Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ» Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ» «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ» Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»


«Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրիան այլևս առաջվանը չի լինի: Այնտեղ տիրող իրավիճակի հանդարտեցման մասին խոսելը դեռ վաղ է: Միայն որոշ ժամանակ հետո կարող ենք փաստել, թե որ պետությունն ինչ դիրք ու դեր է ունենալու այս երկրում: Սիրիայում տեղի ունեցածը չի կարող անհետևանք մնալ ողջ Մերձավոր Արևելքի պարագայում: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք Շահնազարյանն ասում է՝ Սիրիան իսկապես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար, եթե չասենք՝ առանցքայիններից մեկն է: «Սիրիայի տարածքով անցնող կոմունիկացիաների համար պայքարը բավական վաղուց է տարվում: Հիմա, ըստ էության, Սիրիայի մասնատման գործընթացի ականատեսն ենք լինում, և կարևոր է, թե դե ֆակտո մասնատման արդյունքում Մերձավորարևել յան հիմնական խաղացողներից ով ինչ կկարողանա ստանալ, առաջին հերթին խոսքը վերաբերում է Թուրքիային, Իսրայելին, Եգիպտոսին և նաև Իրանին:
 
Տեսնենք, թե ուժերի ինչ վերաբաշխում և վերադասավորվածություն կլինի այստեղ, և, ըստ այդմ, հնարավոր կլինի դատել, թե տարածաշրջանը մոտավոր ինչ ուղղությամբ է զարգանալու: Հիմա արդեն կարելի է ենթադրել, որ Ասադի իշխանության անկումը մեծ պայմանավորվածության արդյունք էր: Կարծում եմ՝ այդ պայմանավորվածության մեջ բոլորն իրենց դերակատարումն ունեցել են՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, բոլորը կարողացել են այդ հարցի շուրջ պայմանավորվածության գալ: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ պայմանավորվածությունները պահվելու են նաև հետագայում, այսինքն՝ փորձելու են հավասարակշռության ինչոր իրավիճակ ստանալ տարածաշրջանում: Կարծում եմ՝ կարճաժամկետ առումով դա կստացվի, բայց այն, որ մրցակցությունը և հակամարտությունը Մերձավոր Արևելքում երկարաժամկետ իմաստով շարունակվելու է, կասկած չունեմ: Տարածաշրջանի կայունության համար բավականին երկար տարիներ են դեռևս պետք, և կանխատեսելի ապագայում դա չեմ տեսնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք Շահնազարյանը:
 
Սիրիայում տեղի ունեցածի համատեքստում խոսվում է աշխարհում և տարբեր հակամարտություններում Թուրքիայի դերի մեծացման մասին, և Իրանի ու Ռուսաստանի դերի և հեղինակության նվազման մասին: «Ակնհայտ է, որ Թուրքիան շատ է ակտիվացել հարակից բոլոր տարածաշրջաններում, և ոչ միայն ակտիվացել է, այլ նաև կարողանում է ինչոր արդյունքներ արձանագրել, ունենալ: Այս փաստը Հայաստանի համար բավականին մեծ ռիսկեր է պարունակում: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան նույնիսկ Արցախի հարցով զբաղվելու հնարավորություն չուներ, իսկ հիմա Հարավային Կովկասում նաև ռազմական ներկայություն ունի: Սա սպառնալիք է Հայաստանի համար: Մյուս կողմից՝ չէի ասի, որ սա հենց Թուրքիայի ուժն է, միայն նրա ձեռքբերումը: Ամեն դեպքում, ինչ էլ ասեն, ինչպես էլ Թուրքիայի իշխանությունները փորձեն ներկայացնել, ակնհայտ է մեկ բան, որ Թուրքիան շարունակում է լինել Արևմուտքի գործիքը մեր տարածաշրջանում, նաև Մերձավոր Արևելքում:
 
Թուրքիան ինքնուրույն չի կարողացել հասնել այդ հաջողություններին: Թուրքիային օգնել և օգտագործում են տարբեր խնդիրներ լուծելու համար: Թուրքիայում հաճույքով են այդ դերին համաձայնում, որովհետև իսկապես իրենց ազդեցությունն էլ է մեծանում: Բայց դա միայն իրենց ազդեցությունը չէ, դա Արևմուտքի ընդհանուր ազդեցության մեծացումն է: Սա կարևոր հանգամանք է, որը պետք է լավ գիտակցենք, գործ ունենք մի պրոցեսի հետ, որտեղից կարող են Հայաստանի համար սպառնալիքներ լինել: Նույն կերպ չէի ասի, թե Ռուսաստանն ու Իրանն են վերջնականապես կորցրել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում: Նշեցի, որ պայմանավորվածություն է եղել, դա ինքնին պետք է վկայի այն մասին, որ Ռուսաստանը հենց այնպես ամբողջությամբ դիրքերը չէր զիջի, փոխարենն ինչոր բաներ պետք է ստացած լինի: Կարծում եմ՝ այդ «փոխարենը»՝ առևտրի Ռուսաստանի բաժինը, հետխորհրդային տարածաշրջանում է, առաջին հերթին՝ Ուկրաինայում, հուսով եմ՝ ինչոր չափով նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում: Եթե այս վարկածը հաստատվի, կարծում եմ՝ մեզ համար, որպես երկիր, իհարկե, դրական ազդակներ կլինեն:
 
Համենայն դեպս, հերթական անգամ ցեղասպանվելու սպառնալիքը պատմական այս շրջափուլում հաղթահարված կլինի: Սա դեռևս վարկած է: Այն, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքը փոխարինում է Հարավային Կովկասով, դեռ չի նշանակում, որ իրենց ամբողջությամբ բավարարված են զգալու կամ դա էր իրենց ցանկությունը: Միևնույնն է, դա թուլացում է Ռուսաստանի համար, և ապագայում դրա հետևանքները Ռուսաստանն անպայման կտեսնի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս փուլում ռուսները Մերձավոր Արևելքում իրենց դիրքերը զիջել են հետխորհրդային տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու դիմաց», նշում է մեր զրուցակիցը: Ի՞նչ ակնկալել Դոնալդ Թրամփի նախագահությունից: Կարծիք կա, որ մինչև նրա՝ նախագահի պաշտոնի ստանձնումը «հնարավորությունների պատուհան» է բացվել տարբեր երկրների համար՝ թեժ կետերում իրենց առջև դրված խնդիրները լուծելու առումով, մյուս կողմից՝ նրա նախագահությամբ էական փոփոխություններ են կանխատեսվում աշխարհում:
 
«Թրամփի նախագահ ընտրվելն արդեն իսկ դերակատարություն ունի, սա միանշանակ է: Կարծում եմ՝ Մերձավոր Արևելքի զարգացումները դրանով են պայմանավորված: Ուկրաինայի նախագահն էլ է արդեն պարբերաբար խոսում բանակցությունների միջոցով հակամարտությանը վերջ տալու իր պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ Թրամփի նախագահ դառնալն ինչոր նոր հանգրվան է միջազգային քաղաքականության համար և իր ազդեցությունն ունենալու է: Այս պահի միտումները ցույց են տալիս, որ իսկապես կա հնարավորություն հակամարտությունները ռազմական փուլից քաղաքական, դիվանագիտական փուլ տեղափոխելու համար: Բայց սա այնքան զգայուն հարց է, որ դժվար է վստահ ասել, որ այս պրոցեսը կարող է մինչև վերջ ավարտին հասնել: Ամեն պահ հնարավոր է ինչոր բան փոխվի, ինչոր բան չաշխատի, և աշխարհը գլորվի շատ ավելի կործանարար և արյունալի պատերազմների մեջ, քան այսօր կա»,- ընդգծում է նա:
 
Աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները և զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա, և ի՞նչ անել սպառնացող վտանգների դեպքում նվազագույն վնասներ կրելու համար: «Սա գուցե նաև պատասխան չունեցող հարց է, քանի որ հնարավոր զարգացումների դիապազոնը շատ տարբեր է: Այն ընկած է նոր պատերազմից, Սյունիք մտնելու, առհասարակ նոր տարածքներ կորցնելու իրական վտանգից մինչև Արցախը հետ բերելու հնարավորություն: Ահա, այսպիսի մեծ հնարավորությունների դիապազոն կա: Ցավոք, թե ինչ զարգացում կլինի, պայմանավորված է լինելու ոչ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով, այլ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներով: Կարծում եմ՝ ոչ թե պետք է գուշակություններ անել, թե ինչ կլինի, այլ երկիրը պետք է փորձի պատրաստվել վատագույն սցենարներին, ամեն ինչ անել, որ հնարավոր չլինի թուրքադրբեջանական նոր ագրեսիա Հայաստանի վրա, դրա համար անհրաժեշտ է, օրինակ՝ պահպանել գործող անվտանգային մեխանիզմները, որքան էլ դրանք վատն են կամ լավը: Խոսքն այս դեպքում ՀԱՊԿի մասին է: Դրան այսօր ձեռք տալ պարզապես չի կարելի, որովհետև դա հնարավորություններ կբացի թշնամիների համար ավելի ակտիվ և հետևողական լինել Հայաստանը կործանելու իրենց քաղաքականության մեջ:
 
Պետք է փորձել վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և վստահելի հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որովհետև պարզ է, որ Հարավային Կովկասի ցանկացած զարգացում, լուծում, միևնույնն է, պայմանավորված է լինելու այս երկու երկրների դիրքորոշումներով: Չի կարելի թույլ տալ, որ ինչոր սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այդ երկրները Հայաստանն անտեսեն կամ նպատակաուղղված վատություն անեն մեր երկրին: Այս պահին պետք է փորձել խելամիտ, ծանր արտաքին քաղաքականություն վարել, որպեսզի պատրաստվենք վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը»,- եզրափակում է Հրանտ Մելիք Շահնազարյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկԹիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱրժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ Սարգսյան