Երևան, 20.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի Արդյո՞ք Ալիևը կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա». «Փաստ» «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ» Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»


Հայ գրականությունը՝ չինարեն

Մշակույթ

Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները:

Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ» երկերը։ Այս բոլոր գրքերը ցուցադրվել են Պեկինի գրքի միջազգային ցուցահանդեսում:

Առաջիկայում հայերեն լույս կտեսնեն Շըն Ցոնվընի «Սահմանային քաղաք», Լու Սյունի «Պատմվածքներ», Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոցը» և մի շարք այլ գործեր:

2025 թվականին չինարեն հրատարակելու համար չինական կողմն արդեն սկսել է Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան», Դերենիկ Դեմիրճյանի «Պատմվածքներ» գրքերի թարգմանության աշխատանքները:

Մինչև 2025 թվականի տարեվերջ հայերեն լույս կտեսնեն Ա Չընի «Ծառերի արքան», Ցաու Յուի «Ամպրոպ», Յու Հուայի «Ապրել», Սյա Հոնի «Հուլան գետի պատմությունները», Շը Թիեշնի «Ես և երկրի տաճարը» գրքերը:

Սա լայն հնարավորություն է ընձեռում չինացի ընթերցողներին հայ դասական գրականությանը, իսկ հայ ընթերցողին՝ չինական գրականությանը փոխադարձաբար համակողմանիորեն ծանոթանալու:

2026 թվականին և դրան հաջորդող տարիներին, համաձայն պայմանավորվածության, չինարեն լույս կտեսնեն Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, «Սասնա ծռեր» էպոսը, հայ ժողովրդական հեքիաթների ժողովածու, Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Աղասի Այվազյանի պատմվածքները, Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև», Շիրվանզադեի «Քաոս», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» երկերը, հայ ժամանակակից արձակի և պոեզիայի անթոլոգիաներ:

Հուշագրով սահմանված աշխատանքներին հետևելու համար օրերս Հայաստան էր այցելել ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանի, «Գրանիշ», «Արևիկ», «Էդիթ պրինտ» հրատարակչությունների ներկայացուցիչների հետ:

Չինաստանից ժամանած հյուրերն այցելել են նաև Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց, որտեղ իրականացվում է չինարենի խորացված ուսուցում: ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցի գրադարանին են նվիրաբերվել հայերենից չինարեն թարգմանված գրքեր:

Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԱյսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՄհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար Վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր, դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին․ Մհեր ԱվետիսյանԱմիօ բանկը միացել է Arca Pay-ին Ավելի հետոյին պատրաստվելու համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը ԱՄԷ-ում կկառուցվի ամենամեծ շուրջօրյա արևային էլեկտրակայանը Մեր տարածաշրջանը նման է գիշատիչ գազաններով լցված մի անտառի, որտեղ, եթե առայժմ չենք կարող գայլ լինել, ապա գոնե ստիպված ենք դառնալ ոզնի, որ մեզ կուլ չտան․ ՀայաՔվեՆաիրի Սարգսյանը հանձնեց «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մրցանակներըԸնդդիմությունը պետք է լուծի քաղաքական առաջնորդության հարցը․ Դավիթ ՍարգսյանՀայաստան-ԱՄՆ փաստաթուղթը մեզ որևէ երաշխիք չի տալիս․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ․ ՀայաՔվեՀայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենաԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Իսրայելը սկսել է Ռաֆահի շրջանից իր զորքերը տեղափոխել Ֆիլադելֆիական միջանցք Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը WSJ. Թրամփը ցանկանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել Չինաստան Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել