Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ» Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ» Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»


Իրավիճակ և անելիք. Արա Այվազյան

Քաղաքական

Տարեսկզբին Ալիևի արած հայտարարությունները վերջակետ դրեցին նախորդ տարիների պատրանքներին, որ հնարավոր է կայուն, արժանապատիվ և փոխշահավետ խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ինչպես նաև ստիպեցին Հայաստանի գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար:
Հարևան երկրի ղեկավարի տարեմուտի ասուլիսը կրկին խաթարեց մեր թվացյալ անդորրը, խորացնելով վերահաս արհավիրքի տագնապը: Մինչդեռ տեղի ունեցածը հերթական հաստատումն էր այն բանի, որ արտաքին դերակատարներն ու գործոններն են ձևավորում մեր ներքին և արտաքին օրակարգը: Հետևաբար, ներկայիս պայմաններում որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականության հրատապ ձևավորումը պետք է դառնա Հայաստանի քաղաքական ու հասարակական դերակատարների առաջնային և գերկարևոր խնդիր: Պետք է արձանագրել մեկընդմիշտ, որ ստեղծված բարդագույն պայմաններում ոսկերչական ճգրտության դիվանագիտությունն է մեր պետականության և նրա տարածքային ամբողջականության անձեռնմխելիության պաշտպանության հիմնական բնագիծն ու երաշխիքը:

Փոխարենը մենք ականատեսն ենք դառնում վտանգավոր միտումների շարունակական կենսագործմանը: Մեկ կողմից, «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության փաստացի տապալման արձանագրմանը անմիջապես հետևեց «լուսավոր ապագայի» մասին նոր նախաձեռնություն: ՀՀ կառավարությունն իր վերջին նիստին հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: Ինչպես նախկինում խաղաղության անհիմն օրակարգը, այնպես էլ այսօր ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը, իմ գնահատմամբ, շեղելու է մեր բնակչության ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցաբլիթերով բթացնելու է մեր զգոնությունը օրհասական վտանգներից և տապալումներից: Զուգահեռաբար շրջանառության մեջ դրվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական մոտալուտ գործարքի լուրը՝ «Արևմուտքը մեզ կօգնի» ենթատեքտով: Փորձը ցույց է տվել, որ այս թեզերի հետ չհամաձայնվողները և այլ փաստարկներ ներկայացողները պիտակավորվելու են որպես «կայսրության» շահերի սպասարկողներ և «ծայրագավառի» քարոզողներ: Այս տեսակի փորձարկված «հաջողակ» քարոզչության իրական արդյունքը մեր հասարակության շարունակական պառակտումն ու մենակության, դատապարտվածության և անօգնականության զգացումի բյուրեղացման հետևանքով դիմադրողականության անխուսափելի նվազեցումն է: Զուգահեռաբար հարևան երկիրը օգտագործում է յուրաքանչյուր առիթ ներազդելու հայաստանյան քաղաքական մթնոլորտի վրա, և Բաքվում կայանալիք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված դատավարության բեմադրությունը նպատակ է հետապնդելու քաոս ու բաժանարար նոր գծեր առաջացնել Հայաստանում, ինչն առավել կդյուրացնի իր հեռահար նպատակների իրագործումը;

Ընտրության տարբերակները քիչ են

Ժամանակը սպառվում է: Պետք է այս կործանարար ընթացքին վերջ դնել: Տասնամյակների փորձը ցույց է տվել, որ պատերազմներում հաճախ ռազմական առումով առավել հզոր հակառակորդի դեմ օգտագործված ասիմետրիկ ռազմավարությունը տվել է իր դրական արդյունքները: Իրոք, այսօր Հայաստանն էլ չի կարող դիմակայել Ադրբեջանի և իր թիկունքում գործող ուժեղ հովանավորների ռազմական հզորությանը: Բայց Հայաստանը դեռևս կարող է ասիմետրիկ և ոչ կոնվենցիոնալ դիվանագիտության միջոցով կանխել հակառակորդի ռազմական նոր ագրեսիան և ապա զսպել նրա ռազմավարական ծրագրերիի կենսագործումը: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտաքին քաղաքականությունը հաճախ ենթադրում է որոշում կայացնել անկատար տարբերակների միջև: Մեր պարագայում հասարակությունը պետք է գիտակցի, որ ընտրության տարբերակները, լինելով խիստ սահմանափակ և դժվարագույն, կարող են դառնալ Հայաստանի թերևս միակ փրկուղին՝ ընթացող տարածաշրջանային վտանգավոր վերափոխումների պայմաններում:

Որևէ երկիրը չի կարող լուրջ արտաքին քաղաքականություն վարել, եթե նրա ներսում պառակտվածությունը հասել է այսպխի բևեռացման։ Երբ ներքին ընդդիմախոսների նկատմամբ հաղթանակը դառնում է արտաքին քաղաքականության առաջնային նպատակը, համախմբվածությունը ցնդում է: Առավել, քան երբևէ մեզ պետք է ներքին կոնսենսուսի ձևավորում՝ արտաքին քաղաքականության բովանդակության և իրագործման վերաբերյալ: Հարցազրույցների, հոդվածների և հայտարարությունների ազդեցությունը որքան էլ առողջարար, բայց խիստ սահմանափակ է: Առաջարկում եմ այլընտրանքային տեսական և վերլուծական քննարկումներին զուգահեռ անհապաղ ձևավորել քաղաքական և հասարակական կազմակերպությունների խորհրդատվությունների մեխանիզմ՝ ներքաղաքական կոնսենսունսի ձևավորման նպատակով:

Արտաքին մարտահրավերները հասցեագրելու միասնական հարթակը մեր ներքին համախմբան համար պահանջված քայլ կլինի, ինչպես նաև լուրջ ազդանշան՝ արտաքին դերակատարներին հատվածական և առանձին ուժերի միջոցով իրենց մարտավարական նպատակները կյանքի կոչելու անհեռատեսության և միասնական դիրքորոշման հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին: Դիվանագետների համահայկական խորհուրդը, լինելով մասնագիտական կազմակերպություն, ի թիվս այլ կայացած միավորների, պատրաստ է իր նպաստը բերել այս առաքելության իրականացման համար: Մեր Հայրենիքը կարիք ունի վերջակետ դնելու մեր պատմության այս ամոթալի ընթացքին և նոր սկիզբ դնելու՝ հանուն մեր ընդհանուր և արժանապատիվ ապագայի:

Արա Այվազյան
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ
ՀՀ նախկին արտգործնախարար

ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). 21–րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը. զոհվել է ավելի քան 57 հազար մարդ. «Փաստ»1 տարի առանց քեզ․ Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ»Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերըՈսկու գինը նոր ռեկորդ է սահմանել․ TASS«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ»Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել Զելենսկին անդրադարձել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությանը (տեսանյութ) Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ավելի քան 51 մլն դոլար. աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան (լուսանկարներ) Թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվում են ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի․ Էդմոն Մարուքյան9105 մարդուց սուր շնչառական վարակներով հիվանդների մեծ մասը երեխաներ են․ ինչ հիվանդություններ կան (տեսանյութ)Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները՝ հայտարարագրման չեղարկման պահանջով«Ծնունդիս ամենամեծ անակնկալը». Անի Երանյանը՝ եղբոր անակնկալի մասին (տեսանյութ) Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters Կոտայքում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջվելՓաշինյանը քաղաքական հոգևարքի վերջին փուլում է. Ավետիք ՉալաբյանԱռաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում