Երևան, 19.Փետրվար.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Հայհիդրոմետից զգուշացնում են․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Փաշինյանն ու Ալիևը միասնական են ևս մեկ հարցում. նրանք շատ վտանգավոր խաղ են սկսել․ «Փաստ» Ստոկհոլմյան համախտանի՞շ, թե՞ դավաճանություն Հայաստանին․ «Փաստ» «Ամեն օր Աստծուց ուժ եմ խնդրում, որ կարողանամ տղայիս բոլոր երազանքները կատարել». Կարեն Գրիգորյանն անմահացել է Թալիշում պատերազմի առաջին օրը․ «Փաստ» Կմիավորվեն արհեստագործական ուսումնարանները․ «Փաստ» Սենսացիա՝ առանց նորության. արժեհամակարգային «կորոզիան» Եվրոպայում․ «Փաստ» «Պոպուլիստ իշխանությունը հարկային մուտքերի նվազումը լրացնում է հարկ «քերթելու» և հարկեր բարձրացնելու քաղաքականությամբ». «Փաստ» Ցավոտ ասուլիս, ինտենսիվ «ստատուսչիկություն». ինչո՞ւ էր խառնվել քպականների հոգեկան աշխարհը. «Փաստ» Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»


Բաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը․ Ավետիք Չալաբյան

Բլոգ
«Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր Բաքվում սկսվում է ապօրինի դատավարությունը պատանդառված Արցախի հայ ղեկավարների դեռ: Իրականում դա դատավարություն է ողջ հայ ժողովրդի դեմ, սեփական հայրենիքում ազատ և արժանապատիվ կյանքով ապրելու նրա բնատուր իրավունքի դեմ, և Բաքվում պատանդառված հայ ղեկավարները իրենց վրա են կրում մեր բոլորի պայքարի անսահման ծանր բեռը:

Նրանցից պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ հանդես է եկել կարևոր հայտարարությամբ, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ իր բեռն ինքը կրում է անկոտրում և արժանապատիվ, և դա մեզ յուրաքանչյուրիս կամք ու վճռականություն է տալիս՝ մեր տեղում կրելու մեր բեռը, հասնելու սկզբում Բաքվում պահվող մեր հայրենակիցների ազատությանը, իսկ հետո նաև ազատագրելու մեր հայրենիքը թշնամու և նրա կամակատարների գերությունից:

Ռուբենի հայտարարությունը բերում եմ ստորև, նրա արդար պայքարին աջակցելու աննահանջ հանձնառությամբ:

»»»»»»»»»»»»»»»»»»

Ռուբեն Վարդանյանի ուղերձը (փոխանցվել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում)
16 հունվարի, 2025թ.

Ցանկանում եմ դիմել միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում և երկարատև ու իրական խաղաղություն են ուզում:

• Ես՝ Ռուբեն Վարդանյանս, 2023 թ. սեպտեմբերի 27-ից արդեն ավելի քան 470 օր գտնվում եմ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության ծառայության մեկուսարանում: Այդ օրերից 340-ը ես անցկացրել եմ մենախցում, 23-ը՝ պատժախցում: Դատավարությունից առաջ ցանկանում եմ հետևյալ հայտարարությունը փոխանցել: Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, ես սպառել եմ այստեղ կատարվողի մասին ճշմարտությունը ձեզ հասցնելու բոլոր այլ միջոցները:
Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը:

• Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին:

Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

Ես նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը:

Չնայած մեր անմեղությանը և գործի քաղաքական դրդապատճառներին՝ շատ հավանական է, որ մեղադրողները կանտեսեն իմ հայտարարությունը և կսկսեն դատավարությունը: Այս պարագայում ես խնդրում և պահանջում եմ ձեզնից աջակցել իմ հետևյալ պահանջներին՝

1. Ինձ ու իմ փաստաբանին հնարավորություն տալ լիարժեք պատրաստվել պաշտպանության: Մասնավորապես, մեզ ժամանակ և հնարավորություն տալ ուշադիր ծանոթանալ գործի նյութերին ռուսերենով:

2. Վերացնել թույլ տրված խախտումներն ու կեղծիքները: Մասնավորապես, ճանաչել անընդունելի բոլոր կեղծ փաստաթղթերն ու հարցաքննությունների արձանագրությունները, որոնք երբեք չեն անցկացվել, քանի որ ես ոչ մի ցուցմունք չեմ տվել իմ ձերբակալման օրվանից ի վեր:

3. Իմ և մյուս բոլոր մեղադրյալների նկատմամբ դատավարությունն անցկացնել հրապարակային: Ես պնդում եմ, որ լինի առավելագույնս բաց դատաքննություն՝ միջազգային լրատվամիջոցների և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

4. Միավորել իմ գործը մյուս մեղադրյալների գործերի հետ: Իմ՝ 422 հատորանոց գործի ավելի քան 400 հատորները ընդհանուր գործի էպիզոդներ են: Դրանից միայն 6-ն է վերաբերում իմ նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքներին: Իմ գործի առանձնացումը արհեստական և անհիմն որոշում է:
Ո՛չ չարություն, ո՛չ ատելություն ես չեմ զգում: Հակառակը, ես անկեղծորեն կարեկցում եմ բոլոր նրանց, ովքեր օրենք, բարոյական սկզբունքներ ու Ղուրանի պատվիրաններ են խախտում:
Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հակամարտությունում ներգրավված երկրների առաջնորդները, իրենց հասարակությունների հավանությամբ, կկարողանան միասին ծաղիկներ խոնարհել այս պատերազմում բոլոր ընկածների շիրիմներին:

Ես խոստանում եմ անել ամեն հնարավորը, որ դա տեղի ունենա իմ կենդանության օրոք: Ինչպես ասել է մեծն Մահաթմա Գանդին, աշխարհն ինքնաոչնչացումից փրկելու միակ ճանապարհը առանց բռնության, ճշմարտության և սիրո սկզբունքներով ապրելն է: Մենք կարող ենք հասնել իրական խաղաղության բոլոր մարդկանց նկատմամբ կարեկցանքի միջոցով՝ անկախ նրանց մաշկի գույնից, ազգությունից կամ դավանանքից:

Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Բոլորին սիրում եմ և երախտապարտ եմ ՝ իմ նկատմամբ բարի վերաբերմունքի համար:

Իմացեք, որ ես ամուր եմ, դիմանում եմ և հավատում եմ, որ ճշմարտությունը հաղթելու է:

Ռուբեն Վարդանյան

Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը Եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն, թող դուրս գան բանավեճի. Նաիրի Սարգսյան «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը». Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում անհատ ձեռներեցների և առևտրականների համար լավագույն պայմաններ էին ԲՏԱ նախարարը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցությունն ընդլայնելու շուրջ Գյումրին երբեք նիկոլական քաղաք չի եղել, մեր վրայից պետք է հանենք խարանը, որ նա Գյումրիից է սկսել քայլել. Ռուբեն Մխիթարյան Չինաստանը կրճատում է սուբսիդիաներն արևային և քամու էներգիայի բումի ֆոնին Երևանն ավելի թանկ է, քան Մոսկվան Թրամփը բացառիկ հնարավորություն ունի անելու այն, ինչ չի կարողացել անել Բայդենը Բանակում ռեֆորմները ձախողվել են, իսկ մահերը չեն պակասում Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Միևնույն է վերադառնալու ենք․ նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի դա․ Վահե Հովհաննիսյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորների կողմից ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով․ Արմեն Գալջյան Մեր հայրենիքը, պետությունը ոչնչացվելու եզրին է կանգնած․ Մհեր Ավետիսյան Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Արցախի Թաղուտ գյուղը Վարչախումբը ոչ միայն հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման օրակարգից, այլև կասկածի տակ է առնում Ցեղասպանության իրողությունն ինքնին․ ՀայաՔվե Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Նարկոտիկի Հայաստան 2․ Հրայր Կամենդատյան Ուսուցիչները տեղերում պայքարում են այս ապազգային դասագրքերի դեմ․ Ատոմ Մխիթարյան Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի հայտարարությունը Ոչ մի արտաքին գործոն չի կարող խաթարել Ադրբեջանի հետ մեր ամուր կապերը. Իրանի փոխնախագահ Ֆրանսիայում վախենում են Պուտինի և Թրամփի «աներևակայելի» միությունից. BFMTV Մադրիդի «Ռեալ»-ը կարող է լքել Լա Լիգան Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը ընդլայնվել է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում շինարարության ոլորտում, և ի՞նչ սպասել 2025 թվականին Գդանսկի մերձակայքում ծովի հատակից 15 մլն դոլարի կոկաին են հայտնաբերել Ովքե՞ր են ներկա եղել Ավետ Բարսեղյանի գրքի շնորհանդեսին Որոշում Մերձավանի կրակոցների գործովՔիմ Քարդաշյանը բոյֆրենդի թեկնածուի որոնումներում հույսը դնում է Իվանկա Թրամփի վրա Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից. Զելենսկի «Եվրասիա Արմենիա»-ն մեկնարկում է «Ինչպես էր դա եղել» ծրագրերի շարք՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին Ուկրաինայում հակամարտության դադարեցումը բոլոր կողմերից զիջումներ կպահանջի. Ռուբիոն՝ ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Գեղարքունիքում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվել (տեսանյութ) Հայոց երկրորդ Հանրապետությունը արդեն 1955 թվականներից սկսած ուներ արհեստական ինտելեկտ և զարգացման նախադրյալները անքննարկելի էին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում կողոպտել են Օլիվյե Ժիրուի տունը Իմ կոչը քաղաքական ուժերին, քաղաքական վերլուծաբաններին և քաղաքական գործիչներին․ Մհեր Ավետիսյան ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան ներկայացնում է աշխատավարձերի վերանայման համակարգը. Past.am Կլոր ականջօղերը հին ու նոր նորաձևության մոդելԱրևային մարտկոցները կարելի է կատարելագործել սովորական փայլաթիթեղի միջոցով. ի՞նչ են հայտնաբերել գիտնականները ՔՊ-ն արդեն Հայաստանն է հանձնում, բա իրենց իշխանությունը որտե՞ղ է մնալու․ Ավետիք Չալաբյան Այդ դու՛ք եք հանուն ոչնչի ապրում, մեր տղաները հանուն հայրենիքի են զոհվել․ Դավիթ Սարգսյան Փաշինյանը պետք է պատժվի դավաճանության համար․ քաղաքացի Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը «Դեմ եմ հայտարարագրմանը»․ Նաիրի Սարգսյանը վաղը կլինի Գյումրիում Մեդվեդևը կտրուկ է արձագանքել ՌԴ նավթի պոմպակայանի վրա Կիևի հարձակմանը «Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին Կոնվերս Բանկն այսուհետ կմատուցի նաև դեպոզիտար ծառայություններ Ի՞նչ կապ ունի ռեգբիի գնդակը և խոզի միզապարկը․ «Փաստ»Հայհիդրոմետից զգուշացնում են․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված