Երևան, 18.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Հայաստանն իսկապես ստիպված է լինելու լուրջ պատմական ընտրություն կատարել. «Փաստ» Շատ բան կախված կլինի բոլոր կողմերի կառուցողական երկխոսության պատրաստակամությունից. «Փաստ» «Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ» «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ»


Միջազգային և տարածաշրջանային նոր շրջադարձերի աղեղը. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային արենայում նոր շրջադարձեր են սպասվում։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը խոստանում է ինչպես կանխատեսելի, այնպես էլ անկանխատեսելի գործընթացներ, դրա համար էլ բազմաթիվ միջազգային դերակատարներ հիմիկվանից պատրաստվում են Թրամփի իշխանության գալուն, որը խոստացել է հանդես գալ ուժի դիրքերից և վերջ դնել պատերազմներին։ Սակայն մինչ հունվար ամիսը, այսինքն՝ նրա պաշտոնավարման սկիզբը, էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ, քանի որ Բայդենի վարչակազմը փորձում է որոշակի գործընթացներ արագացնել ու ինչքան հնարավոր է՝ շատ ականներ թողնել Թրամփի համար։ Այդպիսի քայլերից մեկն, օրինակ՝ Ուկրաինային թույլ տալն էր, որ հեռահար զենքերով հարվածի Ռուսաստանի խորքային օբյեկտներին։

Ու այդ հարվածներից հետո ռուսական կողմն էլ ի պատասխան կիրառեց նորագույն «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը՝ ընդգծելով, որ ժամանակակից պաշտպանության համակարգերն ի վիճակի չեն որսալ այն։ Ավելին՝ ՀԱՊԿ գագաթաժողովում Պուտինը սպառնաց «Օրեշնիկով» հարվածել Կիևի որոշումների կայացման կենտրոններին։ Արևմտյան լրատվականներն էլ, նկատի ունենալով հրթիռի ունեցած բնութագրիչները, նշեցին, որ ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ, որպեսզի ռուսական նոր հրթիռը խոցի Եվրոպայում ցանկացած կետ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայում սկսվեցին քննարկումներն այն մասին, որ բացառված չէ իրավիճակի սրացման դեպքում եվրոպական երկրների ու Ռուսաստանի միջև բախման հավանականությունը, ինչն էլ որոշակի խուճապային տրամադրությունների առաջացման պատճառ է դարձել։ Ռուսական կողմն էլ իր հերթին մեղադրում է արևմտյան երկրներին, որոնք ոչ միայն աջակցում են Ուկրաինային, այլև, անընդհատ սրելով իրավիճակը, մոտեցնում են միջուկային պատերազմի հավանականությունը։

Հասկանալի է, որ մինչև Թրամփի պաշտոնավարումը թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան փորձում են, ինչքան հնարավոր է, ամուր դիրքերում հայտնվել, որպեսզի բանակցությունների ժամանակ առավելություն ունենան։ Կիևը ձգտում է հեռացող Բայդենի վարչակազմից հնարավորինս շատ ռազմական օգնություն կորզել ու այդ սպառազինությունը կիրառել իր դիրքերը բարելավելու համար։ Իսկ ռուսական կողմի համար էլ գլխավոր խնդիրը Կուրսկի մարզից ուկրաինական ուժերին, որքան հնարավոր է, շուտ դուրս մղելն է։ Տեղեկությունների համաձայն, այս նպատակի համար ռուսական կողմը նաև հյուսիսկորեացի զինվորականներին է ներգրավում մարտերում։ Բայց մինչ ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է սրվել, ակտիվ զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքում։ Ամերիկյան կողմի միջնորդությամբ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար հաստատվեց, և տեղեկություններ են շրջանառվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս դադարը ժամանակավոր է, և այս հակամարտության կողմերը փորձելու են ժամանակն իրենց օգտին կիրառել վերախմբավորվելու և մատակարարումներ ստանալու համար։

Այլ հարց է, որ հետագայում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները կանխեն հակամարտության հետագա բռնկումը։ Սակայն Մերձավոր Արևելքում լիովին նոր զարգացում էր այն, որ Սիրիայի կառավարական ուժերի և «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման զինված կազմավորումների միջև սկսվեցին բախումներ, ու զինված խմբավորման ակտիվ հարձակումների արդյունքում Սիրիայի բանակի ստորաբաժանումները սկսեցին լքել իրենց զբաղեցրած դիրքերը։ Այն, ինչ կատարվում է Սիրիայում, առանձին քննարկման նյութ է: Պարզապես հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությանն աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Այս իրադարձություններն ավելի խորը դիտարկելու դեպքում կարող ենք տեսնել, որ Թուրքիան փորձում է օգտվել առիթից, Սիրիայում թուլացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դիրքերը, ու նրանց փոխարեն իր ազդեցությունը տարածել։ Ու Արևմուտքը պատրաստ է պարգևատրել Անկարային այսպիսի քայլերի համար։

Պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը վերջերս հայտարարեց, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։ Այնպես որ, ինչքան էլ համագործակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, միևնույնն է, Անկարան չի հեռանալու ՆԱՏՕ-ի ուղեծրից՝ վճռական պահերին թեքվելով դեպի Արևմուտք, ու ռազմավարական առումով իրենք մնալու են հակառակորդներ։ Նախօրեի սիրիական իրադարձությունները սա ևս մեկ անգամ հիանալի ապացուցում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին Ջո Բայդենը ևս 2,500 բանտարկյալի պատիժ է մեղմացրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրելՆահատակված զինծառայողին՝ «պարգևավճար»․ հայրը վրդովված է փնթի փաստաթղթերի պատճառով (տեսանյութ)Տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց արտաքին միջամտության. Փեզեշքիանը՝ Պուտինին Բեռնատարն ընկել է փոսըԵկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. երկու երիտասարդ ձերբակալվել է Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանըԿկարողանա՞ պարագլուխը դենացիֆիկացնել Հայաստանը՝ կորոշեն հայոց պատմության դպրոցական ուսուցիչները․ Դավիթ ՍարգսյանՄիայն հայ զինվորի անձնազոհության արդյունքում է պատերազմը տևել 44 օր․ Գրիգոր Գրիգորյան Մենք պարտավոր ենք իրականությանը նայել ուղիղ և կանգնեցնել մեր ժողովրդին ու պետականությանը դեպի անմարդկային հալածանքների տանող ճանապարհը․ Ավետիսյան700 հազարից ավելի մարդու կյանքը բարդացնում են Ավանեսյանին կհեռացնեն. ո՞վ կարող է նախարար դառնալ Փաշինյանի հերթական զիջումն Ադրբեջանին Ֆինն գիտնականները ստեղծել են ամենահզոր օրգանական արևային վահանակը Ինչու՞ «Սրբազան» շարժումը պրոռուսական չէԻնչու՞ ԱՄՆ-ն որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԲաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանՄեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՊապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալու Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ Հակառուսականության նոր ալիք Հայաստանում Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն ԳրիգորյանԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործություններըՄեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրըՆիկոլն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է նոր պատերազմ լինել․ Դավիթ ՍարգսյանFastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից «էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան ՋհանյանՇահագործման է հանձնվել աշխարհի ամենաբարձրադիր արևային էլեկտրակայանը