Երևան, 16.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Սփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ Սավգուլյան Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ» Դաշնակցային հռետորաբանությունից դեպի վերահսկվող սառեցում. «Փաստ» Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ» «Էլ չեմ զանգելու, քեզ ու տղուս լավ կնայես, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես». ոստիկանության ավագ Վիգեն Միրզոյանն անմահացել է նոյեմբերի 5-ին Շուշիում, տուն «վերադարձել»՝ երեք ամիս անց. «Փաստ» «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Առաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»


Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենիքի համար անմահացած, պատերազմի բովով անցած, ռազմական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաները պետք է լինեն ոչ միայն պետության, այլ նաև հասարակության ուշադրության ու հոգածության ներքո: Կարևոր է աջակցել նրանց, թույլ չտալ, որ ընկճվեն դժվարություններից, հույս տալ ապագայի նկատմամբ, որում կարող ենք ինչ-որ բան փոխել՝ այսօր արդեն կրթությամբ ու գիտելիքներով զինելով երիտասարդներին: Մեր երկրում անլուծելի թվացող խնդիրներն ու դժվարությունները շատ են, բայց դա թևաթափ լինելու, անելիքը հետաձգելու պատճառ չէ: «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը կյանքի կոչեց «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների մրցույթը, որի արդյունքներն օրերս ամփոփվեցին, պարգևատրվեցին հաղթողներն ու մրցանակակիրները:

Նախաձեռնության անդամները վստահ են՝ կրթված հասարակությունն է ունակ ճիշտ որոշումներ կայացնելու, իր երկրի ապագան տնօրինելու, այդ նույն ապագայում ճակատագրական սխալներից խուսափելու: Կրթաթոշակների այս մրցույթում մասնակցելու համար «ՀայաՔվեն» մի քանի պարտադիր պայման էր առաջադրել: Եվ այսպես՝ անձը մասնակցել է մարտական գործողությունների, որի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել կամ զոհվել է, նրա ընտանիքի ուսանող անդամները կարող էին դիմել այս կրթաթոշակի համար: Կարող էին դիմել նաև այն ուսանողները, որոնք անձամբ էին մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, ավաղ, ստացած վիրավորումների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերել: Պարտադիր պայման է եղել նաև ուսանողների բարձր առաջադիմությունը և հանրային ակտիվությունը՝ հանրօգուտ աշխատանք, բարեգործություն, կամավորություն և այլն:

Այս կրթաթոշակը ստանալու համար «ՀայաՔվեն» ստացել էր 51 դիմում: Բոլոր դիմողները հրավիրվել էին հարցազրույցի, նախքան դա ստեղծվել է հինգ հոգուց կազմված հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել նախաձեռնության խորհրդի անդամները և նաև բարձր առաջադիմությամբ, քաղաքականապես ակտիվ մեկ ուսանող: Մրցույթի արդյունքում օրերս 16 ուսանող ստացավ «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակ, իսկ մյուս 35-ը՝ շնորհակալագրեր, խորհրդանշական նվերներ և առաջարկ՝ բարձրացնել առաջադիմությունը և մասնակցել «ՀայաՔվեի» մրցույթների հաջորդ փուլերին: «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանն ասում է՝ իրենք այս կրթաթոշակների սահմանմամբ երկու խնդիր են լուծել: «Մի կողմից՝ խրախուսել բարձր առաջադիմությունը, կրթությունը, զուգորդված հանրային ակտիվության հետ, մյուս կողմից՝ դա անել նրանց ընտանիքների համար, որոնք իրապես այդ կրթաթոշակների կարիքն ունեն, պայքարել են հայրենիքի համար, ցավոք, նաև սեփական կյանքի գնով: Ուզում ենք ցույց տալ, որ շնորհակալ ենք այդ ընտանիքներին, գնահատում ենք նրանց և բոլորս նրանց առջև պարտք ունենք, որը պետք է փորձենք բոլոր հնարավոր, խելամիտ միջոցներով հատուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը:

Ընդգծում է՝ «ՀայաՔվեի» այս և այլ նախաձեռնությունների առավել լայն նպատակը կրթված հասարակություն ունենալն է, քանի որ հայտնի փաստ է՝ պետությունների և հասարակությունների բոլոր ողբերգությունների հիմքում տգիտությունն է: «Կարծում ենք, որ մեր դժբախտությունների զգալի մասը գալիս է կրթության և ավելի ընդարձակ իմաստով աշխարհայացքի պակասից: Մարդիկ կան, որոնք ունեն ֆորմալ կրթություն, բայց իրենց աշխարհայացքը մնում է նախնադարում: Չեն կարողանում պարզ բաներն իրար հետ կապել, հետևություններ անել, չեն կարողանում «կշռել», թե որն է ավելի կարևոր՝ փողոցի ասֆա՞լտը, թե՞ կորցրած հայրենիքի մի հսկայական հատվածը: Ու ամենացավալին՝ շատերը մտածում են, որ կորսված հայրենիքն այն 120 հազար մարդու դարդն է, ոչ իրենցը: Հեմինգուեյն էր ասում՝ մի հարցրու, թե ո՞ւմ համար է զանգը ղողանջում, այն միշտ էլ քո համար է ղողանջում»,-եզրափակում է Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք․ Նարեկ ԿարապետյանԱնկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ ՓաշինյանԲյուջեից 3,5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անիԿրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. ՊեսկովԲանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Ուժեղ Հայաստան լինելու է․ Ռուբեն ՄխիթարյանՀամոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ ՓաշինյանՁեր մոտ պարտադիր չէ Հայկական շահը, ձեր մոտ պարտադիր է սերը թրքացման և գռանտներ լափելու հանդեպ․ Արսեն ՎարդանյանԻշխանությունն ապօրինությունների տրցակ ունի, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Տիգրան Աբրահամյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվելՈրքա՞ն պարգևավճար են ստացել առողջապահության նախարարությունում Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. ՄակրոնՁեռնտու՞ է շարունակել թատրոնը, որի անունը ձեր առաջնորդը դրել է «ինքնիշխանություն»․ Վահե ՀովհաննիսյանՓաշինյա՛ն, դու՛րս արի մեր գրպաններից․ «Մեր ձևով»Մոլորակի ամենաարագ տուրբիլյոնը. Jacob & Co.-ն ներկայացրել է God of Time-ը 8 միլիոն դոլարանոց Նոր Տարվա հետքերով. Աշոտ Մարկոսյան Պատասխանատուն ես եմ. Արբելոան խոսել է «Ռեալի» գավաթային ֆիասկոյի մասին Ջեռուցման գումարը խնդիր է․ Շիրազ Մանուկյանց 1 դրամ տարին․ Նարեկ ԿարապետյանՔիմ Քարդաշյանը ապշեցրել է նոր NikeSKIMS սպորտային կոշիկներով Պաշտոնական թվերի ֆոնին Հայաստանում աղքատությունը շարունակում է աճել․ Նաիրի ՍարգսյանՉնայած մենք դրական փորձ չենք ունեցել ԱՄՆ-ի հետ, դիվանագիտությունը, միևնույն է, շատ ավելի լավ է, քան պատերшզմը. ԱրաղչիԱմենինչ լսել էինք, բայց 4-րդ կարգի բանա՞կԱսք թալանչիների մասին․ Էդմոն ՄարուքյանԻրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP Մակերեսային, էմոցիոնալ գնահատականներով մենք չենք կարողանալու ճիշտ դիագնոզ նշանակել՝ ի՞նչ է կատարվում մեզանում, և հետևաբար չենք կարողանալու գտնել ճիշտ լուծումներ․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում թոշակառուները իրենց ծերությունը վայելելու փոխարեն գոյատևման պայքար են մղում․ «Մեր ձևով» Շտապ հեռացրեք Ասրյան Էդիկին, ինքը շարքային զինվորական էլ չի կարող լինել․ պահեստազորի փոխգնդապետ Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ Պապիկյա՛ն, քարտուղարիդ և ընտանիքիդ զորակոչի, հետո ուրիշների կանանց անցի․ պահեստազորի փոխգնդապետ Մեկ արտաքին ուժից կախվածությունը պետությանը տանում է փակուղի․ Ավետիք ՉալաբյանՄահացել է Գագիկ Եգանյանը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Որոշ հասցեներում ջուր չի լինի երկար ժամանակ Իշխանության նպատակը Եկեղեցու միասնությունը խարխլելն է․ Մենուա Սողոմոնյան2022 թ․ ադրբեջանական առաջխաղացումից հետո դիրքային հավասարակշռությունը խախտված է․ Ավետիք ՔերոբյանՀայաստանում չպետք է լինեն կարիքավոր բազմազավակ ընտանիքներ. «Մեր ձևով» շարժումԵ՞րբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն Ոչ խելացի բանակցելու արդյունքում՝ մենք բաց ենք թողնում պատմական հնարավորություն. Էդմոն ՄարուքյանՍփյուռքը Հայաստանի ամենահզոր ազգային դաշնակիցն է․ Արեգ ՍավգուլյանԼպիրշության մրցավազք. պաշտոնյաներն ահռելի պարգևավճարներ են ստացել ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար Իրանը կոշտ զգուշացում է արել Հայաստանին Ինչպես «մոդայիկ» դարձան լայն, ծալքավոր օձիքները և ինչու անհետացան . «Փաստ»Սևաքարցիները հին Նոր տարին նշեցին նոր հանդիսությունների սրահում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈՒՆՎԱՐԻ).Լեռնային Ղարաբաղ է մտցվել խորհրդային բանակ, հայտարարվել է արտակարգ դրություն. «Փաստ»Ում հրամանով հանձնեցին Սև լճի պաշտպանական տարածքները, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի «իրական Հայաստան» նախագծի ակունքները. «Փաստ»Ադրբեջանական խոսույթը ներթափանցել է հայկական իրականություն․ Աննա Կոստանյան