Երևան, 23.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի Ո՛չ ներկա փուլում, ո՛չ էլ կանխատեսելի ապագայում առաջընթացի համար էական նախադրյալներ չկան. «Փաստ» ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնությունների. «Փաստ» «Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Ե՞րբ պետք է անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք հարկային մարմին ներկայացնեն տարեկան անձնավորված հաշվարկները. «Փաստ»


«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կյանքի կոչվող ցանկացած նոր նախաձեռնություն կարևոր է դառնում յուրաքանչյուրիս համար: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդները փորձում են փոփոխությունների, հայրենաճանաչության, ազգային մշակույթի տարածման գործում կարևոր տեղ զբաղեցնել: Վերջերս սոցիալական ցանցերում պարբերաբար հանդիպում էի «ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հրապարակումներին: Պարզեցի, որ այն ստեղծվել է 2024 թ.-ի հուլիսի 1-ին՝ «IT In Villages» ՀԿ-ի կողմից: Նախաձեռնության նպատակն է մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը: Այս պահին նրա գործունեությունը կենտրոնացված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում՝ ցանկացողների մասնակցության բաց հասանելիությամբ: Նախաձեռնության շրջանակում իրականացվում են ամենամսյա ազգային պարուսուցումներ, պարբերական մշակութային միջոցառումներ և պարատոններ: Համագործակցում են «Մենք» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ։ Հարցազրույցի մեր առաջարկն ընդունեցին և իրենք էլ առաջարկով հանդես եկան. ցանկանում են հարցազրույցն իրենց ամբողջ թիմի անունից և մասնակցությամբ լինի: Անսովոր առաջարկ էր, բայց սիրով համաձայնեցինք:
 
-Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել նման նախաձեռնություն, խոսենք գաղափարի մասին:
 
-«ԱրԱրի» մշակութային նախաձեռնության հիմքը դրվեց 2024 թ.-ին, երբ նկատեցինք, որ, չնայած Հայաստանի ազգային մշակույթի և ժառանգության արժեքը բարձր է, այն դեռևս չի տարածվում այնքան լայնորեն և խորությամբ, որքան պետք է լիներ, հատկապես մարզերում և գյուղերում: Մշակութային միջոցառումների մեծ մասը իրականացվում է Երևանում, և մարզաբնակները շատ հաճախ հնարավորություն չեն ունենում մասնակցելու: Մեր նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և զարգանա համաչափորեն՝ լինեն ավանդական պարեր, երգեր, ձեռագործ աշխատանքներ, թե պատմական արժեքներ։ Ցանկացանք ստեղծել այս ծրագիրը, որպեսզի խրախուսենք մարզերին՝ ավելի լավ հասկանալ մշակութային ինքնությունը և սովորեցնել նոր սերունդներին այն արժեքները, որոնք իրենց հասանելի չեն եղել թե՛ պատմության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բնակավայրի տեղակայման պատճառով։ Պարից ստացած ոգին ու էներգիան դրականորեն ազդում են հոգեբանության վրա: Մեզ համար կարևոր է, որ պարով կրթենք փոքրերին, պատանիներին, փորձենք ազդել երիտասարդների ու մեծերի հոգեբանության վրա, սնենք միասնության, հայրենատիրության և հայրենասիրության սերմերով, ստեղծենք որակյալ արժեհամակարգ, որը կփորձի լուծել հայրենիքի առջև ծառացած խնդիրները:
 
-Ի՞նչ գործունեություն եք ծավալում, ինչպե՞ս եք ցանկանում մարզերում և գյուղերում տարածել ազգային մշակույթը, ինչո՞ւ է սա կարևոր:
 
-Տասնմեկ պարուսուցում ենք իրականացրել Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում, ևս մեկը` «ԹՈՒՄՈ»-ի այգում։ Պարուսուցումների մուտքը միշտ ազատ է բոլորի համար, մասնակցությունն՝ անվճար, պարուսույցները մասնակցում են կամավոր ձևով: Սեպտեմբերի 14-ին իրականացրել ենք «Սար Արի» արշավ-պարատոնը Արագածի հյուսիսային պատ՝ Ռապի լճում, որին մասնակցել է ավելի քան 100 քայլորդ տարբեր մարզերից։ Այս ամենն իրականություն է դառնում աջակիցների, համախոհների ու մեր գործունեությանը հավատացողների շնորհիվ: Ազգային մշակույթ տարածելը չի սահմանափակվում միայն պարուսուցումներով: Մեր լավագույն օրինակն է «Սար Արի»-ն: Գաղափարակից սերունդներ քայլում էին ու խոսում հուզող հարցերից, քննարկում մտքեր, պարում ու երգում առանց կոմպլեքսների: Ամեն ինչ իրական էր՝ զգացմունքները, տպավորությունները, ժպիտները, տարիքով ավելի փոքրին օգնելու ցանկությունը, ծանր ուսապարկի տարողունակությունը թեթևացնելու պատրաստակամությունը, մի քանի մետր ձգվող շարքի համաչափ կանգն ու շարժը: «ԱրԱրին» միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք, ու դա չի ներառում միայն 1-2 միջոցառման մասնակիցներին: Ամեն «Հեյ»-ի, «Հիրուր Խեդ»-ի, ափ ափի Մշխ Խըռի ու Կարնո քոչարիի մեջ միասնություն կա, որն էլ հենց «ԱրԱրին» է: Մի ժողովուրդ, մի ընտանիք:
 
-Կա՞ հետաքրքրություն ձեր նախաձեռնության հանդեպ, ինչպե՞ս եք չափում այդ հետաքրքրվածությունը:
 
-Այո, հետաքրքրություն կա, հատկապես երիտասարդների շրջանում։ Հետաքրքրությունը չափում ենք տարբեր ձևերով՝ պարբերական հարցումներին, պարուսուցումներին, արշավպարատոններին և միջոցառումներին մարդկանց մասնակցության քանակի, սոցհարթակներում ակտիվության, ինչպես նաև դրական արձագանքների և կարծիքների միջոցով։Պարուսուցումները ավարտվում են այնպիսի արդյունքներով, որ մարդիկ ցանկություն են հայտնում մասնակցելու ևս մեկ անգամ, ինչը մեզ համար կարևոր ցուցանիշ է։ Բաց ենք համագործակցությունների համար և ուրախ ենք լսել առաջարկներ: Այս պահին համագործակցում ենք «ՄԵՆՔ» ԿՄՀԿ-ի և «Քաջաց» մշակութային նախաձեռնության հետ:
 
-Որո՞նք են ձեր նպատակները առաջիկա 2, 3, 5 տարվա համար:
 
