Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ» Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ» «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ» Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»


«Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հետաքրքրասեր երեխա էր Մանվելս: Փոքրուց էր հայրենասեր, իր հայրիկից էր դա ժառանգել: Երբ հայրը 1992 թ.ին մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին, նա վեց տարեկան էր: Հայրիկը վերադարձել էր, անընդհատ հարցեր էր տալիս նրան, ասում՝ ես էլ եմ ուզում քո նման հերոս զինվոր լինել: Դպրոցական տարիներին իր դասընկերների հետ Եռաբլուր է այցելել, մի նկար ունի, երբ տիրի հրացանով նկարվել է Անդրանիկի նկարի կողքին, իսկ հետո ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարինեն՝ Մանվելի մայրիկը:
 
Նրա խոսքով, որդին դպրոցում շատ լավ է սովորել, եղել է կարգապահ և օրինակելի աշակերտ: «Շատ էր սիրում Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ֆիզկուլտուրա առարկաները: Ուսուցիչներն իրենից շատ գոհ են եղել: Շատ հարգանքով էր նրանց և դասընկերուհիների նկատմամբ: Բարի սիրտ ուներ: Երբ տեսնում էր՝ դրսում մեկը օգնություն է խնդրում, գալիս էր, ինձանից գումար ու հագուստ խնդրում, որ նրան տա: Չեմ մոռանում՝ Բանգլադեշում էինք ապրում, Մանվելը չորրորդ դասարանում էր սովորում, տուն եկավ՝ մա՛մ, փոքր քույրիկիս շորերից մի քանիսը կտա՞ս: Դրսում օգնություն խնդրող կնոջ էր տեսել, գրկին՝ փոքր երեխա: Հագուստն այդ երեխայի համար էր ուզում: Ես էլ իրեն չմերժեցի: Ավելի հասուն տարիքում, երբ վարսահարդարություն սովորեց, գնում էր մանկատներ, գեղեցկացնում բոլորին»: Դպրոցին զուգահեռ՝ Մանվելը տասը տարեկանից մինչև տասներորդ դասարան կարատեի է հաճախել:
 
«Մրցումների է մասնակցել, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակային տեղերի մեդալներով ու պատվոգրերով է պարգևատրվել: Սև գոտի պետք է ստանար: Չգիտես, թե ինչպես, ուսուցիչը Մանվելին տեսել էր ծխելուց, և Մանվելս սև գոտի այդպես էլ չստացավ: Նա չէր ծխում, թե ինչպես էր ծխախոտը ձեռքին հայտնվել, չգիտեմ»: Դպրոցն ավարտելուց հետո Մանվելը վարսահարդարություն է սովորել, աշխատել իր մասնագիտությամբ, մայրիկի խոսքով՝ շատ էր սիրում իր աշխատանքը: 20042006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Սիսիանում, որպես դիպուկահար: «Մեծ սիրով է ծառայել, դժվարություններին դիմադրել: Նկարներ կան, որտեղ դիրքերում է, ձյունը կիսով չափ ծածկել է իր մարմինը: Մեկ օր չի տրտնջացել, երբ իրեն ինչոր բան էինք ուղարկում, ասում էր՝ ինձ ոչ մի բան պետք չի, ամեն ինչ ունեմ»:
 
Զորացրվելուց հետո, երբ արդեն Մանվելն աշխատում էր, հանդիպում է իր ապագա կնոջը: 2008 թ.ին նրանք ընտանիք են կազմում: «Այդ ժամանակ իր աշխատանքը թողեց, կնոջ հայրն ու եղբայրը Մոսկվայում աշխատում էին, ասֆալտապատման աշխատանքի պատվերներ էին վերցնում և կատարում, Մանվելն էլ սկսեց իրենց հետ Մոսկվա մեկնել: Գարնանը մեկնում էր, աշնանը՝ վերադառնում: 2009 թ.ին տղայիս ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը՝ Սամվելը, իսկ հետո՝ Րաֆֆին ու Մանեն»: 2020 թ. սեպտեմբերի 27ին սկսվեց պատերազմը: Մանվելը կամավոր է մեկնում մարտի դաշտ: «Այդ տարի համավարակը տարածվեց, Մանվելը պետք է Մոսկվա մեկներ, սակայն ձգձգվեց իր մեկնելը: Մի շրջան ճանապարհները բացվեցին, որոշել էին ընտանիքով մեկնել, մի քանի տարի մնալ այնտեղ: Բայց հետո իմացավ, որ մեքենայով գնալը բավականին բարդ է, որոշեց ինքնաթիռով մեկնել, կնոջն էլ ասաց՝ կգնամ, մի որոշ ժամանակ հետո դուք կգաք: Իսկ հետո սկսվեց պատերազմը:
 
Տղաս ինքնաթիռի տոմսերը վերադարձրեց: Մանվելը չորս անգամ գնացել է զինկոմիսարիատ, որ մեկնի Արցախ, բայց իրեն մերժել են: Անգամ զինկոմիսարիատը փակ է եղել, ինքը կանգնած մնացել է դրա դիմաց: Աշխատանքից եկել եմ, իմացել, որ այնտեղ է, գնացել եմ իր մոտ, ասել՝ տղա ջան, տուն արի, տեսնում ես՝ քեզ չեն տանում, ինչի՞ ես այստեղ կանգնել: «Զինգրքույկս տվել եմ իրենց, որ ինձ կանչեն»: Իր զինգրքույկը վերադարձրել էին իրեն, շատ նեղված եկավ տուն՝ մեկ է, պետք է գնամ, չեմ կարող չգնալ: Զինկոմիսարիատում իրեն բոլորը ճանաչում էին, ասում էին՝ նման երիտասարդ չենք տեսել, իրեն չենք տանում, բայց անընդհատ գալիս է: Այդ ընթացքում նաև ուտելիք և այլ անհրաժեշտ իրեր էին հավաքում Արցախ ուղարկելու համար, ինքն էլ էր միանում այդ աշխատանքին և ուտելիք ու հագուստ ուղարկում»: Տիկին Մարինեն ասում է՝ որդին այնքան համառեց, մինչև իրեն էլ ռազմաճակատ տարան:
 
«Հոկտեմբերի 4ին մեկնել է, երկու օր Սովետաշենի պոլիգոններում է եղել, հոկտեմբերի 6ին տարել են Արցախ: Սկզբից եղել է Մասիվի ջոկատում: Եղել են Ջրականում, Հադրութում, Վարանդայում: Առաջնագծում է եղել, ահագին զոհեր են ունեցել, երբեք չեն նահանջել: Հինգ ընկերով միացել են «Լեգեոն» ջոկատին: Տղայիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 14ին ցերեկը ժամը երեքին: Ասաց. «Մա՛մ ջան, չմտածես, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք»: Արձագանքեցի՝ Մանվել, ինչ կլինի, արի: «Մա՛մ, լավ, երկար մի խոսի», և անջատեց հեռախոսը»: Մանվելը զոհվել է հոկտեմբերի 16ին Քարքաբազարում: «Իրենց «Լեգեոն» ջոկատը կռվել է Վարանդայի ուղղությամբ: Ամբողջ ջոկատը զոհվել է»: Մանվելն ուշ է տուն «վերադարձել»: «Երկու անգամ ես եմ արյուն հանձնել, մեկ անգամ՝ իր որդին: Մանվելի ինքնությունը հաստատվում է 2021 թ. հունիսի 23ին: Այդ ընթացքում իրեն էինք փնտրում, գնում էի զինկոմիսարիատ, ասում էի՝ որդիս «Լեգեոն» ջոկատում է եղել, իմ տղային բերեք: Իրենք ինձ ոչինչ չէին կարողանում պատասխանել, քանի որ գիտեին՝ այդ ջոկատից ոչ ոք ողջ չի մնացել»:
 
Մանվելի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2ին՝ իր հայրիկի հուղարկավորության օրը: «2013 թ.ին մահացել է Մանվելի հայրիկը: Հուղարկավորված է Ջրվեժում: Մանվելս պատերազմ գնալուց տղայիս ու փեսայիս ասել էր՝ այս անկյունն իմ տեղն է, եթե չգամ: Դրա համար որոշեցինք, որ նա Ջրվեժի պանթեոնում լինի»: Ապրելու ուժի մասին: «Պատերազմի օրերին Մանվելն ասում էր. «Հաղթանակով եմ գալու, մեր բակի ֆուտբոլի դաշտում սեղան եմ գցելու՝ հաղթանակը նշենք»: 2022 թ.ին՝ իր ծննդյան օրը, մեր ընտանիքի միջոցներով հուշաքար ու ցայտաղբյուր տեղադրեցինք՝ ի հիշատակ մեր տղաների: Աղբյուրի վրա մեր Նորքի իններորդ զանգվածից անմահացած տղաների անուններն ենք նաև նշել: Ինձ համար Մանվելս հաղթանակած է վերադարձել: Թիվ 197 դպրոցում, որտեղ իր երեխաներն են սովորում, Մանվելն իր անկյունն ունի: Թիվ 179 միջնակարգ դպրոցում, որտեղ նա է սովորել, էլի իր անկյունն ունի: Հինգերորդ զանգվածում գործող եկեղեցու բակում երկու հուշաքարերի վրա գրված են «Մասիվի» 106 հերոս տղաների անունները: Իր անունով եղևնի ունի նաև «Հավերժի պուրակում»»: Մանվելը տան չորս երեխաներից մեկն է: Ու հիմա տիկին Մարինեին իր զավակներն են ուժ տալիս և, իհարկե, Մանվելի ընտանիքը՝ կինն ու երեխաները. «Բոլորս իրար թև ու թիկունք ենք դարձել, որ կարողանանք ամուր լինել»:
 
Հ. Գ. Մանվել Խարդալ յանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պատվոգրերով, նաև մեդալներով ՀԿների կողմից: Հուղարկավորված է Ջրվեժի պանթեոնում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր «Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե ՀովհաննիսյանՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանԱրժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՍյունիքում պարեկները հայտնաբերել են հրազեն և ռազմամթերք Այսօր էլ հավաքական Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի նոր պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Մհեր Ավետիսյան Իրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել Վերաքննիչը «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքը մերժել է. փաստաբան Նավթը աննախադեպ թանկացել է Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Նկարահանվում է «Բարի օր» 2 գեղարվեստական ֆիլմը. առաջին բեքսթեյջ լուսանկարները նկարահանման հրապարակից Հնդկաստանը մեկ տարում կրկնակի ավելացրել է արևային հզորությունները Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր Նոր Գեղի գյուղում դանակի հարվածներից անշնչացած տղամարդու մարմին են գտելՎատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Հայաստանի հանքարդյունաբերության ներկա վիճակը. հիմնական ցուցանիշներ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վերջին տարիներին մեր մեջ գերակշռող է դարձել մտայնությունը, որ մենք այլևս գործոն չենք. ՀայաՔվեՈչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է ֆաշիստական պետություն. Մենուա Սողոմոնյան Քալիֆորնիայում անտառային հրդեհների զոhերի թիվն ավելանում է Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը Շիրակի մարզում, Հրազդան, Սևան, Վարդենիս քաղաքներում և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Հասնինք Սասուն, մտնինքն Վան. շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն. ՓաշինյանՆիկոլը սահմանադրական հեղաշրջում է անում. Դավիթ ՍարգսյանՀյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել Ալիևի համար կրիտիկական է Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության մնալը. Մենուա ՍողոմոնյանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել