Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Վաղն էլ իր ընտանիքից ու սրբություններից կհրաժարվի․ Մանուկյանը՝ Փաշինյանին Չինաստանում հայտնաբերվել է կապիկի վիրուսի նոր բռնկում Վթարի պատճառով ջուր չի լինելու


Ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող «անապատի հարսնացուն». «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պալմիրան եղել է (արամերեն Թադմոր՝ արմավենիների քաղաք) ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։ Այն գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից՝ 240 կմ, Եփրատից՝ 140 կմ հյուսիս-արևելք)։ Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»։ Ներկայում Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ։
 
Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան, հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը (3-րդ դար)։ 2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայում քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։ Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ-ի մի քանի քաղաքներ, նաև Սանկտ Պետերբուրգն են բանաստեղծորեն անվանել Հյուսիսային Պալմիրա, իսկ Օդեսան էլ՝ Հարավային Պալմիրա։ Պալմիրայի մասին ամենահին հիշատակումները մեզ են հասել հնագույն Մարի թագավորության շրջանից։ Քաղաքը հիմնել է Միտաննիի արքա Կիրտան մ.թ.ա. 1500 թվականին՝ որպես արամեական հորդաների դեմ ընդլայնված պաշտպանության կառույց։
 
Նաբուգոդոնոսոր 2-րդ արքան Երուսաղեմի վրա հարձակվելիս ավերել է այն։ Շնորհիվ աշխարհագրական լավ դիրքի՝ այն կրկին վերաշինվել է և դարձել քարավանների իջևանատեղի։ Այնտեղ է գտնվել Պալմիրայի թագավորության մայրաքաղաքը՝ Սենատով, ժողովրդական հավաքներով։ Հռոմեացիները պարթևների դեմ պատերազմի ժամանակ (41 թվական) փորձել են գրավել Պալմիրան, բայց անօգուտ։ Տրայանոսի կառավարման շրջանում այն ամբողջությամբ ավերվել է հռոմեական զորքերի կողմից, սակայն Հադրիանոսը վերականգնել է այն՝ անվանելով Ադրիանապոլիս։ Կարակալլայի օրոք (մոտ 212 թվական) Պալմիրան հռչակվել է հռոմեական գաղութ և կառավարման հանձնվել սենատոր Սեպտիմիուս Օդենատին։ Պալմիրայի ամենահայտնի տիրակալը եղել է թագուհի Զենոբիան, որը զգալիորեն ընդարձակել է տերության սահմանները՝ ցանկանալով նույնիսկ հնազանդեցնել Հռոմին։
 
Զենոբիայի օրոք Պալմիրան հասել է իր փառքի գագաթնակետին։ Բայց դա կարճ է տևել։ Հռոմի կայսր Ավրելիանոսը, որոշելով կոտրել թագուհու հպարտությունը, 273 թվականին Պալմիրան ենթարկեցրել է իրեն։ Նա գերել է Զենոբիային, մայրաքաղաքը դատարկվել է և դարձել Հռոմեական Կայսրության մաս։ Հետագայում, չնայած փորձերին, քաղաքը իր նախկին փառքը չի վերականգնել և 744 թվականին ավերվել է արաբների կողմից՝ հետագայում դառնալով փոքրիկ բնակավայր։ Ներկայում քաղաքի ավերակները ձգվում են հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք՝ մոտ երեք կիլոմետր։ Ավերակները տարբեր ժամանակներից են մնացել։ Պալմիրայում ամբողջ հողը ծածկված է ավերված շինությունների քարերով, բեկորներով։ Երևում են եկեղեցիների, պալատների, սյունաշարերի, ջրանցույցների մնացորդներ։ Իսկ մոտակա բլուրներից մեկի գագաթին կա ուշ արաբական շրջանի ամրոց։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր ԱվետիսյանԹրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԵթե դու կողմ ես, ուրեմն ես էլ եմ կողմ. Էրդողանը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնումԿալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին հանդիպումը «Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)