Երևան, 19.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքում Երկու իրականություն Երկու իրականություն Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»


Սիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիայում մոռացված քաղաքացիական պատերազմը վերսկսվել է, որով պայմանավորված՝ մի շարք մտահոգություններ են առաջ գալիս։ Առաջին մտահոգությունը փախստականներն են։ Սիրիական հակամարտությունը ժամանակակից փուլում ամենամեծ փախստականների ճգնաժամն է առաջ բերել։ Սկսած 2011 թվականից՝ սիրիական հակամարտության սկբնավորումից ի վեր, մոտավորապես 14 մլն մարդ լքել է իր տունը։ Իսկ ռազմական գործողությունների նոր օջախի բորբոքումն իր հերթին նշանակում է փախստականների նոր ալիք։ Մյուս մտահոգությունն այն է, որ Սիրիան վառոդի տակառ է արտաքին ուժերի համար։ Տարբեր երկրներ իրենց ռազմական ուժերն են տեղակայել Սիրիայում։ Ռուսական զինված ուժերը Սիրիայում ռազմաբազա ունեն: Ներկա են նաև իրանամետ զինված աշխարհազորայինները և Հզբոլահի մարտիկները։ Մոտ 900 ամերիկյան զինվորներ են գտնվում Սիրիայում, ինչպես նաև տասնյակ թուրքական զինվորականներ։

Իսկ Սիրիայի երկնքում օպերացիաներ են իրականացնում իսրայելական կործանիչները։ Այս բոլոր միջազգային խաղացողները ներգրավված են սիրիական հակամարտության շրջանակում, և բոլորն էլ այնտեղ ունեն իրենց առանձնահատուկ ստրատեգիական նպատակադրումները։ Ռուսաստանը և Իրանը կռվում են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանության համար և ամեն կերպ աջակցում են նրան, իսկ Թուրքիան աջակցում է Ասադի դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին։ Արևմուտքը ևս աջակցում է Ասադի իշխանության դեմ պայքարող ուժերին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆը թիրախավորում է ծայրահեղական խմբավորումներին։ Այնպես որ, գործ ունենք տարբեր և միմյանց հակասող նպատակադրումների հետ, ինչն էլ Սիրիայում իրավիճակն ավելի պայթյունավտանգ է դարձնում։ Երրորդ մտահոգությունը կապված է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման հնարավոր վերածննդի հետ։ Պետք է հիշել, թե ինչ գործընթացներ տեղի ունեցան անցած տասնամյակի ընթացքում։

Սիրիական քաղաքացիական պատերազմը հանգեցրեց անկայունության և քաոսի։ Եվ «Իսլամական պետության» ծայրահեղական խմբավորումներն օգտագործեցին այս քաոսն ու անկայուն իրավիճակն առաջխաղացում ունենալու համար։ Տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության ներքո՝ այս ահաբեկչական կազմակերպության գրոհայինները հայտարարեցին, թե ստեղծում են խալիֆաթ։ Ու ինչոր մի պահի «Իսլամական պետության» զինյալները վերահսկում էին անգամ Սիրիայի տարածքի մեկ երրորդը՝ տարածելով իրենց ահաբեկչական գործողությունների մետաստազները։ Հենց այս խմբավորման գրոհայիններն էին, որ ավերեցին տարբեր մշակութային ու պատմական կոթողներ։ Հիշենք Պալմիրայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը։ Նրանք պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Այս խմբավորումն արմատախիլ անելու համար պետք եկավ միջազգային տարբեր ուժերի գործողությունները՝ ներառյալ այս նպատակով կոալիցիայի ձևավորումը։ Բայց երբ Սիրիայում նորից անկայուն իրավիճակ ստեղծվի, ո՞վ կարող է երաշխիքներ տալ, որ «Իսլամական պետությունը» նորից մոխիրներից վեր չի հառնի:

Սիրիայում հակամարտության ծավալումն այլ հետևանքներ ևս կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջ բերել նավթի գների բարձրացում, պատճառ դառնալ նոր ռազմական տեղակայումների և այլն։ Այնպես որ, Սիրիայում լարվածության խորացումը կարող է ավելի լայն, նույնիսկ գլոբալ ֆինանսական և անվտանգային հետևանքներ ունենալ։ Ըստ այդմ, շատ կարևոր է վելուծել նաև միջազգային դերակատարների դիրքորոշումները Սիրիայի հարցում։ Երբ 2011 թվականին Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին, Անկարան անմիջապես սկսեց աջակցել ընդդիմադիր ուժերին, որպեսզի տապալի Բաշար ալ Ասադի վարչակազմը։ Թուրքիան հյուրընկալում է սիրիական ընդդիմադիր ուժերի լիդերներին, ինչպես նաև ընդունում 3,6 միլիոն սիրիական փախստականներին։ Հենց փախստականների հարցն էր, որ Անկարան մինչև օրս լծակ է դարձրել, որ Եվրոպայի դեմ կիրառի՝ սպառնալով, թե կթողնի փախստականներին եվրոպական երկրներ տեղափոխվել։

Իսկ Եվրոպան, սարսափած փախստականների նոր ճգնաժամի հնարավորությունից, պարբերաբար ֆինանսական միջոցներ է տրամադրում Թուրքիային։ Բայց Ասադը Էրդողանի միակ հակառակորդը չէ Սիրիայում, Թուրքիան պայքարում է նաև Սիրիայի քրդական քաղաքական և ռազմական խմբավորումների դեմ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Եվ պատահական չէ, որ այս տարիների ընթացքում Թուրքիան ահաբեկիչների դեմ պայքարի անվան տակ անդրսահմանային գործողություններ է իրականացրել քրդական ուժերի դեմ ու պարբերաբար ներխուժել Սիրիայի ինքնիշխան տարածք։ Ու հիմա Թուրքիան աջակցում է այն ընդդիմադիր գրոհային խմբավորմանը, որին հաջողվել է գրավել Հալեպը։ Եվ կասկած չկա, որ Սիրիայում նման հարձակում սկսելուց առաջ եղել է Թուրքիայի համաձայնությունը։Անկարան փորձում է օգտվել անսպասելիության հանգամանքից։

Պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը հակասում են Սիրիայի հարցում։ Երբ այդ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ռուսներն անմիջապես սկսեցին սպառազինություն ու խորհրդականներ ուղարկել կառավարական ուժերին օգնելու համար։ Իսկ արդեն 2015 թվականին Ռուսաստանն ուղիղ միջամտեց իրավիճակին և ավիահարվածներ հասցրեց ընդդիմադիրների դիրքերին, ինչն Ասադի դրությունը բավականին թեթևացրեց։ Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական կործանիչը։ Ու քանի որ ռուսական ուժերը մնացին Սիրիայում, ապա Մերձավոր Արևելքում Ռուսաստանը ձեռք բերեց կարևոր հենակետ, իսկ Թուրքիան Սիրիան դիտարկում է իր ազդեցության գոտու համատեքստում։ Եվ ներկայում քննարկման առարկա է դարձել նաև այն թեման, որ Հալեպի գրավման համատեքստում փորձ է կատարվում Ռուսաստանի ուշադրությունը շեղել Ուկրաինայից և ավելի մեծ լարվածության մեջ պահել ռուսական զինված ուժերին, ինչը ձեռնտու է նաև Արևմուտքին։ Սիրիայում մեծ շահեր ունի նաև Իրանը, որի պրոքսի ուժը՝ Հզբոլահը, քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո կռվում էր Սիրիայի բանակի հետ մեկտեղ։

Միաժամանակ, Իրանը հավաքագրում էր նաև շիա մարտիկների Պակիստանից, Աֆղանստանից ու Իրաքից։ Եվ հատկապես այս մարտիկների ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունեցավ Սիրիայի բանակի հաջողության հարցում։ Նրանք իրենց հետ բերեցին նաև նոր փորձ ու սպառազինություն։ Ինչ վերաբերում է Հզբոլահին, ապա այս կազմավորումը հիմա կենտրոնացած է Իսրայելի ուղղությամբ, և ժամանակավոր հրադադարի պայմաններում, երբ պետք է վերականգնել ուժերը, այս կազմավորման մարտիկները ստիպված են լինելու կրկին ներգրավվել Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում։ Այնպես որ, Ասադն ունի ռուսական օդային ուժերի և Իրանի ցամաքային ուժերի աջակցության կարիքը։ Բայց կանխատեսումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի համար դժվար կլինի երկար դիմադրել բանակին, որին միաժամանակ աջակցում են Ռուսաստանն ու Իրանը։ Չնայած այն հանգամանքին, որ Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումը ներկա պայմաններում շատ լուրջ հաջողության հասնելու շանսեր չունի, սակայն կարող է Ասադի ու նրա արտաքին աջակիցների համար խնդիրներ ստեղծել, քանի որ թուրքամետ ուժերին դուրս հանելը ժամանակ է պահանջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Երկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք Չալաբյան