Երևան, 19.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Հայհիդրոմետից զգուշացնում են․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ» Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ» «Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ» Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ» Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ» Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ» Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»


«Պետք է ուժեղ լինեմ, որ միշտ կարողանամ Շալիկոյիս ծաղիկներ տանել». կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին հանդի դիրքում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր, խելոք: Բնավորությամբ քիչ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նանեն՝ Շալիկոյի մայրիկը:

Վերհիշում է որդու դպրոցական տարիները. «Շատ դժվարությամբ համակերպվեց դպրոց գնալուն: Չէր ուզում գնալ, իր հետ գնում էի դպրոց, մի քիչ մնում, վերադառնում տուն, մեկ էլ տեսնում էի՝ «փախել», եկել է: Սա, իհարկե, առաջին դասարանում: Շատ դժվարությամբ հարմարվեց: Իսկ հետո արդեն սիրեց դպրոցը: Երբեմն կարող էր ավելի ուշ ժամի գնալ դասի, բայց ուսուցչուհին ինձ ասում էր՝ ժամանակ տուր, կընտելանա դպրոցական կյանքին: Ավելի բարձր դասարաններում անգամ իննի փոխարեն արդեն ութ անց կես դպրոցում էր: Սիրելի առարկաներից էր մաթեմատիկան, այդ մասին նաև մշտապես իր դասղեկն էր ասում»:

Դպրոցն ավարտելուց հետո Շալիկոն 2021 թ. հուլիսի 20-ին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Հուլիսի 3-ին իրենց վերջին զանգն էր, քննությունները հանձնեցին ու գնացին բանակ: Այդ ընթացքը, կարծես, շատ արագ անցավ, և չհասցրեց ինչ-որ տեղ ընդունվել: Փորձեց վարորդական իրավունք ստանալ, մեքենա ունեինք, վարում էր, իր մոտ շատ լավ էր ստացվում, բայց այդ ժամանակ քննություններից «կտրվեց» ու որոշեց՝ բանակից վերադառնալուց հետո նորից կփորձեմ: Ուզում էր ավտոմեխանիկի մասնագիտացումը նաև յուրացնել: Դեռ փոքրուց յուրահատուկ սեր ուներ մեքենաների հանդեպ»:

Շալիկոյի ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև, որպես կրտսեր սերժանտ, տեղափոխվել է Կապան: 44-օրյա պատերազմից հետո որդուն ծառայության ուղարկելը չէր կարող հեշտ լինել որևէ ծնողի համար: Բայց մայրիկի խոսքով, Շալիկոն շատ ուրախ է մեկնել ծառայության: «Երբ խոսք էր լինում ուշ մեկնելու մասին, հակադարձում էր՝ երբ տվեցին ծանուցագիրը, ես կգնամ: Սիրով է ծառայել, երբեք չի բողոքել, չի տրտնջացել: Մեկ տարի երկու ամսվա ծառայող էր, բայց մեկ անգամ չասաց՝ այս կամ այն բանը չկա, իր տեսակով «փակ» մարդ էր: Իր դասընկերներին հուլիսի 28-ին էին զորակոչելու, անգամ դրանից էր ուախացել՝ ես շուտ կգնամ ու իրենցից մեկ շաբաթ էլ շուտ կգամ: Երբ Արմավիրում էր ծառայում, ամեն շաբաթ տեսակցության օր ուներ: Բերում էինք տուն, մի երկու ժամ մնում էր, հետո հայրիկը տանում էր զորամաս: Կապանում, երբ արդեն ինն ամսվա ծառայող էր, 2022 թ. ապրիլին տասն օրով եկավ արձակուրդ: Դա է եղել իր միակ արձակուրդը»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Թիրախում էին Ջերմուկը, Գեղարքունիքն ու Սյունիքը՝ տարբեր հատվածներով: Շալիկոն վերջին անգամ մայրիկին զանգահարել է սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան ժամը վեցին: «Զանգեց՝ մա՛մ, կարո՞ղ ես 200 դրամով հեռախոսս լիցքավորել: Ես էլ անգամ ասացի՝ Շալի՛կ ջան, ինչի՞ այդքան քիչ, 2000 դրամով կլիցքավորեմ: Արձագանքեց՝ ինձ այդքան պետք չէ: «Ոչինչ, ես կլիցքավորեմ, պետք չի լինի, հետո դու իմ հեռախոսը կլիցքավորես»: Շալիկոն ասաց՝ եսիմ, կկարողանա՞մ: Դա մեր վերջին զրույցն է եղել: Մեզ որևէ բառ չասաց, որ գուցե հարձակում լինի, գուցե կուտակում կա: Սեպտեմբերի 13-ին իմացա պատերազմի լուրը: Գիշերը նա դիրքերում է եղել, իր հերթապահության ժամանակ է սկսվել հարձակումը: Իր դիրքում ութ հոգով են եղել, միայն Շալիկոն է զոհվել: Տղաներն ասում են՝ գնացինք Կապան, սեպտեմբերի 13-ից մինչև 15-ը այնտեղ էինք, նորություն չկար: Իր ընկերները չէին հավատում, որ Շալիկոն չկա: Ասում էին՝ թաքնվել է, մենք այդ հույսով սպասում էինք: Տղաները մի ուղղությամբ են գնացել, մեր պատկերացմամբ՝ Շալիկոն կրակ է վարել, ԱԹՍ-ի թիրախում հայտնվել, ոտքի շրջանում վիրավորում ստացել: Շալիկոն երկու զենք ուներ, մեկի դեպքում՝ օգնական: Իր ընկերները, որոնք Շալիկոյի հետ միասին դիրք են պահել, մեր տուն եկել են: Նրանցից հարցրեցի, թե ո՞վ է եղել տղայիս օգնականը: Տղաներից մեկն արձագանքեց, որ ինքն է: Մեր տեղեկություններով, Շալիկոյի փամփուշտները վերջացել էին, բայց այդ տղան ասաց, որ դեռ չէին էլ հասցրել զենքը հանել»:

Շալիկոն անմահացել է սեպտեմբերի 13- ին Ներքին հանդի թիվ N դիրքում: «Սեպտեմբերի 12-ի ժամը 6-ի զանգից հետո իրենից տեղեկություն չենք ունեցել: Հետո գտա իր ընկերներից մեկի հեռախոսահամարը, որն այդ ժամին իր հետ դիրքերում էր եղել: Զանգեցի, ասաց՝ բոլորս դեռ քնած ենք, կարթնանանք, կասեմ Շալիկոյին, կզանգի: Սպասում էի տղայիս զանգին, բայց միևնույն ժամանակ նաև զանգահարում իրեն, պատասխանող չկար: Հետո նույն տղան զանգեց՝ կարո՞ղ եմ Շալիկոյի պապայի հետ խոսել: Հայրիկին ասել էր՝ իրար հետ իջնում էինք, հետ դարձա, տեսա, որ Շալիկոն չկա: Իրեն հարցրեցինք՝ այսի՞նքն չկա: Բայց մեզ ոչինչ չասաց: Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ Շալիկոն կարող է զոհված լինել, ճկուն էր, ճարպիկ, մտածում էինք, որ ինչոր տեղ պատսպարվել է, դուրս կգա: Իրեն «գտանք» հոկտեմբերի 5-ին: Արյուն չէինք հանձնում, քանի որ չէինք պատկերացնում, որ ԴՆԹ հետազոտության անհրաժեշտությունը կլինի: Բայց հետո ԴՆԹով իրեն «գտանք»: Մեր 32 զինվորների մեջ էր եղել Շալիկոն, այդ ժամանակ Կապանում իրեն որոնելիս ենք եղել: Հետո 95 տղաներին բերեցին: Ամուսինս, եղբայրս գնացին, բայց իրեն այնպես էին նկարել, որ դեմքը նորմալ չէր երևացել: Ձախ ոտքին սպի ուներ, շունը կծել էր: Երբ իրեն բերեցին Վանաձոր, ամուսինս գնաց,այդ սպին տեսավ, և կարծես ԴՆԹի հաստատումից հետո այդ սպիով էլ ավելի համոզվեցինք, որ Շալիկոն է»:

Արդյոք համոզվելով, որ զոհվածը քո որդին է, կարո՞ղ ես համակերպվել այդ իրականության հետ: Վստահաբար, ոչ: Տիկին Նանեն ասում է՝ ամեն շաբաթ այցելում է որդուն, տանն էլ նրա անկյունը կա, բայց դեռ այն մտքով է ապրում, որ որդին ծառայության մեջ է:

Շալիկոն երկու քույրերի միակ եղբայրն է: «Աղջիկներս են ուժ տալիս, իրարով ենք ուժեղ: Պետք է նաև ուժեղ լինենք, որ կարողանանք Շալիկոյիս ամեն անգամ ծաղիկներ տանել ու իր շիրիմը մաքուր ու խնամված պահել»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Շալիկո Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Սարահարթ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թռիչք գրքի թևերով. Բվիկն ու Իդրամը խթանում են սերը ընթերցանության հանդեպ Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը Եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն, թող դուրս գան բանավեճի. Նաիրի Սարգսյան «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունն ընդլայնելու շուրջ Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան Չինաստանը կրճատում է սուբսիդիաներն արևային և քամու էներգիայի բումի ֆոնին Երևանն ավելի թանկ է, քան Մոսկվան Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել Բայդենը Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Միևնույն է վերադառնալու ենք․ նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով․ Արմեն Գալջյան Մեր հայրենիքը, պետությունը ոչնչացվելու եզրին է կանգնած․ Մհեր Ավետիսյան Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Արցախի Թաղուտ գյուղը Վարչախումբը ոչ միայն հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման օրակարգից, այլև կասկածի տակ է առնում Ցեղասպանության իրողությունն ինքնին․ ՀայաՔվե Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր Կամենդատյան Ուսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ Մխիթարյան Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի հայտարարությունը Ոչ մի արտաքին գործոն չի կարող խաթարել Ադրբեջանի հետ մեր ամուր կապերը. Իրանի փոխնախագահ Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Մադրիդի «Ռեալ»-ը կարող է լքել Լա Լիգան Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել Ովքե՞ր են ներկա եղել Ավետ Բարսեղյանի գրքի շնորհանդեսին Որոշում Մերձավանի կրակոցների գործովՔիմ Քարդաշյանը բոյֆրենդի թեկնածուի որոնումներում հույսը դնում է Իվանկա Թրամփի վրա Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիոն՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Գեղարքունիքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում կողոպտել են Օլիվյե Ժիրուի տունը Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր Ավետիսյան ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Կլոր ականջօղերը հին ու նոր նորաձևության մոդելԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք Չալաբյան Այդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ Սարգսյան Փաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը «Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Մեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը «Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ Ի՞նչ կապ ունի ռեգբիի գնդակը և խոզի միզապարկը․ «Փաստ»Հայհիդրոմետից զգուշացնում են․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի