Երևան, 20.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի Արդյո՞ք Ալիևը կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա». «Փաստ» «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ» Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»


Ադրբեջանը հարվածում է Հայաստանին տեղական ԶԼՄ-ների հոդվածների շնորհիվ

Հասարակություն

Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով հարձակվում է Հայաստանի վրա։ Հակառակորդ պետությունը լավ է հասկանում, որ չպետք է Հայաստանին հնարավորություն տա վերականգնել այն կորուստները, որ ունեցել ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում։ Հայաստան պետության վերականգնմանը խոչընդոտելու համար Ադրբեջանը ռազմական ուղղությանը զուգահեռ և հավասար իր թիրախում է պահում մեր պետության տնտեսությունը, քանի որ բանակի և պետության վերականգնման հիմքում առաջին հերթին տնտեսությունն է։

Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար իր թիրախում է պահում Հայաստանի տնտեսական կարևորագույն ճյուղերը։ Մինչև 2022 թվականը տնտեսական առումով Ադրբեջանի հիմնական թիրախը ԶՊՄԿ-ն էր, որը հազարավոր աշխատատեղեր է ապահովում քաղաքացիների համար, և որը նաև Հայաստան արտարժույթ բերող հիմնական ձեռնարկությունն է։ ԶՊՄԿ-ին թիրախավորելու համար Ադրբեջանն օգտագործում էր հայաստանյան այսպես կոչված բնապահպանների ելույթներն ու հրապարակումները։ Այդ կերպ Ադրբեջանն իր հակահայաստանյան քարոզչությանը տալիս էր հավաստիության պատկեր։

2022 թվականի փետրվարից հետո, երբ ռուս-ուկրաինական հակամարտությունը սրեց Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ու ռուսական շատ ընկերություններ հայտնվեցին պատժամիջոցների տակ, Հայաստանը մի քանի այլ պետությունների թվում դարձավ ռուսական շատ ապրանքների արտահանման հիմնական ուղիներից մեկը։ Հայաստանով երրորդ երկրներ օրինական ճանապարհով և մեթոդներով արտահանվում էին նաև ռուսական հումքով պատրաստված ոսկյա զարդեր։ Տնտեսական այս նոր հնարավորությունը Հայաստանում ապահովեց հարյուրավոր նոր աշխատատեղեր, և, որ ամենակարևորն է, միլիոնավոր դոլարներ հոսեցին Հայաստանի պետական բյուջե։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն ընտրեց իր հաջորդ թիրախը՝ օրինական ճանապարհով ներկրված ռուսական հումքով աշխատող հայկական ոսկերչական ձեռնարկությունները։ Ադրբեջանական կողմը սկսեց թիրախավորել Հայաստանի տնտեսության այս ճյուղը 2023 թվականի սկզբից։ Մինկսի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, թուրքական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող և ադրբեջանուհու հետ ամուսանցած Մեթյու Բրայզայի համահիմնադրած «‎Ջեյմսթաուն» հիմնադրամի ադրբեջանցի աշխատակից Օրխան Բաղիրովը դեռ մեկ տարի առաջ էր հակահայկական քարոզչական նյութ պատրաստել, որով փորձել էր ապացուցել, թե Ռուսաստանը ոսկու արտահանման հարցում Հայաստանի միջոցով խուսափում է պատժամիջոցներից։ Ադրբեջանական շահերը սպասարկողներն ավելի հաճախ հղում են տալիս հենց հայկական ԶԼՄ-ներին, որպեսզի բարձրացնեն իրենց քարոզչական նյութերի հավաստիություն։ Այս դեպքում էլ ադրբեջանցիները գործել են նույն սցենարով։ Բաղիրովն իր հոդվածում հիմնականում հղում է տալիս հայկական աղբյուրների։  

Ռուսական ոսկու նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից Հայաստանի միջոցով խուսափելու կեղծ թեման ադրբեջանցիներն այս տարվա հոկտեմբերին կարողացան հասցնել նաև Euronews։ Հոդվածի հեղինակը Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական խմբերի հետ կապ ունեցող Վլադ Օլտեանուն էր։

Ինչպես արդեն նկատեցինք, Ադրբեջանի համար հակահայկական քարոզչության լավագույն միջոցը հենց հայկական աղբյուրներին հղում տալով դա իրագործելն է։ Օրերս Հետքի և The Insider-ի համատեղ հոդվածը իրական ու ճոխ նվեր էր ադրբեջանական քարոզչությանը։ Ադրբեջանական քարոզչամեքենան լավագույնս օգտագործեց «Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում» վերտառությամբ հոդվածը։ Ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներում այն հրապարակվեց ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով։ Այդ հրապարակումները թարգմանվեցին ոչ առանց ադրբեջանական ձեռքի և տարածվեցին նաև ուկրաիանական լրատվամիջոցներում։ Եղան նաև ֆրանսերեն հրապարակումներ։

Հոդվածն ինքին որևէ հանցագործություն չի բացահայտում, քանի որ հոդվածագրի բնորոշմամբ՝ «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից գալիս է օրինական ճանապարհով, և հումքն այստեղ վերամշակվելով՝ դառնում է զարդ ու արտահանվում այնպիսի երկրներ, որոնք ռուսական ոսկու հետ խնդիր չունեն, ու չեն կարող պատժամիջոնցեր սահմանվել։

Պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազը Եվրոպա արտահանող Ադրբեջանն էլ մտահոգված չէ «կեղտոտ» ոսկու արտահանմամբ, այլ իր ռացիոնալ հաշվարկներցի ելնելով լավ է հասկանում, որ հայկական լրատվամիջոցներում հրապարակված այս նյութերը կարող է օգտագործել իր քարոզչական նպատակներով, և հաջողության դեպքում Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղին կհասցնի մեծ հարված, հարյուրավոր մարդիկ կդառնան գործազուրկ, տասնյակ միլիոնավար դոլարներ պակաս կհոսեն ՀՀ պետբյուջե։ Կարճ ասած՝ որքան Հայաստանի համար վատ, այնքան լավ Ադրբեջանի համար։ Այստեղ հարց է, թե հայկական ԶԼՄ-ներն ի՞նչ են շահում, երբ ադրբեջանական քարոզչամեքենային առատ նյութ են մատակարարում։

Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԱյսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՄհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար Վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր, դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին․ Մհեր ԱվետիսյանԱմիօ բանկը միացել է Arca Pay-ին Ավելի հետոյին պատրաստվելու համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը ԱՄԷ-ում կկառուցվի ամենամեծ շուրջօրյա արևային էլեկտրակայանը Մեր տարածաշրջանը նման է գիշատիչ գազաններով լցված մի անտառի, որտեղ, եթե առայժմ չենք կարող գայլ լինել, ապա գոնե ստիպված ենք դառնալ ոզնի, որ մեզ կուլ չտան․ ՀայաՔվեՆաիրի Սարգսյանը հանձնեց «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մրցանակներըԸնդդիմությունը պետք է լուծի քաղաքական առաջնորդության հարցը․ Դավիթ ՍարգսյանՀայաստան-ԱՄՆ փաստաթուղթը մեզ որևէ երաշխիք չի տալիս․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ․ ՀայաՔվեՀայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենաԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Իսրայելը սկսել է Ռաֆահի շրջանից իր զորքերը տեղափոխել Ֆիլադելֆիական միջանցք Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը WSJ. Թրամփը ցանկանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել Չինաստան Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)