Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ» Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ» Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» «Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ» «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»


Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Հասարակություն

2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց) նոր խմբեր․

  1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
  2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
  3.  2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  5. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային)  քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

Կարևոր է իմանալ, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձը կամ վերջինիս փոխարեն նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն չունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

Կոմիտեն հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Օրինակ, այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն։

ՀՀ ռեզիդենտ են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, այսինքն, ռեզիդենտի ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։ Ռեզիդենտներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող՝ ժամանակավորապես ՀՀ տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձինք:

Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: 

Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ՝ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս՝ փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:
Կարևոր է իմանալ, որ հայտարարագրման հարթակից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային նույնականացումն (mID կամ eID) անհրաժեշտ է ունենալ, որպեսզի կարողանաք մուտք գործել հայտարարագրման համակարգ, իսկ էլեկտրոնային ստորագրությունն անհրաժեշտ է հայտարարագրում փոփոխություններ անելու և այն հաստատելու համար։

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ հնարավոր է մուտք գործել «Ես եմ» hարթակի միջոցով, որտեղ անձի նույնականացումն իրականացվում է երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Եթե հայտարարագիրը ներկայացնելու եք համակարգի վեբ տարբերակով, ապա Ձեր ընտրությամբ համակարգ կարող եք մուտք գործել կա՛մ բջջային նույնականացմամբ, կա՛մ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Իսկ բջջային հավելվածով հայտարարագիր ներկայացնելու դեպքում՝ համակարգ կարող եք մուտք գործել միայն բջջային նույնականացման միջոցով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․

  1. ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնեք հետևյալ քայլերը․

  1. ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
  3. Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Եվ հիշեք, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Իտալական խոհանոցի անբաժան բաղադրիչներից մեկը՝ պարչետտա. «Փաստ»Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ սուլիչ է օգտագործվել ֆուտբոլային խաղի ժամանակ. «Փաստ»Արդյունաբերական ոլորտի խնդիրների խորքային արմատները. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Նպատակն է Հայաստանն ամբողջությամբ ենթարկել արևմտյան ինստիտուտներին և զրկել պետությունը անկախության մնացորդներից. «Փաստ»Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ դեր է ուզում ստանձնել ԱՄՆ-ն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ»Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Մա՛մ, կարծես երկիրն ու երկինքն այստեղ իրար միանան, չես պատկերացնում, թե ինչ տեսակի երկիր է Արցախը». գնդացրորդ Խաչատուր Միքայելյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին. «Փաստ»«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ»Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»«Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկել որպես հանրային ծառայության ստաժ. «Փաստ»Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ»Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ»Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ»Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ»«Լիոնը» կպահպանի իր տեղը Լիգա 1-ում. պաշտոնական Զախարովան՝ Ադրբեջանում ձերբակալված ռուս լրագրողների մասին Կվարացխելիա․ Մբապեն լավագույնն է աշխարհում, «Ռեալը» նրա հետ առավել վտանգավոր էՆոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր Ավետիսյան«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու Հունգարիան դեմ է արտահայտվել ԵՄ-ի 2028-2034թթ. բյուջեից Ուկրաինային 100 մլրդ եվրո հատկացմանըԶելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ Թուրքիան Հարավային Ասիայում խաղաղության և կայունության կողմնակից է. Ֆիդան Անօդաչու սարքի միջոցով «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 10-ին Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում կունենա Ալիևի հետ Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱպօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ (տեսանյութ) Մարինկա Խաչատրյանի ֆոտոշարքը հանգստից «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Հաշվի առնելով Կարապետյանի հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ` հնարավորություն կա. Աբրահամյան Ոսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան Չփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան Քննչական կոմիտեն՝ ՊՆ զորավարժադաշտի պայթյունի մասին․ մանրամասներ «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի Սարգսյան