Երևան, 19.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Հայհիդրոմետից զգուշացնում են․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ» Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ» «Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ» Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ» Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ» Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ» Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»


Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Սա բավական բուռն քննարկումների տեղիք տվեց, եղան սպասելի կոշտ արձագանքներ նաև Ռուսաստանից:

Բայց նախ արձանագրենք, որ այս գործընթացի մեկնարկի շրջանակում ՀՀ իշխանություններն ամենաշատը վիզաների ազատականացման հարցն են ընդգծում, ինչից, անկեղծ ասած, նախընտրական «փիառի» շատ վատ «հոտ է գալիս»։ Իհարկե, վիզաների ազատականացումը դրական կլինի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպա մեկնելու և շրջագայելու առումով, բայց, բացի նրանցի, որ դա երկար տարիների հարց է, այն էլ՝ օդից «կախված», մի՞թե ներկայումս այն ամենակարևոր հարցն է։ Չէ՞ որ մեր երկիրը շատ ավելի լուրջ տնտեսական, արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Արդյո՞ք ԵՄ-ն պատրաստ է իր վրա վերցնել այս խնդիրների լուծումը, որպեսզի Հայաստանը կառույցի մաս կազմի։

Սկսենք տնտեսականից։ Անցած տարվա ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը նվազման միտումներ է արձանագրում։ Ինչպե՞ս կարելի է պատկերացնել անցում կատարելը մի կառույցի անդամակցություն, որի հետ տնտեսական հարաբերություններում զարգացում չի նկատվում։ Առաջին հերթին ԵՄ-ն այնպիսի կարգավորումներ ու ստանդարտներ է սահմանել, որոնք դժվարացնում են հայկական ապրանքների արտահանումը եվրոպական շուկա, կամ՝ եթե թեկուզ արտահանումն իրականացվում է, ապա դրված պահանջների արդյունքում հայկական ապրանքները դառնում են ոչ մրցունակ։

Բացի այդ, ԵՄ-ից անընդհատ խոստանում են, որ ներդրումներ են կատարելու Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում և ենթակառուցվածքներում՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու նպատակով, սակայն ընդամենը մի քանի միլիոն դոլար են տալիս որպես աջակցություն, որն էլ էական տնտեսական դերակատարություն ունենալ չի կարող։ Մյուս կողմից էլ՝ այդ ամենի արդյունքում Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերը, ավելի ճիշտ՝ տնտեսական կախվածությունը ոչ միայն չի թուլանում, այլև ավելի է ուժեղանում։ Ու պատահական չէ, որ Հայաստանը անցած տարի Ռուսաստանի խոշորագույն առևտրական գործընկերների տասնյակում է հայտնվել: Ընդ որում, հասկանալի է, որ սրա արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ է քաղում։ Հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության և այդ երկրից կապիտալի հոսքի արդյունքում է, որ վերջին մի քանի տարին Հայաստանին հաջողվում է բարձր տնտեսական աճ գրանցել ու որոշ լիցք հաղորդել մեր տնտեսությանը։ Եթե պայմանականորեն ընդունենք այնպիսի վիճակ, որ առևտրի նման տեմպեր չունենայինք, ապա ԵՄ-ն ի՞նչ քայեր պետք է ձեռնարկեր Հայաստանի տնտեսական առաջընթացն ապահովելու համար։ Նույնիսկ նման քայլերի փորձեր չեն եղել, փոխարենը տնտեսական փոխհարաբերությունների պայմաններն ավելի են բարդացել։

Փաշինյանը ժամանակին նշում էր, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, ինչքան ԵՄ-ն է պատրաստ։ Բայց գործնական իրողությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ն ոչ մի կերպ պատրաստ չէ, իսկ եվրոպական պաշտոնյաներն ուղղակի ձևական հայտարարություններ են անում, ուրիշ ոչինչ։ ԵՄի հետ ունենք 2017 թվականին կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Ու նույնիսկ դրա ընձեռած բոլոր հնարավորությունները չեն օգտագործվել, ուր մնաց, որ ԵՄ անդամակցության գործընթացը կարողանանք գլուխ բերել։ Դեռ չգիտենք, թե բանակցություններն ինչքան կտևեն, առաջընթաց կգրանցվի՞, թե՞ ոչ, և հարցական է, թե արդյոք օգուտներ կարո՞ղ ենք ունենալ։

Միևնույն ժամանակ, երբ ՀՀ իշխանությունները ԵՄ-ին անդակամցելու գործընթաց են սկսում, չեն հասկանո՞ւմ, որ այն ուղղակի անհամատեղելի է ԵԱՏՄ մեխանիզմների հետ։ Այլ կլիներ, եթե ԵԱՏՄ-ի մեխանիզմները համադրվեին ուղղակի ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում, որի դեպքում Հայաստանը կարող էր կապող օղակ դառնալ երկու կարևոր ինտեգրացիոն շուկաների՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Բայց պարզ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այսօր լիովին անիրատեսական է, այլ հարց է, որ որոշ արևմտամետ ուժեր փորձում են դրանով աջակցություն կորզել Եվրոպայից՝ չնայած այն հանգամանքին, որ այն կարող է լինել ժամանակավոր։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը կարող է աշխարհաքաղաքական ու անվտանգային նոր ռիսկերի պատճառ դառնալ։ Տեսանք, որ Վրաստանը տարիներով ձգտում էր դեպի ԵՄ անդամակցություն, բայց Թբիլիսիում որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել անդամակցության հարցով բանակցությունները։

Իսկ Հայաստանը, որն իր անվտանգության բաղադրիչներով ու տնտեսական պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, կարող է ահռելի վնասներ կրել՝ հայտնվելով աշխարհաքաղաքական մրցապայքարի կիզակետում։ Դրա հետ կապված՝ Մոսկվայի տարբեր խողովակներից զգուշացումներ են հնչում։ Ինչքան էլ դժգոհ լինենք Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դերակատարումից, պետք է հասկանանք, որ ԵՄ-ն ուղղակի ի զորու չէ մեզ որևէ կերպ անվտանգային երաշխիքներ տրամադրել։ Եվրոպան անգամ իր համար անվտանգության երաշխիքներ չի ստեղծել, ուր մնաց՝ մեզ համար ստեղծի։ Իշխանություններն, իհարկե, կարող են փորձել փաստարկներ ներկայացնել, թե եվրոպացի դիտորդները սահմանին կայունություն կապահովեն։ Բայց հաշվի առնենք, որ նրանք ոչ միայն սպառազինություն չունեն, այլև իզորու չեն կանխել սահմանային լարվածությունը։ Ադրբեջանը բազմիցս իր գործողություններով ցույց է տվել, որ կաշկանդված չէ եվրոպացի դիտորդների հանգամանքով։ Իսկ Ալիևն էլ վերջերս ակնարկեց, որ եթե պետք լինի, եվրոպացի դիտորդների վրա էլ կկրակեն։ Մյուս կողմից էլ՝ նույն Եվրոպան նպաստում է Ադրբեջանի ագրեսիային, քանի որ եվրոպական երկրները շարունակում են մեծ քանակությամբ նավթ ու գազ գնել Ադրբեջանից ու մեծ ֆինանսական հոսքեր ապահովել, որով Բաքուն կարող է զինվել ու ավելի ագրեսիվ դառնալ։

Այնպես որ, պետք է ստիպել եվրոպացիներին՝ նախ Հայաստանին իրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ քայլեր կատարել, դրանից հետո միայն փորձել ԵՄ-ի ուղղությամբ ցատկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հարյուրավոր նամակներ ենք ստանում». Անահիտ Հակոբյանն անդրադարձել է «Դեպի Եվրատեսիլ 2025»-ին Փաշինյանը խոստացել է Մեղրին նվիրել Էրդողանին․ քաղաքացի Երջանիկ ապրելը որևէ կապ չունի Նիկոլի կառավարման հետ․ Մենուա Սողոմոնյան Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը Եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն, թող դուրս գան բանավեճի. Նաիրի Սարգսյան «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունն ընդլայնելու շուրջ Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան Չինաստանը կրճատում է սուբսիդիաներն արևային և քամու էներգիայի բումի ֆոնին Երևանն ավելի թանկ է, քան Մոսկվան Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել Բայդենը Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Միևնույն է վերադառնալու ենք․ նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով․ Արմեն Գալջյան Մեր հայրենիքը, պետությունը ոչնչացվելու եզրին է կանգնած․ Մհեր Ավետիսյան Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Արցախի Թաղուտ գյուղը Վարչախումբը ոչ միայն հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման օրակարգից, այլև կասկածի տակ է առնում Ցեղասպանության իրողությունն ինքնին․ ՀայաՔվե Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր Կամենդատյան Ուսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ Մխիթարյան Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի հայտարարությունը Ոչ մի արտաքին գործոն չի կարող խաթարել Ադրբեջանի հետ մեր ամուր կապերը. Իրանի փոխնախագահ Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Մադրիդի «Ռեալ»-ը կարող է լքել Լա Լիգան Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել Ովքե՞ր են ներկա եղել Ավետ Բարսեղյանի գրքի շնորհանդեսին Որոշում Մերձավանի կրակոցների գործովՔիմ Քարդաշյանը բոյֆրենդի թեկնածուի որոնումներում հույսը դնում է Իվանկա Թրամփի վրա Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիոն՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Գեղարքունիքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում կողոպտել են Օլիվյե Ժիրուի տունը Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր Ավետիսյան ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Կլոր ականջօղերը հին ու նոր նորաձևության մոդելԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք Չալաբյան Այդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ Սարգսյան Փաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը «Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Մեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը «Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին