Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ» Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»


Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին. Արտակ Զաքարյան

Բլոգ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:

ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։

Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։

Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը, միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։

Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ ավելի քան 3%: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։

Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չի բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպային մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար:

ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը “Սառը պատերազմի” վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար:

Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ:

Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար:
Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։ Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ “բոլորը նույն նավի մեջ են և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ):

Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմա-քաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում: Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում, Նիկոլի արկածախնդրությունն ու կիասագրետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան:

Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա:

Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱրժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ազգովի կհաղթահարենք այս տխուր շրջափուլը. Լիլիթ ԱրզումանյանՄեծ մեծ խոսելով չէ, պոռոտախոսությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում. Մհեր Ավետիսյան