Երևան, 06.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ» Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ» «Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ» Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ» Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ» Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ» Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ» Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ» Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»


«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբենս խելոք էր, համեստ: Ուրիշ տեսակի բնավորություն ուներ: Հարգված ու սիրված էր թե՛ տանը, թե՛ դպրոցում, թե՛ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Ռուբենի մայրիկը: Ռուբենը ծնվել է Ռուսաստանում՝ Խաբարովսկ քաղաքում: Դեռ երեխա էր, երբ ընտանիքը որոշում է վերադառնալ հայրենիք: Ռուբենի մանկությունն անցել է Շիրակի մարզի Ձորակապ գյուղում: Այստեղ դպրոց է հաճախել: Մայրիկն ասում է՝ որդին ոչ գերազանց, բայց լավ է սովորել: «Մաթեմատիկա առարկան շատ էր սիրում և հրաշալի տիրապետում էր դրան: Հայրիկը շուտ էր մահացել: Եվ ինձ օգնելու համար, որպես տան ավագ որդի, իններորդ դասարանն ավարտելուց հետո մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի»:

Չնայած Ռուբենը չի հասցրել որևէ տեղ սովորել, բայց ուսման նկատմամբ ձգտում ունեցել է. «Ասում էր, որ բանակից վերադառնալուց հետո էլ կպարապի և ինչ-որ տեղ անպայման կընդունվի: Հստակ որոշել էր դա, բայց մասնագիտության հարցում դեռ չէր կողմնորոշվել»:

Ռուբենը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 18-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Եղել է թնդանոթահրետանային դիվիզիոնի առաջին հրետանային մարտկոցի կառավարման դասակի հետախուզական ջոկի հրամանատար, դասակի հրամանատարի տեղակալ:

Մայրիկն ասում է՝ սիրով մեկնել է ծառայության, նույնպիսի սիրով էլ ծառայել է: «Երբեք նման խոսակցություն անգամ չի եղել, որ չմեկնի ծառայության, կամ հետաձգենք: Սիրով ծառայել է: Ծառայության ընթացքում նաև պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Մարտական հերթապահություն» կրծքանշաններով»։ Մայրիկը հիշում է որդու հետ զրույցները նախքան 44-օրյա պատերազմն սկսվելը. «Շատ էր ուզում տուն գալ, ասում էր՝ թեկուզ մեկ օրով գամ, ձեզ տեսնեմ ու վերադառնամ: Այս զրույցները սեպտեմբերին ենք ունեցել»:

Ռուբենը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը: Նա չի հասցրել մասնակցել ռազմական գործողությունների: «Վերջին անգամ զրուցել ենք սեպտեմբերի 26-ին: Այդ օրն ասաց՝ մա՛ ջան, չզանգես, կսպասես իմ զանգին, միայն իրեն հարցրել եմ՝ Ռուբեն ջան, ամեն ինչ լա՞վ է, արձագանքեց՝ այո, ու էլ ոչ մի խոսք: Սեպտեմբերի 27- ին չեմ խոսել իր հետ, քանի որ խստիվ արգելել էր իրեն զանգել: Դե, իսկ հետո արդեն պատերազմի լուրը ստացանք...»:

Ռուբենը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: «Զենքերն իրենց զորամասում են եղել, և զորամասն առաջիններից է հակառակորդի հարվածն իր վրա վերցրել»: Թշնամին նշանառության տակ է վերցրել զորամասը և հարվածել դրան: Ռուբենը վիրավորվում է, տեղափոխվելու ճանապարհին անմահանում: Նրա կյանքը չեն կարողանում փրկել: «Ընկերները պատմում են՝ Ռուբենս ասել է, որ հաղթելու ենք, լավ է լինելու: Բայց ստացվում է, որ անգամ չի հասցրել ռազմական գործողությունների մասնակցել»:

Անմահանալուց օրեր անց Ռուբենը տանն է եղել: Մայրիկն ասում է՝ չնայած առաջարկել էին, որ որդին Եռաբլուրում հուղարկավորվի, բայց նա մերժել է: «Ուզեցի, որ ինձ մոտ լինի, որքան մոտ, այնքան լավ»:

Ապրելու ուժի մասին: «Ես չեմ համակերպվում իր չլինելիության, այս իրականության հետ: Ինձ ասում են՝ հերոս որդի ունես, պետք է հպարտ լինես: Բայց ինչ էլ ասեն, ինձ համար դա ընդունելի չէ: Ո՞վ կուզենար այս կարգավիճակում լինել: Հուսահատության պահերին սթափվում եմ, որովհետև հանուն մյուս տղայիս պետք է ապրեմ, ուժեղ և հավաք լինեմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Ձորակապ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութ. Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները Մեր երկրի ներքին գործերին բացահայտորեն միջամտում են․ Ավետիք Չալաբյան Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրինԵրևանի տրանսպորտի ուղեվճարի սակագնի հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի․ «ՀայաՔվե» Միացե՛ք «ՀայաՔվեին»․ Վիրաբ Տերտերյան Սյունիքի մարզպետի գլխին մութ ամպեր են կուտակվել Թատրոն ԱԺ-ում՝ անձնական նկատառումներով Հայաստանի տնտեսությունը թևակոխել է գործարար ակտիվության անկման փուլը Փաշինյանը հայերից «նահատակ ազգ» է կերտում Ո՞րն է գինու հայրենիքը, և ինչո՞ւ են գինու շշերը 750 մլ. «Փաստ»Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). 21–րդ դարի ամենաուժեղ երկրաշարժերից մեկը. զոհվել է ավելի քան 57 հազար մարդ. «Փաստ»1 տարի առանց քեզ․ Գագիկ Գինոսյանի մահվան տարելիցն էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ Սառնարանը միշտ հաղթում է հեռուստացույցին. ի՞նչ է պետք երկիրը փրկելու համար. «Փաստ»Երեկ՝ Կրոնական ազատության գագաթաժողովին ելույթ ունենալիս, վարչախմբի պարագլուխը Թուրքիա անվանումը արտաբերեց կրկին Türkiye ձևով. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը հայտնվել քաղաքական փակուղում, և արագ կորցնում հանրային ազդեցության վերջին փշուրները․ Ավետիք Չալաբյան Հայաստանը փոխո՞ւմ է իր ռազմավարությունը. «Փաստ»Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերըՈսկու գինը նոր ռեկորդ է սահմանել․ TASS«Հրաժեշտի զրույցի ժամանակ մեր մեծ տղային ասաց՝ լավ կսովորես, մամային էլ լավ կպահես, նույնն էլ Դավիթին փոխանցիր». Կապիտան Նվեր Ավանեսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, Արցախում է՝ Եղբայրական գերեզմանատանը. «Փաստ»Որքան է կազմում ԶՊՄԿ-ի հերթափոխի փականագործի միջին ամսական աշխատավարձը՝ առանց հարկերի Արտոնություն կարտոֆիլի սերմացուի ներմուծման համար. «Փաստ»Կապիտուլյացիոն օրակարգի շերտերը. «Փաստ»Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի մասին հայտարարությունները շատ տրամաբանական են, նա «բացում» է այն, ինչ երկար ժամանակ մտածել է». «Փաստ»Սեփական ցանկություններն ու երևակայությունը... միջազգային կոնսենսուս չեն. «Փաստ»Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները. «Փաստ»Ի՞նչ կառուցվածք ունի խոշոր հարկատուների լավագույն հիսնյակը, և ի՞նչ եզրակացությունների տեղիք է այն տալիս. «Փաստ»Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել Զելենսկին անդրադարձել է «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությանը (տեսանյութ) Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ավելի քան 51 մլն դոլար. աճուրդում վաճառվել է աշխարհի ամենաթանկ մրցարշավային մեքենան (լուսանկարներ) Թիվ 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվում են ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում Նույնիսկ եթե Ցեղասպանության ուրացումը պաշտպանի առավոտյան, կեսօրին պնդի, որ Համընդհանուր պարտադիր հայտարարագրումից ճիշտ որոշում չի կարող լինել, իսկ երեկոյան եռակողմ հայտարարության դեմ խոսի․ Էդմոն Մարուքյան9105 մարդուց սուր շնչառական վարակներով հիվանդների մեծ մասը երեխաներ են․ ինչ հիվանդություններ կան (տեսանյութ)Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ Կառավարության հետքայլերը և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հետագա անելիքները՝ հայտարարագրման չեղարկման պահանջով«Ծնունդիս ամենամեծ անակնկալը». Անի Երանյանը՝ եղբոր անակնկալի մասին (տեսանյութ) Մենք այս պահին ունենք ընդամենը երեք խաղացող, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում. Անչելոտի Իրանը պատրաստ է Թրամփին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու տարաձայնությունները. Reuters Կոտայքում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջվելՓաշինյանը քաղաքական հոգևարքի վերջին փուլում է. Ավետիք ՉալաբյանԱռաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում Brent-ը էժանացել է՝ մեկ բարելը 75,8 դոլար