» կարգերի վարորդական վկայական տրամադրելու երկու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Ս. Կ.-ն Ա. Մ.-ից ու ևս մեկ անձից Ա. Ա.-ի միջոցով ստացել է ընդհանուր 600.000 ՀՀ դրամ կաշառք՝ որի դիմաց ՃՈ տեսուչը, առանց հիշյալ անձանց՝ տրանսպորտային միջոց վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները ստուգելու, վերջիններիս տրամադրել է վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արաքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձի՝ այդ թվում՝ Ա. Մ.-ին, բժշկական կենտրոնի բժիշկ Ս. Հ.-ին, վերջիններիս օժանդակած Բ. Հ.-ին և Ս. Մ.-ին, ինպես նաև ՃՈ տեսուչ Ս. Կ.-ին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Իրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՎաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել