Երևան, 20.Հունվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնել IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշորամասշտաբ նախաձեռնություն. նոր շունչ կհաղորդվի պատմական ևս մեկ կոթողի Արդյո՞ք Ալիևը կարող է սպառնալիքներ ստեղծել Ռուսաստանի համար. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների որոշումները հիմնված են աբսուրդային տրամաբանության վրա». «Փաստ» «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ» Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»


Ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ. ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Օձի պես. Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական իշխող վերնախավին պատել է ՀԱՊԿ-ի մերժման նոր ալիքը: Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ իր իշխանության տակ գտնվող Հայաստանը երբեք չի վերադառնա այդ կազմակերպություն։ Հակառուսական հաջորդ դեմարշի համար ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը, որտեղ վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին և, միևնույն ժամանակ, մեկնաբանել Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ այն մասին, թե ինչո՞ւ կազմակերպությունը չմիջամտեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքին: ՌԴ նախագահն իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ ԼՂՀ-ն չի ճանաչվել Երևանի կողմից, իսկ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիա չի եղել։
 
Փաշինյանը կտրականապես չի համաձայնել իրադարձությունների նման մեկնաբանության հետ և, առանց մանրամասն վերլուծության կամ որևէ փաստարկի, անմիջապես խոսել է հանրապետության՝ դաշինքում լինելու անհնարինության մասին և իբր դրսևորել է իր բուռն դժգոհությունը։ Սակայն Փաշինյանը թաքցրել է այն, որ 2021 և 2022 թվականներին իրավիճակի սրման բոլոր ժամանակահատվածներում Երևանից ՀԱՊԿ քարտուղարությանը ռազմական օգնության խնդրանքով պաշտոնական դիմումներ չեն եղել։ Ավելին, հենց ռուսական զորքերի և սահմանապահների առաջխաղացումը դեպի Հայաստանի արևել յան սահմաններ թույլ չտվեց ադրբեջանական զորքերին շարունակել հարձակումը Հայաստանի խորքեր։ Դեռ երեք ամիս առաջ ռուս սահմանապահները նույն Տավուշի և Սյունիքի մարզերում գտնվել են Ադրբեջանի հետ սահմանազատման գծում, բայց սահմանազատման գործընթացի պատրվակով Փաշինյանի խնդրանքով նրանք հետ կանչվեցին։
 
Երևանը համաձայնեց զիջել գյուղերի և հայկական պապենական տարածքների մի մասը, հանձնեց ամրացված տարածքներ ու հենակետեր, ինչի պատճառով երկիրը ծածկվեց զանգվածային բողոքի ակցիաներով։ Փաշինյանը չի նշել, որ հենց Մոսկվան է փրկել Հայաստանին կործանումից այս և հետագա տարիներին՝ երկրում ռուսական ռազմաբազայի, օդանավակայանի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինվորների առկայությամբ։ Հայաստանի վարչապետը լռել է նաև այն մասին, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ինքը համաձայնեց Բաքվի բոլոր պայմաններին և ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պատկանելությունը, թեև այնտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահներ, իսկ զինադադարի մասին համաձայնագիրը չէր խոսում ԼՂՀ-ի լուծարման մասին։ Հիմա այդ ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ, իսկ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի պարտության միակ պատճառ։ Փաշինյանը, պատգամավորական կորպուսի հետ շփման ժամանակ Մոսկվային նման կերպ պախարակելով, ևս մեկ անգամ հավատարմություն ցուցաբերեց Վաշինգտոնին. նման կարծիք է հայտնել «Հայաստանի հականացիստական ճակատ» շարժման համակարգող Հայկ Այվազյանը։
 
«Հայաստանն առանց այդ էլ չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Փաշինյանը սիրում է կոշտ ձևանալ: Ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե արդյո՞ք անցել է անվերադարձելիության կետը։ Իսկ եթե, Փաշինյանի կարծիքով, այդ կետն «անցվել» է, ապա ինչո՞ւ նա դուրս չի գալիս այդ կազմակերպությունից։ Ամենայն հավանականությամբ, նման ելույթներով Փաշինյանը փորձում է ևս մեկ անգամ հաճոյանալ իր արևմտյան տերերին», - նկատել է հասարակական գործիչը։
 
Եվ իսկապես, եթե Երևանն այնքան ատում է ՀԱՊԿ-ը, որը, ի վերջո, կրում է բոլոր ռազմական պարտությունների ու անհաջողությունների ողջ մեղքը, ապա ողջամիտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես չի լքում կազմակերպությունը։ Ի վերջո, քանի որ արդեն «անցել են անդառնալիության կետը», Փաշինյանն ու նրա իշխող կուսակցությունը, ունենալով ձայների մեծամասնություն թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում, հեշտությամբ կարող են հավանություն տալ նման որոշմանը։ Բայց, չգիտես ինչու, այդ հարցով դեռ գրավոր դիմում չկա։ Ինչո՞ւ։ Այվազյանը կարծում է, որ այդպիսով Փաշինյանը ապահովագրում է ոչ միայն իրեն՝ չհամարձակվելով գնալ նման քայլի, այլ նաև իր եվրոպացի ու արտասահմանյան կուրատորներին, քանի որ վախենում է նրանց մեղավոր կարգել։ Իսկապես, այդ դեպքում «անհրաժեշտ» մեղավորներ չեն լինի, և անգլոսաքսոնները կդառնան հետագա աղետալի իրավիճակի մեղավորը։ «Այդպես եմ կարծում, որովհետև, երբ մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից, Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով հետագա կորուստների ողջ մեղքն ընկնելու է Արևմուտքի վրա, որը համարժեք օգնություն և երաշխիքներ չի տալիս և չի տա», - եզրափակել է փորձագետը։
 
Այսպիսով, Երևանը կշարունակի թաքնվել Մոսկվայի և ՀԱՊԿ-ի թիկունքում՝ միաժամանակ հայհոյելով Ռուսաստանին ու ռուսներին, պահանջելով Կրեմլից դուրս գալ հանրապետությունից և միաժամանակ ակտիվացնելով այդ թշնամական արշավը երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն մոտ ապագայում հաստատ ՀԱՊԿ քարտուղարություն չի ուղարկվի, քանի որ ներկայիս նման խաղը չափազանց ձեռնտու է Փաշինյանին, որը, մեղադրելով Պուտինին դավաճանության մեջ, փրկում է սեփական կաշին։
 
Հետաքրքիր է այն, որ ՀՀ վարչապետը չեղարկել է նաև ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական խորհրդի Երևանի նիստը՝ խնդրելով այն տեղափոխել Սանկտ Պետերբուրգ, քանի որ պարզվում է, ըստ Փաշինյանի, «Եվրասիական տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ողջունելի Հայաստանում»։ Միաժամանակ, նա և իշխող արևմտամետ լիբերալ վերնախավը շարունակում են օգտվել ռուսական շուկայից և ներդրումներից՝ ավելացնելով իրենց արտադրանքի առաջարկը և ստանալով ֆինանսական օգնություն։ Այդ կապակցությամբ հռետորական հարց է առաջանում. մինչև ե՞րբ է նման օձը տաքանալու Ռուսաստանի կրծքին ու անընդհատ կծելու։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Իրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԱյսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՄհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար Վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր, դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին․ Մհեր ԱվետիսյանԱմիօ բանկը միացել է Arca Pay-ին Ավելի հետոյին պատրաստվելու համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը ԱՄԷ-ում կկառուցվի ամենամեծ շուրջօրյա արևային էլեկտրակայանը Մեր տարածաշրջանը նման է գիշատիչ գազաններով լցված մի անտառի, որտեղ, եթե առայժմ չենք կարող գայլ լինել, ապա գոնե ստիպված ենք դառնալ ոզնի, որ մեզ կուլ չտան․ ՀայաՔվեՆաիրի Սարգսյանը հանձնեց «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մրցանակներըԸնդդիմությունը պետք է լուծի քաղաքական առաջնորդության հարցը․ Դավիթ ՍարգսյանՀայաստան-ԱՄՆ փաստաթուղթը մեզ որևէ երաշխիք չի տալիս․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ․ ՀայաՔվեՀայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենաԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Իսրայելը սկսել է Ռաֆահի շրջանից իր զորքերը տեղափոխել Ֆիլադելֆիական միջանցք Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը WSJ. Թրամփը ցանկանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել Չինաստան Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)IBA Champions Night. Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել Մենք երախտապարտ ենք Իրանին և Դիմադրության առանցքին. ՀԱՄԱՍ (տեսանյութ) Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել