Երևան, 16.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բան է նախգիծը, մի բան է փաստը: Երկու տեսանկյունից պետք է մոտենալ բյուջեի նախագծին՝ ինչ է նախատեսվում և ինչպիսին կլինի փաստը, որի ամրագրումը ժամանակի խնդիր է, բայց այսօր ունենք որոշակի նախադեպային պաշար, որը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, եթե ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ, ապա գոնե ընդհանուր բնութագրական: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ հարց ենք ուղղում 2025 թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
 
«Ե՛վ նախատեսվածի մասով, և՛ նախադեպից եկող ակնկալվող փաստի մասով բյուջեն խնդրահարույց է: Նախատեսվածով մեր բյուջեի հիմքում դրված է բավականին ճշգրտված, համեստ տնտեսական աճ: Ընդ որում՝ համեստ ոչ թե Հայաստանի տնտեսության պոտենցիալի, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի տեսանկյունից, այդ պարագայում մեր տնտեսության պոտենցիալը 4,5-5 տոկոսանոց աճ է ենթադրում, այլ համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների՝ ընդհուպ մինչև երկնիշին ձգտող տնտեսական աճերի հանգամանքը: 2025 թ.-ին ունենք բավականին համեստ նախատեսված տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ հարկային եկամուտների, ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերի աճն ավելի արագ, քան բյուջեի եկամուտների աճը, իսկ դա ենթադրում է, որ նախատեսվում է նաև դեֆիցիտի աճ:
 
Հարկային եկամուտները հիմնականում հաշվարկվում են տնտեսական գործունեությունից, տնտեսության իրական հատվածից սպասվող հնարավոր հարկային եկամուտների հիման վրա, այսինքն՝ ինչ գործունեություն, մոտավոր ինչպիսի հավաքագրում է ենթադրում, դրանով նախագծում են, նախատեսում են եկող տարվա հարկային եկամուտները և այլն: Մեր պարագայում խնդիրն այն է, որ հարկային եկամուտների նախատեսված աճը, կարծես թե, առավելապես պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածից ակնկալվող ավելացված արժեքից եկող հարկային եկամուտներով, այլ հարկային վարչարարության խստացմամբ և բավական մեծ խտացմամբ: Ունենք հարկային դրույքաչափերի ավելացում, բավական խստացումներ: Սա տնտեսության համար առանձին խնդիր է: Տնտեսական աճի հիմքում դրված է ավելացված արժեքի ստեղծումը: Հարկային եկամուտներն ավելի բարձր են, առաջանցիկ տեմպերով ավելի առաջ են, հիմքում դրված է քաղաքականությունը, որը ենթադրում է ավելի շատ հարկահավաքում:
 
Իհարկե, այդտեղ օբյեկտիվորեն կարող է լինել նաև ստվերից դուրսբերումը, ստվերի դեմ քաղաքականությունը և այլն: Բայց ունենք 2024 թ.-ի հարկահավաքման նախադեպը, որը թերակատարված է՝ ինն ամիսների, առաջին կիսամյակի տվյալներով հարկերի հավաքման բավականին մեծ թերակատարում ունենք: Կա՛մ այստեղ ունենք ստվերի խնդիր, կա՛մ տնտեսության իրական հատվածում ավելացված արժեքի ձևավորման խնդիր: Երկուսն էլ, կարծես թե, մեզ մոտ կան: Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե որն է ավելի գերակա: Մակրոտնտեսական տեսանկյունից երկուսն էլ բավական խնդրահարույց են»,-ասում է Ամիրխանյանը:
 
Հաջորդիվ անդրադառնում ենք ծախսերի և դեֆիցիտի ավելացմանը: «Դեֆիցիտը պետական պարտքի ավելացում է ենթադրում: Պետական պարտքի ավելացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով բյուջեի վրա 2024 թ.ից սկսած պարտքի տոկոսագումարների և մայր գումարների, այն է՝ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող բավական մեծ գումարների բեռը: Դրա հաջորդաբար ավելացումը (2025 թ.-ին մոտավորապես 15 միլիարդի շեմի մասին է խոսքը) էլ ավելի մեծացնում է բյուջեից պետական պարտքի սպասարկման խնդիրները: Բյուջեի այն ծախսերը՝ ահռելի մեծ գումարներ, որոնք պետք է ուղղվեն առողջապահության, սոցիալական և այլ ծախսերին, ուղղվում են պարտքի սպասարկմանը: Գալով պարտքՀՆԱ հարաբերակցության հանգամանքին: Երկու կարևոր հանգամանք կա, որը դրական է ազդել այս ցուցանիշի վրա:
 
Առաջին՝ համախառն ներքին արդյունքի աճը, սա լավ է, բայց խնդիրն այն է, որ այդ ՀՆԱ-ի աճն ապահովվել է ոչ թե տնտեսական կարողությունների ավելացման, այլ արտաքին գործոնների ազդեցությունների հաշվին: Այդ գործոնները թուլանում են, ՀՆԱ-ի հետ կապված խնդիրները առաջիկայում խնդրահարույց են լինելու, ինչն արտացոլված է 2025 թ.-ին նախատեսված 5,6 տոկոսանոց՝ ավելի ցածր տնտեսական աճի թվի ներքո: Երկրորդ գործոնը, որը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բերել էր կառավարելի տիրույթ և բավականին լավ ցուցանիշի, դրամի արժևորումն էր արտարժույթի նկատմամբ: Սա ևս որոշակիորեն անկայունության հետ կապված խնդիր ունի, անընդհատ բարձրաձայնում են, ու պարտքը ավելանում է, բայց այստեղ ունենք կառավարելիություն, դա լավ կլիներ, բայց այստեղ ևս որոշակի անկայունություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:
 
2025 թ.-ի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը սոցիալական ծախսերն են: «Ֆինանսների նախարարը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ սոցիալական ծախսերի ավելացումն առավելապես պայմանավորված է բազային էֆեկտով, այդտեղ որակական փոփոխություն տեղի չի ունենում: Փորձենք պարզ օրինակով ներկայացնել: Չեն ավելանալու թոշակները, նպաստները, աշխատավարձը, այսինքն՝ բնակչության բազային եկամուտները չեն ավելանալու: Ի՞նչ է տեղի ունենում զուգահեռաբար: Բնակչության ծախսերն ավելանում են: 2025 թ.-ից մի քանի ուղղություններով ունենք շոկային թանկացումներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային տարբեր խստացումներ, վարչարարություն, որը գուցե առաջին հայացքից թվա՝ բիզնեսին է վերաբերում, բայց ապրանքների ինքնարժեքով և գնաճային դրսևորումներով անդրադառնալու է հասարակության լայն շերտերի վրա, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շարունակականություն, որը 2025 թ.-ից վարձու աշխատողներին, այսինքն՝ հանրության ավելի լայն շրջանակներին է ընդգրկում:
 
Հայտարարվում է, որ սա հարկման նպատակ չի հետապնդում, բայց հասկանալի է, որ դրա ներքո նաև հարկման ենթակա գումարներ են լինելու: Փաստն արձանագրում է, որ բնակչության հարկային ծախսերը, բեռն ավելանում են: Այս ծախսերի պարագայում ունենք բազային եկամուտների զրոյական աճ: Թեև սոցիալական ծախսերն առաջին տեղում են, բայց դժվարանում եմ 2025 թ.-ի բյուջեն սոցիալական անվանել: Հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի պարագայում շատ ավելի լուրջ է լինելու աղքատության հետ կապված խնդիրը: Այստեղ պետք է տարանջատել ոչ թե վիճակագրական, այլ փաստացի աղքատությունը, այդ թվում՝ նաև աշխատող աղքատների որոշակիորեն նոր ձևավորված կատեգորիան, որը մեզ մոտ կա վերջին տարիների ընթացքում»,-հավելում է փորձագետը: Ընդգծում է՝ այս ամենը նախատեսվում է 2025 թ.-ի բյուջեի նախագծով, 2024 թ.-ի բյուջեի նախադեպը թույլ է տալիս որոշակի նախատրամադրություններ ստեղծել, թե ինչ կկատարվի:
 
«2024 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Այդ տնտեսական աճը 2024 թ.-ի համար տարվա վերջին 2-3 ամիսների ընթացքում վերանայվել է դեպի նվազեցում, սահմանվել է 5,8 տոկոս: Սա նախատեսվածի թերակատարում է: Արձանագրվել են հարկային հավաքման թերակատարումներ պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծասխերի մասով առնվազն առաջին ինն ամիսների ընթացքում: Այսինքն՝ մի բան է նախատեսվածը, մի բան է դրա կատարումը: Վերջին տարիների պարբերաբար կրկնվող նմանօրինակ խնդիրներն առնվազն իրավունք են տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ»: Փորձագիտական հանրույթի դիտարկմամբ, 2025 թ.-ին պետությունը «հարկային տեռոր» է իրականացնելու իր քաղաքացիների նկատմամբ, խոսքը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Ինչո՞ւ են կառավարության քայլերն այսքան կտրուկ դարձել:
 
«Իմ պատկերացմամբ, գործ ունենք խուճապային գործողությունների հետ: Վերջին տարիներին գործ ունեինք դրական շոկերի հետ, որոնց մեկնարկից ի վեր փորձագիտական դաշտի մեր գործընկերները, բոլորս բարձրաձայնում էինք՝ սա շատ լավ է, բայց դա պետք է կապիտալիզացվի, հակառակ դեպքում կլինի շատ վատ: Մեր տնտեսության իրական հատվածում կան մտահոգիչ զարգացումներ, չնայած ունեցանք նաև երկնիշ տնտեսական աճ, գյուղատնտեսությունն անկումային է, առնվազն երկու տարի շարունակ հիմնականում սննդամթերքի և արտահանելի արտադրությունում տարեկան ամփոփիչ անկումային ցուցանիշներ ունենք: Ունենք արտահանման անգամներով աճ, որի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում վերաարտահանման գործոնով անցնող ապրանքատեսակներին, ունենք իրավիճակ, երբ ֆինանսների նախարարը խոսում է, որ վերաարտահանման գործոնը հանելու պարագայում հայրենական ծագման ապրանքների արտահանումը բացասական է:
 
Եթե արտահանումը բացասական է, ուղղակիորեն խնդիր ունենք արտադրության հետ:Երբ տնտեսությունը փոքր է, և խորությունը մեծ չէ, արտադրության մասշտաբները մեծացնել հնարավոր է միայն մասշտաբի էֆեկտի հաշվին: Մեր նման երկրների պարագայում մասշտաբի էֆեկտն ապահովվում է արտահանման միջոցով: Փոքր երկիր ենք, մեր սպառողները քիչ են, մեր շուկան նեղ է, հետևաբար ավելի շատ արտադրելու համար օդ ու ջրի պես պետք է ունենալ արտահանման շուկաներ: Այս պարագայում, եթե ունենք արտահանման բացասական ցուցանիշ, դա նշանակում է, որ հարվածի տակ է արտադրությունը: Դրա պատճառները ևս խորքային են, գալիս են առնվազն 2-3 տարի առաջվա պրոցեսներից և զարգացումներից հետո, հիշենք հանրային ծառայությունների սակագների թանկացումները:
 
Երբ տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի զարգացումներ, և արտաքին գործոններն էլ չեղարկվում են, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բյուջեի կազմակերպման համար իրականացվում են, կարծես թե, խուճապային գործողություններ հարկային վարչարարության տեսքով, ընդ որում՝ ոչ պոպուլ յար գործողություններ: Այս իշխանությունը հայտնի է այնպիսի ձեռագրով, այնպիսի հայտարարություններ և քայլեր անելով, որ եթե նույնիսկ վնասում են, բայց այդ պահին պոպուլ յար են և հանրությանն ականջահաճո, իրականացնում են: Հիմա տպավորություն է, որ անգամ ոչ պոպուլ յար, բավական խիտ, իրար մոտ գործողություններ են իրականացնում», - եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում հանդես կգա 18-րդ համարի ներքո Fastex-ն ու AKNEYE-ը՝ Աֆրիկայում Լեւոն Քոչարյանի մանդատը դնելու հարց չի քննարկվել եւ չի քնարկվելու. խմբակցության ղեկավար 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը կընդունվի մայիսի 20-ին. Մերց ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն Եթե պետությունը ծառն է, ապա ուսուցիչն այդ ծառի արմատն է․ Մհեր Ավետիսյան Նիկոլը գիժ չի, նա հակահայ ագենտ է. քաղաքացի Այն մասին, թե ինչու է մեզ պետք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Այսօր իշխանությունը կրթությունը փոխարինել է քարոզչությամբ, արժեքները՝ էժան պոպուլիզմով, իսկ երիտասարդներին մղում է հիասթափության ու արտագաղթի ճանապարհով․ Արմեն Հարությունյան Զելենսկին պատվիրակություն կուղարկի Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցելու. այն կգլխավորի Ուկրաինայի Պաշտպանության նախարար ՈւմերովըՄխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվելԱրտաշավանցի տղամարդու տանն ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)«Ինձ համար տղամարդը լսողն է, ոչ թե ենթարկվողը». Նազենի Հովհաննիսյան Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ստամբուլում ավտոբուսն ամբողջովին այրվել է երթևեկության ժամանակ Այնպես է ստացվել, որ մայիս ամիսը մեր ժողովրդի պատմության մեջ ամրագրվել է որպես հաղթանակների ամիս․ Արտակ ԶաքարյանԹրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինիԿսահմանվեն քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերըԵրևանում 2 անձ մթերային խանութից գողացել է վճարային տերմինալ և խոշոր չափի գումար«Թագուհու» կերպարը Հայաստանում՝ նյարդայնացրու և տիրիր«Վեստ Արմենիա»-ն հեռացվել է ՀՊԼ 2024/25 մրցաշրջանից և տուգանվել 2 մլն դրամով Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկըftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել «Զատիկ» արտ ֆեսթի ցուցահանդեսի բացումը Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Մհեր Ավետիսյանին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումների կազմակերպման գործում ավանդի համարԵթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ Կոստանյան