-Մեր նպատակները համախմբվում են երկու հիմնական ուղղությամբ՝ պահպանել հայկական մշակույթը և տարածել այն հայության և միջազգային մակարդակում: Երկու տարվա ընթացքում նպատակ ունենք ծավալելու մեր գործունեությունը նոր մարզերում և գյուղերում, միևնույն ժամանակ ստեղծելով ավելի շատ համագործակցություններ պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ, որպեսզի մեծացնենք մեր ծրագրերի հասանելիությունը, որպեսզի հասարակությունը հասկանա, ընդունի, խրախուսի և մասնակիցը դառնա մեր գործունեությանը: Երեք տարվա ընթացքում ցանկանում ենք կազմակերպել ավելի լայնամասշտաբ պարատոններ, արշավներ և մշակութային միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ավելի մեծ հանրային իրազեկվածության։ Մարզերում «ԱրԱրողների համայնք» ունենալը կնպաստի ուժեղ ՄԵՆՔ-ի ձևավորմանը: Հինգ տարվա հեռանկարով մեր նպատակն է ստեղծել «Հայկական մշակույթի գրադարան»՝ թվայնացված պլատֆորմ, որտեղ կտեղադրվեն հայկական արվեստի, գրականության, պատմության և մշակույթի վերաբերյալ բաց հասանելիության նյութեր։ Նման նախագիծը թույլ կտա պահպանել մշակույթը և հասանելի դարձնել այն բոլորի համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են նրանք գտնվում աշխարհում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Պետք չէ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ». Ռոմելա Սարգսյանը՝ բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նորից խաղալու մասինԱսել եմ իմ հարազատներին, որ երազում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում. ՌաֆինյաՎաղարշապատում հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա (տեսանյութ)Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահԶուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Եթե Իսրայելը հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, Թեհրանը հարվածին մեղսակից կհամարի ԱՄՆ-ին և իրավական պատասխանատվություն կկրի դրա համար. ԱրաղչիԹանկագին երիտասարդներ, հիշեք՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքներին․ Մհեր ԱվետիսյանՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 112 անօդաչու Նաիրի Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին՝ Վերջին զանգի կապակցությամբՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ԱԳ նախարարի անդրադարձը Մայիսի 9-ին Հայաստանում անցկացված Անմահ գնդի ակցիային Քաղաքացիներիս քերելով են բյուջե լցնում «Հրապարակ». Չմտածեք, թե գրպանում պատրաստի թեկնածուներ ունենք,  հեսա հանելու ենք՝ կոզրի տուզի պես չախենքԹշնամին և գերեզմանը պիտի ստանան իրենց պատիժը. Հրայր ԿամենդատյանՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմ»-ից․ ինչ է պատահել Շուրջ 20 ժամ ջուր չի լինի Այսօր Ալեքսանդր Արզումանյանի Վերջին զանգն է Խաղաղության համաձայնագիրը չպե´տք է կապիտուլյացիա լինի. Մենուա Սողոմոնյան Ընդդիմությունն ԱԺ-ում պետք է ճգնաժամ առաջացնի. Ավետիք Քերոբյան Բառեր չկան՝ նկարագրելու ձեր աշխատանքի կարևորությունն ու ձեր առաքելության իմաստը հայ ժողովրդի ինքնության պահպանման և հարատևման գործում․ Մհեր Ավետիսյանի ուղերձն ուսուցիչներին Նոր մրցույթի հաղթող ճանաչվելուց հետո կհայտարարվի շինարարության մրցույթ, որից հետո էլ հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն. Հայկ ԿոստանյանԲանակում ծառայելն օրենքով դառնում է «զապադլո» ՔՊ-ն պատրաստվում է վարչության ընտրություններին. թեժ է լինելու Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան Չպատրաստվել նախորդ ընտրություններին. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Հրազդանում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ալիևին արձագանքում են ԱԳՆ խոսնակի մակարդակով ԶՊՄԿ-ն գրավիչ գործատու է․ Կապանի Պոլիտեխնիկի մասնաճյուղում հանքարդյունաբերության մասին քննարկում էր Թրամփի նախագիծը հարված է հասցրել արևային էներգիային Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում Փաշինյանն այս յոթ տարում որևէ խոստում չի կատարել. Լևոն Արշակյան «Հրապարակ». Ասում են` իբր էս ի՞նչ հարց եք տալիս, կա՞ մարդ, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին Սամվել Բաբայան, քո «արկեր չտվեց, գնա Վազգենին զանգիր» հեքիաթը արժե այնքան, որքան քո այս հերթական ինքնագովազդի փորձը․ Միքայել Գրիգորյան Հայոց Ցեղասպանության թանգարանում ներկա գտնվեցինք ավստրացի լրագրող Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի շնորհանդեսին. Չալաբյան ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կենտրոնակայանի մոտ կրակոցներ են հնչելՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայությունՌուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Էրդողանն ասել է, որ մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկար)110,000 դոլար. Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը Պարտադիր զինծառայության անցնելու սահմանային նոր տարիք կսահմանվի«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմելԲանակում 1 ամիս ծառայության դիմաց վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա դիմաց՝ 18 մլն դրամ. նախագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում (տեսանյութ)Իրան-ԱՄՆ բանակցությունների 5-րդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Հռոմում Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ ԶաքարյանՖլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ. պաշտոնական ՊԷԿ-ի հոսանքազրկման մասին ՀԷՑ-ը նախապես ծանուցել էրՄոսկվայում Փաշինյանը չկարողացավ առանձին հանդիպել Պուտինի հետ. Արմեն ՄանվելյանBahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրելՈրևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան