Երևան, 19.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Ռուսական մասնաբաժինը հայկական զենքի շուկայում վաղ թե ուշ կվերականգնվի՞. «Փաստ» Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու հիմնական քաղաքական ռեսուրսը առճակատումն է. «Փաստ» «Շարունակում եմ սպասել Վահեիս, դա է ինձ ապրեցնում». Վահե Թորոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 24-ին, «տուն վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ» Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ»


ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան

Քաղաքական
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված “իրական և պատմական” հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ընդդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները:
 
Վաղուց ակնհայտ է, որ “իրական և պատմական” հայրենիք կեղծ թեզի շուրջ ճամարտակող երիտասարդներին սորոսական և այլ գրանտային-ապազգային գաղափարներով "զինելը" համահունչ է այն պարտություններին ու ողբերգությանը, որն ապրել է հայ ժողովուրդը: 2018թ-ից այդ քաղաքական դաստիարակությունն օգտագործվեց Հայաստանի ազգային շահերի դեմ՝ գերագույն նպատակ հռչակելով ասֆալտա-տոնածառային շահը և կուշտ փորով անհայրենիք ապրելը: Հենց այդ թեզին էլ մատաղ արեցին ամբողջ Արցախը, 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, մի ամբողջ սերնդի հերոսական պատմությունը և այլ կարևոր արժեքներ:
 
Մի բան փաստ է. աշխարհը քայլ առ քայլ վերադառնում է դեպի ազգային շահեր, դեպի պահպանողականություն, դեպի ազգերի ինքնության և ինքնիշխանության առաջնահերթություն, դեպի ազգային և համամարդկային դիմագծերը պահելու քաղաքականություն, դեպի արժանապատվություն, հեղինակություն, ինչպես նաև ազգային էլիտաներ ստեղծելու անհրաժեշտություն: Նեոլիբերալիզմը, դրա ծնած արժեքային ճգնաժամն ու Աստծո ստեղծած Մարդու տեսակի ձևախեղումներն աստիճանաբար պարտություն են կրում:
 
Ի տարբերություն կենդանական աշխարհի՝ մարդը պետք է ունենա իր սեփական ազգային պատկանելությանը տեր կանգնելու կարողություն: Մարդը պետք է ունենա հայրենիք, պետք է ունենա ինքնություն, իրեն բնորոշ մշակույթ, իր հոգևոր ներաշխարհը, իր պատմական հիշողությունը, իր ազգային հերոսներին, իր ազգային առանձնահատկությունները՝ առանց այն գերադասելով մյուս ազգերին:
 
Աշխարհը կրկին փորձում է վերադառնալ իր բնական վիճակին: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը, այդպիսին է Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Ճապոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Սերբիան և շատ այլ երկրներ: Այդպիսին է Վրաստանն ու վրաց ժողովրդի՝ իմ կարծիքով ճիշտ ընտրությունը: Այդպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում, Ավստիրայում և այլ երկրներում:
 
ԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Այն հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսն ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն: Դոնալդ Թրամփի Ամերիկան իմ կարծիքով կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:
 
Հայաստանի պետական կառույցներն անելիքներ շատ ունեն, և նախ պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը: Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունն ու վստահությունը իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի ու մյուս բարեկամ երկրների մոտ: Պետք է վերադառնալ ազգային շահերի օրակարգ և պատմության աղբանոցը նետել վերջին տարիների քաղաքական ցինիզմի, համազգային պառակտումների ու օտար լիբերալիստական կամ թուրքամետ կարտելաների սպասարկման օրակարգերը:
 
Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ազգային-հոգևոր արժեքները, նախկին ձեռքբերումներն ու ներկա իրավունքները հնարավորություն են տալիս համաշխարհային նոր փոփոխությունների ֆոնի վրա, տարածաշրջանում ստանալ գործառույթ և կրկին դառնալ կարևոր գործոն՝ այնպես ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր: Այդ կերպ է միայն հնարավոր վերականգնել երաշխավորված անվտանգությունը, երկարատև խաղաղությունը, կայուն զարգացումն ու ազգային արժանապատվությունը:
 
Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան: Քանի դեռ կա քաղաքական ուժը, քանի դեռ պայքարում է իր գաղափարների ու ազգային ծրագրերի համար՝ այն և՛ ներկա է, և՛ ապագա: Հայաստանում Աստծո կամոք և ի հեճուկս իշխանությունների ու նրանց մանկլավիկների՝ ազգային-պահպանողական ուժերը կան: Վստահ եմ, որ նրանք ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության կարողությունների վերակագնման և դեպի Արցախ հայության վերադարձը համաշխարհային օրակարգ բերելու գործում:
 
Անցյալին, որի գլխավոր դերակատարներից մեկն ինքն է եղել, Ռոբերտ Քոչարյանն ընտրեց նայել մի անկյան տակ, որը ցավոք ավելի ձեռնտու է գործող ռեժիմի շահերին, քան պատմական ճշգրտությանը. Միքայել ԳրիգորյանՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ է համարվում․ Նաիրի ՍարգսյանՍպասարկուն սուրճի չի հրավիրում. դա անում է տանտերը. վիզը ծռած Փաշինյանը Տիրանայում տանտեր չէր Ամեն հայի ամոթն է Փաշինյանի քաղաքական գոյությունը. Նաիրի ՍարգսյանՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանում Հարկային բարձրացումները բերում են գնաճի, գնաճը աշխատավարձի նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է աղքատացման, աղքատացումը բերում է արտագաղթի, արտագաղթն էլ իր հետ բերում է երկրի դատարկման․ Նաիրի Սարգսյան Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար «ՀայաՔվեի» աջակցությամբ կայացավ երաժիշտ, երգահան Տիգրան Ավետիսյանի «Հասկենի» ալբոմի շնորհանդեսըՀույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմ համախոհների և ընկերների հետ ծաղիկներ խոնարհեցինք Երևանի Պասկևիչի կիսանդրու մոտ․ Մհեր Ավետիսյան Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում Կյանքից հեռացել է Յուրի Գրիգորովիչը Որոնողական աշխատանքները երկու շաբաթ հետո դադարեցվո՞ւմ են․ ի՞նչ է կատարվում Մարմարիկում ՀՀ-ն պետք է ճիշտ գնահատի տարածաշրջանային բալանսը. Մենուա Սողոմոնյան ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են՝ ինչու է Լավրովն այցելում Հայաստան Չինական ինվերտորները կարող են բացասաբար ազդել էլեկտրացանցերի աշխատանքի վրա Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է«Եվրասիան» այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարանRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվում Ակտիվիստին ծեծած թաղապետը 20 օր անց հրաժարական տվեց «Հարկն այն բանը չէ, որ կարող ենք չվճարել ու դա աննկատ մնա». Սիրուշոն արձագանքել է իր հասցեին հնչած մեղադրանքներին Ուկրաինայի ապագայի համար վճռորոշ շաբաթ է. ֆոն դեր Լեյեն Հերթական 1-ին պատվավոր մրցանակը՝ այս անգամ էլ գիտական լուսանկարների մրցույթում. Ադրինե ԹորոսյանԽաղաղության պայմանագիր չի լինելու․ Քոչարյան Կապանի թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն ուսուցիչների հետ այցելել էին ԶՊՄԿ քիմիական լաբորատորիա Առաջնորդի կոչումը վաստակում են ազգային կյանքում ունեցած գործունեությամբ՝ սեփական հայրենիքին ու ժողովրդին ծառայելու միջոցով․ Մհեր Ավետիսյան «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր միջպետական բանակցություններին, ներառյալ թշնամաբար տրամադրված պետությունների հետ․ Ավետիք Չալաբյան Ժողովրդի մեծ մասն այսօր հանապազօրյա հացի խնդիր ունի. քաղաքացի Վարչախումբը տիրոջ փնտրտուքի մեջ է. Արմեն Մանվելյան Այսօր հրապարակն առաջնորդ ունի, ե՛ս եմ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ Ծառուկյան Մխչյան գյուղի դպրոցում արձանագրված միջադեպը ոչ միայն սարսափելի հանցագործություն է, այլ՝ մեր կրթական համակարգի խորը ճգնաժամի հայելային արտացոլում. Մանե ԱրշակյանԱհաբեկչություն՝ Կալիֆոռնիայում. կա 1 զոհ, 4 վիրավորԶովաբեր, Փարաքար, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Դդմաշեն, Ծաղկունք, Գագարին, Վարսեր, Գոմաձոր, Լճաշեն բնակավայրերում հայրենակիցներիս ներկայացրեցի ծրագրերի մասին. Մհեր ԱվետիսյանՎատիկանում պատրաստվում են Հռոմի պապի գահակալության արարողությանըԳագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ) «Լեմանա ՊՐՈ»-ն ձեռք է բերել արևային էլեկտրակայան ՌԴ-ն գիշերն Ուկրաինան գրոհել է 273 անօդաչուով Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսրայելը նոր թափով է սկսել ռմբակոծել Գազան. զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտումԻրանն ու Չինաստանն կընդլայնեն համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԵվրոպացի առաջնորդները գիտակցում են Վրաստանի հետ շփվելու անհրաժեշտությունը. Իրակլի ԿոբախիձեԵս դադարեցրի պատերազմը Պակիստանի և Հնդկաստանի միջև, դա կլիներ միջnւկային պատերազմ․ ԹրամփԱՄՆ Միսսուրի և Կենտուկի նահանգներում մոլեգնում են ուժգին փոթորիկներ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար